00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ բնակիչների ավանդների մասնաբաժինը արտարժույթով աննախադեպ նվազել է․ ԿԲ 2023 թ. տվյալները

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2024
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Բանկային ժամկետային ավանդները գնալով ավելի շատ են տրամադրվում հայկական դրամով։ Աճում է նաև դրամային վարկերի ծավալը, որը նաև հիփոթեքային բումի արդյունք է։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. Հայաստանի բնակիչների բանկային ժամկետային ավանդների մասնաբաժինը արտարժույթով աննախադեպ նվազել է։ Այս մասին է վկայում ՀՀ Կենտրոնական բանկի 2023 թվականի վիճակագրությունը։
Վերջին մեկ տարվա ընթացքում (2022 թ. դեկտեմբերից մինչև 2023 թ. դեկտեմբեր) այդ ավանդների մասնաբաժինը երկրի բանկային համակարգում 51,3%–ից նվազել է մինչև 47,5%:
Տարիներ շարունակ դրանց մասնաբաժինը գերազանցում էր 60–70%–ը, վերջին 2-3 տարիներին այն նվազել էր մինչև գրեթե 50 %, իսկ 2023 թ. այն արդեն 50%–ից ցածր էր։
Նշենք, որ ժամկետային ավանդներն ազգային արժույթի նկատմամբ վստահության ամենաճիշտ ցուցիչն են, քանի որ դրանց մեջ պահվում են միջին և երկարաժամկետ խնայողություններ (ի տարբերություն ցպահանջ ավանդների)։
Ինչ վերաբերում է ցպահանջ ավանդներին, ապա նրանց մասնաբաժինը մնացել է մոտավորապես նույնը (աճել է 49,6%–ից մինչև 49,8%)։ Վերջին տարիներին այս ավանդների ծավալը գտնվում է 40–50 տոկոսի սահմաններում, իսկ 2022 թ. գարնանը փոքր–ինչ աճել է մինչև 52–53 տոկոս, երբ ռելոկանտները սկսեցին գալ ՀՀ` իրենց հետ բերելով ռուբլով, դոլարով կամ եվրոյով խնայողություններ։ Նրանք, որոնք երկարաժամկետ բնակություն հաստատեցին մեր երկրում, սկսեցին բանկային հաշիվներ բացել նաև ՀՀ դրամով։ Բացի այդ, շարունակել են աճել նաև տեղի բնակչության ներդրումները։
Հստակեցնենք. այս երկու թվերը` 47,5 % և 49,8 %, վերաբերում են Հայաստանի ֆիզիկական անձանց և ռեզիդենտներին (այդ թվում՝ ռելոկանտներին, որոնք, ստանալով կացության կարգավիճակ` դարձել են ռեզիդենտ)։ Եթե վերցնենք արտարժութային ավանդների ընդհանուր տոկոսը (ներառյալ ֆիզիկական անձինք, բիզնեսը, ռեզիդենտները և ոչ ռեզիդենտները), ապա այստեղ այն ավելի ցածր է՝ 2023 թ. այն նվազել է 42 %–ից մինչև 40%:
Ինչ վերաբերում է ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց վարկերի ընդհանուր զանգվածում արտարժութային վարկերի մասնաբաժնին, ապա 2023 թ. դրանց մասնաբաժինը 34,9 %–ից նվազել է մինչև 33,6 %: Մի քանի տարի առաջ այն կազմում էր մոտ 60 %, բայց հետո, երբ երկրում թափ հավաքեց հիփոթեքը (պետական արտոնությունների շնորհիվ), դոլարային վարկերի ծավալը սկսեց նվազել (Հայաստանում հիփոթեքային վարկերը 80 %–ով արտահայտված են դրամով)։
Դրամով արտահայտված հիփոթեքը շարունակում է իր «հաղթարշավը» (առավել ևս, որ արժույթային հիփոթեքը ՀՀ–ում անցյալ տարի արգելվել է)։ Աճում է նաև սպառողական վարկերի ծավալը։
Համաշխարհային բանկը նշել է ռիսկերը, որոնք 2024 թվականին կազդեն գլոբալ տնտեսության վրա
Հայաստանում արտարժութային վարկերի ընդհանուր մասնաբաժինը (ներառյալ ֆիզիկական անձինք և բիզնեսները, ինչպես նաև ոչ ռեզիդենտ ավանդատուները) 2023 թվականի ընթացքում նվազել է 36,3 %–ից մինչև 35,6 %:
Մենք հաշվել ենք միայն բանկերի վարկերը, որոնց բաժին է ընկնում բոլոր վարկերի գրեթե 95 %–ը (մնացածը վարկային կազմակերպությունների մասնաբաժինն է):
Բացարձակ թվերով Հայաստանում արտարժութային ավանդների ընդհանուր ծավալը 2023 թ. դեկտեմբերի վերջին կազմել է 1 տրլն 772 մլրդ դրամ (($4,37 միլիարդ), իսկ արտարժութային վարկերի (բանկային) ծավալը՝ 1 տրլն 834 մլրդ դրամ (գրեթե $4,53 միլիարդ)։
Լրահոս
0