https://arm.sputniknews.ru/20240130/vaghy-handipelu-en-hajastani-ev-adrbejani-sahmanazatman-harcervov-handznazhvoghvovnery-71754636.html
Վաղը հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները
Վաղը հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները
Sputnik Արմենիա
Հանձնաժողովների 6-րդ հանդիպման անցկացման վայրի մասին տեղեկություններ չեն հայտնում։ 30.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-30T21:17+0400
2024-01-30T21:17+0400
2024-01-30T21:29+0400
դեմարկացիա
դելիմիտացիա
հայաստան
ադրբեջան
հանձնաժողով
մհեր գրիգորյան
շահին մուստաֆաև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905461_142:207:1600:1027_1920x0_80_0_0_0a2da8eb83cc000a924e8aed7a474efe.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik․ Վաղը սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 6-րդ հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է Առաջին ալիքը՝ վկայակոչելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակին:Մայիսի կեսերին փոխվարչապետի գրասենյակից Sputnik Արմենիային հայտնել էին, որ փոխհամաձայնեցման փուլում է նշված հանձնաժողովների նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման ու անցկացման աշխատակարգի նախագիծը։Հիշեցնենք` 2023–ի նոյեմբերի 30-ին հայ–ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հինգերորդ հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի նախագահությամբ։Բաքուն Երևանի հետ բանակցությունների շուտափույթ անցկացման հույս ունի. Ալիևի ներկայացուցիչՊաշտոնյաները պայմանավորվել են սկսել սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները։Կողմերը որոշել են ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումների անցկացումը, ինչպես նաև պայմանավորվել են աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905461_426:187:1600:1067_1920x0_80_0_0_e181598ebf7c9db237b856a035240913.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դեմարկացիա, դելիմիտացիա, հայաստան, ադրբեջան, հանձնաժողով, մհեր գրիգորյան, շահին մուստաֆաև
դեմարկացիա, դելիմիտացիա, հայաստան, ադրբեջան, հանձնաժողով, մհեր գրիգորյան, շահին մուստաֆաև
Վաղը հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները
21:17 30.01.2024 (Թարմացված է: 21:29 30.01.2024) Հանձնաժողովների 6-րդ հանդիպման անցկացման վայրի մասին տեղեկություններ չեն հայտնում։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik․ Վաղը սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 6-րդ հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է
Առաջին ալիքը՝ վկայակոչելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակին:
Մայիսի կեսերին փոխվարչապետի գրասենյակից
Sputnik Արմենիային հայտնել էին, որ փոխհամաձայնեցման փուլում է նշված հանձնաժողովների նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման ու անցկացման աշխատակարգի նախագիծը։
Հիշեցնենք` 2023–ի նոյեմբերի 30-ին հայ–ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հինգերորդ հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի նախագահությամբ։
Պաշտոնյաները պայմանավորվել են սկսել սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները։
Կողմերը որոշել են ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումների անցկացումը, ինչպես նաև պայմանավորվել են աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: