https://arm.sputniknews.ru/20240130/khndiry-lutsvats-e-hrh-nakhagahy-sputnik-radivokajani-herardzakumy-verakangnelu-masin-71733720.html
«Խնդիրը լուծված է». ՀՌՀ նախագահը` Sputnik ռադիոկայանի հեռարձակումը վերականգնելու մասին
«Խնդիրը լուծված է». ՀՌՀ նախագահը` Sputnik ռադիոկայանի հեռարձակումը վերականգնելու մասին
Sputnik Արմենիա
Տիգրան Հակոբյանը չի ընդունում, որ «Տոսպա» ռադիոընկերությունը պետք է դատական հայց ներկայացներ ՀՌՀ–ի դեմ։ 30.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-30T13:32+0400
2024-01-30T13:32+0400
2024-01-30T13:43+0400
հայաստան
տիգրան հակոբյան (հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահ )
sputnik
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0d/27531216_0:0:1600:901_1920x0_80_0_0_d2009f2496fbd23d5ab3377dfaffdf00.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Sputnik ռադիոկայանի հետ կապված խնդիրը լուծված է` եթերը վերականգնված է, և ռուս գործընկերների հետ ակտիվ կապ կա խնդիրների ծագման դեպքում արագ արձագանքելու համար։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։ՀՌՀ–ն 2023 թ. դեկտեմբերի 20-ին որոշել էր 30 օրով կասեցնել Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը, վերահեռարձակող «Տոսպա» ռադիոընկերությունը մեկ ամսով զրկվել էր լիցենզիայից։ Ընկերությունը նաև տուգանվել էր 500 հազար դրամով։ Այս տարվա հունվարի 25–ին Sputnik Արմենիան վերադարձավ եթեր (106.0 հաճախականությամբ)։Ինչ վերաբերում է այն փաստին, որ Sputnik ռադիոկայանի հաղորդումները վերահեռարձակող «Տոսպա» ռադիոընկերությունը դատական հայց է ներկայացրել ՀՌՀ–ի դեմ, ապա, ըստ Հակոբյանի, «Տոսպան» ընդունել է, որ սխալ են թույլ տվել եթերում, սակայն համարում են, որ ՀՌՀ որոշումը ադեկվատ չէր ու շատ ավելի կոշտ էր, քան արարքը։«Մենք գտնում ենք, որ այդպես չէ»,– ասաց Հակոբյանը։Հակոբյանի խոսքով` խնդրի լուծմանը նպաստեցին նաև ՌԴ–ից ՀՀ եկած պատվիրակության հետ հանդիպումներն ու բանակցությունները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0d/27531216_83:0:1506:1067_1920x0_80_0_0_8119f44fdd176bb6dd11fdbcace43383.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տիգրան հակոբյան (հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահ ), sputnik
հայաստան, տիգրան հակոբյան (հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահ ), sputnik
«Խնդիրը լուծված է». ՀՌՀ նախագահը` Sputnik ռադիոկայանի հեռարձակումը վերականգնելու մասին
13:32 30.01.2024 (Թարմացված է: 13:43 30.01.2024) Տիգրան Հակոբյանը չի ընդունում, որ «Տոսպա» ռադիոընկերությունը պետք է դատական հայց ներկայացներ ՀՌՀ–ի դեմ։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Sputnik ռադիոկայանի հետ կապված խնդիրը լուծված է` եթերը վերականգնված է, և ռուս գործընկերների հետ ակտիվ կապ կա խնդիրների ծագման դեպքում արագ արձագանքելու համար։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
ՀՌՀ–ն 2023 թ. դեկտեմբերի 20-ին որոշել էր
30 օրով կասեցնել Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը, վերահեռարձակող «Տոսպա» ռադիոընկերությունը մեկ ամսով զրկվել էր լիցենզիայից։ Ընկերությունը նաև տուգանվել էր 500 հազար դրամով։ Այս տարվա հունվարի 25–ին
Sputnik Արմենիան վերադարձավ եթեր (106.0 հաճախականությամբ)։
«Այն, ինչ թույլատրված է հայրենի հեռարձակողներին, չի կարող թույլատրված լինել օտարներին։ Մենք ձևավորում ենք մեր տեղեկատվական օրակարգը` իր քննադատությամբ, իր օրակարգով։ ՀՀ–ն` որպես սուվերեն պետություն, չպետք է թույլ տա, որ մեկը, նստած օտար ափերում, հայհոյի Հայաստանին, հայ ժողովրդին ու նրա ղեկավարությանը` անկախ նրանից` մենք սիրում ենք նրան, թե ոչ»,– նշեց Հակոբյանը` ավելացնելով, որ նույն հաղորդման հետ կապված կար նաև օրենքի խախտում։
Ինչ վերաբերում է այն փաստին, որ Sputnik ռադիոկայանի հաղորդումները վերահեռարձակող «Տոսպա» ռադիոընկերությունը դատական հայց է ներկայացրել ՀՌՀ–ի դեմ, ապա, ըստ Հակոբյանի, «Տոսպան» ընդունել է, որ սխալ են թույլ տվել եթերում, սակայն համարում են, որ ՀՌՀ որոշումը ադեկվատ չէր ու շատ ավելի կոշտ էր, քան արարքը։
«Մենք գտնում ենք, որ այդպես չէ»,– ասաց Հակոբյանը։
Հակոբյանի խոսքով` խնդրի լուծմանը նպաստեցին նաև ՌԴ–ից ՀՀ եկած պատվիրակության հետ հանդիպումներն ու բանակցությունները։