https://arm.sputniknews.ru/20240130/pasharvats-leningradi-erekhanerin-inch-e-hajtni-rusatjaci-tirakhum-hajtnvats-hushardzani-masin-71755694.html
Պաշարված Լենինգրադի երեխաներին. ինչ է հայտնի ռուսատյացի թիրախում հայտնված հուշարձանի մասին
Պաշարված Լենինգրադի երեխաներին. ինչ է հայտնի ռուսատյացի թիրախում հայտնված հուշարձանի մասին
Sputnik Արմենիա
Հուշարձանը քանդակվել է Սանկտ Պետերբուրգում, բայց պատրաստված է հայկական գրանիտից։ 30.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-30T22:51+0400
2024-01-30T22:51+0400
2024-01-30T22:51+0400
հուշարձան
պաշարված լենինգրադի երեխաները
վանդալիզմ
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1e/71745027_0:271:1600:1171_1920x0_80_0_0_e4cea3d0b1559be717321bff73f18fbd.jpg
Պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանը Երևանում բացվել է 2015 թվականի ապրիլի 30-ին։ Այն պատկերում է լենինգրադցի տղային պատսպարած հայ կնոջ։Հուշարձանը գտնվում է Վահագն Դավթյանի անվան զբոսայգում՝ Արաբկիր թաղամասում (Իրանի դեսպանատան հարևանությամբ)։ Հուշարձանի վրա երկլեզու գրություն կա․ առջևում՝ հայերեն «Պաշարված Լենինգրադի երեխաներին», իսկ աջ կողմում` ռուսերեն՝ «Детям блокадного Ленинграда»։ Հուշարձանի վերևի մասում առագաստանավի պատկերով սրաձող է` որպես պաշարված քաղաքի խորհրդանիշ։Երեխաներին նվիրված հուշահամալիրը ստեղծել է պետերբուրգցի քանդակագործ Վլադիսլավ Մանաչինսկին՝ Հայաստանից բերված սև գրանիտից։ Սա Մանաչինսկու առաջին աշխատանքը չէ, որը նվիրված է Լենինգրադում շրջափակվածներին հիշատակին։ Մասնավորապես, նա ստեղծել է Լենինգրադի շրջափակման զոհերին նվիրված «Հիշատակի մոմ» հուշարձանը, որը տեղադրված է Երուսաղեմի կենտրոնում։Հուշարձանի ճարտարապետներն են Տիգրան Բարսեղյանը (Երևանի նախկին գլխավոր ճարտարապետը), Անատոլի և Լադա Չեռնովները (Ռուսաստան):Ըստ տարբեր աղբյուրների՝ շրջափակված Լենինգրադից Հայաստան է տարհանվել մանկատների ավելի քան 200 (որոշ աղբյուրներում հանդիպում է նաև 500 թիվը) սան։ Հայտնի է միայն, որ 1942թ-ի ձմռանը Լենինգրադի թիվ 51 մանկատնից Սանահին գյուղ է տեղափոխվել 120 սովահար երեխա:Նախօրեին սոցցանցերի հայկական տիրույթում հայտնվել էր ոմն Սամվել Շիրինյանի տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է նա պոկում ռուսական եռագույնով ժապավենները, տրորում դրանք և տապալում հուշարձանին դրված ծաղկեպսակները:Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը դիմել էր Հայաստանի գլխավոր դատախազություն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանի քննչական կոմիտեն գործ է հարուցել հուշարձանի մոտ ծաղկեպսակների պղծման փաստով։ Երևանում պղծման հետ կապված քրեական գործ հարուցելու մասին հանձնարարական է տվել նաև Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը:Ակնկալում ենք ՀՀ-ի արձագանքը վանդալիզմի դրսևորումներն այսուհետ կանխելու համար․ Զախարովա
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1e/71745027_0:0:1600:1200_1920x0_80_0_0_c2c412674449179e7a8dad4e0a0fd40f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հուշարձան, պաշարված լենինգրադի երեխաները , վանդալիզմ, երևան
հուշարձան, պաշարված լենինգրադի երեխաները , վանդալիզմ, երևան
Պաշարված Լենինգրադի երեխաներին. ինչ է հայտնի ռուսատյացի թիրախում հայտնված հուշարձանի մասին
Հուշարձանը քանդակվել է Սանկտ Պետերբուրգում, բայց պատրաստված է հայկական գրանիտից։
Պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանը Երևանում բացվել է 2015 թվականի ապրիլի 30-ին։ Այն պատկերում է լենինգրադցի տղային պատսպարած հայ կնոջ։
Հուշարձանը գտնվում է Վահագն Դավթյանի անվան զբոսայգում՝ Արաբկիր թաղամասում (Իրանի դեսպանատան հարևանությամբ)։ Հուշարձանի վրա երկլեզու գրություն կա․ առջևում՝ հայերեն «Պաշարված Լենինգրադի երեխաներին», իսկ աջ կողմում` ռուսերեն՝ «Детям блокадного Ленинграда»։ Հուշարձանի վերևի մասում առագաստանավի պատկերով սրաձող է` որպես պաշարված քաղաքի խորհրդանիշ։
Երեխաներին նվիրված հուշահամալիրը ստեղծել է պետերբուրգցի քանդակագործ Վլադիսլավ Մանաչինսկին՝ Հայաստանից բերված սև գրանիտից։ Սա Մանաչինսկու առաջին աշխատանքը չէ, որը նվիրված է Լենինգրադում շրջափակվածներին հիշատակին։ Մասնավորապես, նա ստեղծել է Լենինգրադի շրջափակման զոհերին նվիրված «Հիշատակի մոմ» հուշարձանը, որը տեղադրված է Երուսաղեմի կենտրոնում։
Հուշարձանի ճարտարապետներն են Տիգրան Բարսեղյանը (Երևանի նախկին գլխավոր ճարտարապետը), Անատոլի և Լադա Չեռնովները (Ռուսաստան):
Ըստ տարբեր աղբյուրների՝ շրջափակված Լենինգրադից Հայաստան է տարհանվել մանկատների ավելի քան 200 (որոշ աղբյուրներում հանդիպում է նաև 500 թիվը) սան։ Հայտնի է միայն, որ 1942թ-ի ձմռանը Լենինգրադի թիվ 51 մանկատնից Սանահին գյուղ է տեղափոխվել 120 սովահար երեխա:
Նախօրեին սոցցանցերի հայկական տիրույթում հայտնվել էր ոմն Սամվել Շիրինյանի տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է նա պոկում ռուսական եռագույնով ժապավենները, տրորում դրանք և տապալում հուշարձանին դրված ծաղկեպսակները:
Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ղեկավար
Վադիմ Ֆեֆիլովը դիմել էր Հայաստանի գլխավոր դատախազություն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանի
քննչական կոմիտեն գործ է հարուցել հուշարձանի մոտ ծաղկեպսակների պղծման փաստով։ Երևանում պղծման հետ կապված քրեական գործ հարուցելու մասին հանձնարարական է տվել նաև Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը: