00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ֆիլմերի 90%-ում քրեական ենթամշակույթ կա. օրինագիծը կքննարկվի խորհրդարանում

© Sputnik / Андрей ЛуковскийԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2024
Բաժանորդագրվել
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալը ՔՊ–ական պատգամավորի նախագիծը առաջարկում է ընկալել որպես ուղերձ, որ իշխանությունը ուշադրւթյան կենտրոնում է պահում և չի խրախուսում նման ապրելակերպը։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Բոլոր հայկական ֆիլմերի 90%-ում քրեական ենթամշակույթ կա։ Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ նկատեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
Նա հարց ուղղեց նախագծի հեղինակ իր կուսակից գործընկերոջը` ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին, թե ով է որոշելու` որ ֆիլմը կարող է ցուցադրվել, որը` ոչ։
«Ես կարծում եմ, որ մենք հնարավորինս պարզ և կոնկրետ բանի մասին ենք խոսում և արկեր չենք դնում կինոարտադրողների ու հեռուստաընկերությունների տակ, որ ասենք` ցույց տվեցիք, դե, եկեք, մենք ձեզ պետք է տուգանենք։ Ես վստահ եմ, որ ՀՌՀ–ը կինոարտադրողների ու հեռուստաընկերությունների հետ կաշխատի, և մենք հընթացս ավելի կոնկրետ իրավիճակ կունենանք նման բովանդակություն պարունակող ֆիլմերի, հեռուստահաղորդումների նկարահանման մասով»,– ասաց Հովհաննիսյանը։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանն էլ նկատեց, որ «քրեական ենթամշակույթ» եզրույթը սահմանված է Քրեական օրենսգրքով։
«Այս փոփոխությունը եթե դիտարկենք ավելի շատ որպես ուղերձ, որ այնուամենայնիվ այսօրվա իշխանությունը, ԱԺ–ն ուշադրության կենտրոնում է պահում և չի խրախուսում նման ապրելակերպը, նման բարքերը, այդ առումով, չնայած մի շարք խնդրահարույց կետերին, ՀՀ կառավարությունը ընդհանուր առմամբ դեմ չէ առաջարկվող փոփոխություններին»,– ասաց ԲՏԱ փոխնախարարը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը համաձայնեց, որ նախագիծը զուտ արժեքաբանական է։ Բայց այն նոր կարգավորում չի ավելացնում գործող օրենսդրական նորմերին։
«Գործող մեխանիզմները բավարար են, մենք, ըստ էության, նոր մեխանիզմներ չենք ամրագրում այս նախագծով»,– նկատեց ընդդիմադիր պատգամավորը` հիշեցնելով, որ գործող օրենքով հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող բոլոր հաղորդումներում նշվում է դրանց լսարանի տարիքային սահմանափակումը։
ՀՀ–ում կալանավորվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ղեկավարը. տեսանյութ
Բուռն քննարկման արդյունքում հանձնաժողովը 0 դեմ, 2 ձեռնպահ ձայներով դրական եզրակացություն տվեց Արթուր Հովհաննիսյանի օրենսդրական նախաձեռնությանը` այն ներկայացնելով առաջիկա լիագումար նիստի օրակարգում ընդգրկելու համար։
Նախագծով առաջարկվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում ավելացնել «քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմեր ու տեսալսողական հաղորդումներ» հասկացությունը` այն հավասարեցնելով օրենքում արդեն ամրագրված «ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմեր» հասկացությանը։
Ինչպես «ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը», անպես էլ «քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները» առաջարկվում է արգելել ցուցադրել ժամը 06:00-ից 00:00-ն ընկած ժամանակահատվածում։
Խախտման դեպքում հեռարձակողը կտուգանվի իր հասույթի 0.02 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 400 000 դրամ։
Լրահոս
0