00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեխասի նահանգը պաշտպանում է սահմանը… սահմանապահներից

© AFP 2024 / TIMOTHY A. CLARYՏեխաս
Տեխաս - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2024
Բաժանորդագրվել
Լավ բան չեմ ասում, բայց եթե Հայաստանի ողջ բնակչությունն անցած տարի հանկարծ որոշեր ապօրինաբար ներգաղթել Միացյալ Նահանգներ, դա, ամենայն հավանականությամբ, կհաջողվեր։
2023 թվականին միայն Տեխաս հահանգի սահմանը Մեքսիկայի հետ անօրինական ճանապարհով հատած ներգաղթյալների թիվը կազմել է մոտ 3 միլիոն։ Նահանգապետ Գրեգ Էբոթը դա «ներխուժում» է որակել և հայտարարել՝ եթե ԱՄՆ-ի դաշնային իշխանությունները չեն ուզում կամ չեն կարողանում ապահովել մեր նահանգի սահմանների անձեռնմխելիությունը, ստիպված ինքներս մեր սեփական ուժերով կանենք դա։ Եվ նահանգի տեղական ուժերը՝ Ազգային գվարդիան, սկսել է փշալար տեղադրել Ռիո Գրանդե սահմանային գետի երկայնքով՝ դաշնային ուժերին թույլ չտալով մոտենալ սահմանին։ Երևի պատկերացրիք այս իրավիճակի ողջ անհեթեթությունը՝ գվարդիականները պաշտպանում են Ամերիկայի պետական սահմանը… սահմանապահներից։
Տեխասն ընդհանրապես ըմբոստ նահանգ է, և դա իր միանգամայն կոնկրետ բացատրությունն ունի։ Եթե մնացած նախանգները ժամանակին միացել կամ միացվել են նորակազմ պետությանը զուտ որպես տարածքներ, ապա Տեխասը միակ նահանգն է, որը միացել է որպես անկախ և ինքնիշխան պետություն։ Այո′, գրեթե 200 տարի առաջ՝ 1835 թվականին, Տեխասն անջատվեց Մեքսիկայից և մոտ 10 տարի մնաց անկախ հանրապետություն, ու հենց որպես ինքնիշխան երկիր միավորվեց Միացյալ Նահանգների հետ՝ տեղական սահմանադրությունում պահպանելով ԱՄՆ-ի կազմից դուրս գալու իրավունքի մասին դրույթը։ Դե, իսկ քանի դեռ այդ հնարավորությունը կա, հասկանալի է, որ միշտ էլ կհայտնվեն մարդիկ և կազմակերպություններ, որոնք Վաշինգտոնի հետ հարաբերությունների ամենափոքր իսկ լարման դեպքում միանգամից գլուխ կբարձրացնեն ու կփորձեն գայթակղել մարդկանց՝ «Եկեք դո′ւրս գանք» կարգախոսով։
Այս մարդը նախագահ կդառնա, եթե իհարկե չնստեցնեն. ԱՄՆ-ում ընտրությունների գործընթացը սկսվեց
Անջատվելն, իհարկե, իրական չէ, պնդում են քաղաքագետները, որովհետև դա տնտեսական աղետ կլինի թե′ Միացյալ Նահանգների, թե′ Տեխասի համար, բայց կենտրոնական և տեղական իշխանությունների այս առճակատումը առնվազն վերջին 150 տարվա ընթացքում աննախադեպ է և սկսում է հիշեցնել նախանցած դարի կեսերի քաղաքացիական պատերազմը, մանավանդ որ հանրությունը կրկին պառակտվել է, և Տեխասի իշխանություններին արդեն իրենց աջակցությունն են հայտնել 25 նահանգներ, որոնք նույնիսկ առաջարկել են սահման ուղարկել իրենց տեղական գվարդիականներին։ Անհասկանալի է, թե այս իրավիճակում ինչ պիտի անի Սպիտակ տունը. զինված ուժերի ստորաբաժանումնե՞ր ուղարկի Տեխաս։ Բա որ միջադեպե՞ր սկսվեն։
Էդպիսի վտանգավոր իրադրություն մի անգամ եղել է Ջոն Քենեդիի օրոք, երբ Ալաբամա նահանգը ռասիստների և հատկապես Կուկլուքսկլանի իսկական որջի էր վերածվել, և նախագահը սպառնաց զինված ուժեր մտցնել նահանգ։ Բայց ախր, իրավիճակն Ամերիկայում այն ժամանակ բոլորովին այլ էր. հանրությունը հիմնականում դեմ էր ռասսայական խտրականության դրսևորումներին և դատապարտում էր նահանգի իշխանությունների հանդուրժողական կեցվածքը, այնինչ, այժմ շատ շատերն են հավանություն տալիս Տեխասի ղեկավարներին, որոնք ուզում են սահմանափակել ներգաղթյալների ներհոսքը։
Կոմունիզմն այդպես էլ չտեսանք, գոնե խաղաղության խաչմերուկը տեսնենք
Առաջին հայացքից սա կարող է մի քիչ էլ տարօրինակ թվալ. Ամերիկան, ինչպես հայտնի է, ներգաղթյալների երկիր է, որը կայացրել և շենացրել են աշխարհի տարբեր ծայրերից եկածները։ Իսկ հիմա այդ ներգաղթյալների ժառանգները վրդովված ասում են. «Մեզ ոչ մի ներգաղթյալ էլ պետք չի, նրանք միայն լրացուցիչ պրոբլեմներ են ստեղծում մեզ համար»։ Բայց ինչո՞ւ եք զարմանում՝ գնացեք Լոս Անջելես կամ Գլենդեյլ… «Մի′ լցվեք այստեղ, մնացե′ք ու պաշտպանե′ք ձեր երկիրը»,- նոր եկած հայաստանցիներին հորդորում են 30 տարի առաջ Կալիֆորնիա գնացած հայաստանցիները…
Ամենահետաքրքիրն այն է, որ Ռիո Գրանդե գետի ափերին կատարվողը անմիջականորեն առնչվում է այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Դնեպրի ափին։ Ամերիկյան Կոնգրեսի հանրապետական պատգամավորները չեն ցանկանում հաստատել Ուկրաինային հատկացվելիք ռազմական օգնությունը՝ մինչև Ջո Բայդենի վարչակազմը գործուն միջոցներ չձեռնարկի Մեքսիկայից ապօրինի ներգաղթողների հոսքը դադարեցնելու համար։ Ավելին, հիմա, երբ դեմոկրատները ճարահատյալ ասում են. «Լա′վ, եկեք հանրապետականների հետ լեզու գտնենք ու պայմանավորվենք՝ իրենք չենք խոչընդոտում 60 միլիարդ դոլարի զենքի տրամադրումը Կիևին, մենք էլ փակում ենք Տեխասի սահմանը, նախագահի թեկնածուն՝ Դոնալդ Թրամփն է խիստ դեմ արտահայտվել այդ գործարքին, ասելով. «Ավելի լավ է ընդհանրապես ոչ մի գործարք չլինի, քան անպետք գործարք լինի»։
Հավայան կղզիներ - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2024
Համաշխարհային աղետ. ասենք փրկվեցինք, բա հետո՞…
Թե ինչով կավարտվի այս ամենը, շատ դժվար է կանխատեսել, բայց բոլոր դեպքերում, քաղաքագետները խորհուրդ են տալիս կատակ չանել Տեխասի հետ։ Այս նահանգն ավելի մեծ է, քան եվրոպական ցանկացած երկիր, տարբեր ժամանակներում այնտեղ 6 տարբեր դրոշներ են ծածանվել. Ֆրանսիայի, հետո՝ Իսպանիայի, հետո՝ Մեքսիկայի, հետո՝ Տեխասի անկախ հանրապետության, այնուհետև՝ բուն Ամերիկայից քաղաքացիական պատերազմի օրերին անջատված Կոնֆեդերացիայի և վերջապես՝ Միացյալ Նահանգների պետական դրոշը։ Ու նաև մի′ մոռացեք, Տեխասի Կապիտոլիումը՝ տեղական խորհրդարանի շենքը, Վաշինգտոնի Կապիտոլիումից՝ Կոնգրեսից, մի քանի մետրով ավելի բարձր է, իսկ օրինական զենք ունեցող բնակիչների թվով ընդհանրապես առաջինն է. տեխասցիների տներում պահվում է ավելի քան մեկ միլիոն ատրճանակ ու հրացան։
Լրահոս
0