00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այսօր ՀՀ հեռուստաընկերություններում ռուսական բովանդակություն գրեթե չկա. ՀՌՀ նախագահ

© Sputnik / Asatur YesayantsՏիգրան Հակոբյան
Տիգրան Հակոբյան - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2024
Տիգրան Հակոբյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Տիգրան Հակոբյանի խոսքով` եթե 6–7 տարի առաջ մինչև 80% բովանդակությունը, բոլոր ֆիլմերը, հաղորդումների մեծ մասը, նույնիսկ հարցազրույցները ռուսերենով էին, ապա այժմ դրանք բացառապես հայերենով են։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Այսօր Հայաստանի հանրապետական և մայրաքաղաքային ծածկույթ ունեցող հեռուստաընկերություններում ռուսական բովանդակություն գրեթե չկա։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը։
Նրա խոսքով` իրենք գիտեն, որ քաղաքացիների շրջանում եղել է դժգոհություն, որ եթերում օտար լեզուներով` հատկապես ռուսերենով շատ են հաղորդումները։
«6–7 տարի առաջ մինչև 80% բովանդակությունը, բոլոր ֆիլմերը, հաղորդումների մեծ մասը, նույնիսկ հարցազրույցները ռուսերենով էին։ Մենք գտնում ենք, որ Հայաստանի լեզվական անվտանգության ապահովող բավականին քայլեր ենք արել»,–ասաց նա։
Հակոբյանի խոսքով` իրենց համար հիմնական խնդիրներից մեկն այն է, որ լրատվամիջոցների, քաղաքական ուժերի, հասարակության մեջ կասկած կա, որ հանձնաժողովը անկախ չի աշխատում, և որոշումներն ինչ–որ չափով գալիս են «վերևից»։
«Պարզ է, որ այստեղ հանձնաժողովի անդամներից ոչ մեկը չի կարող երդումներ տալ, հավատալը կամ չհավատալը ձեր իրավունքն է, բայց ևս մեկ անգամ կրկնում եմ, որ մենք որոշումներն ընդունում ենք ինքնուրույն»,–ասաց նա։
Հակոբյանը պնդեց, որ իրենց աշխատանքին միջամտելու փորձեր եղել են, բայց վերջերս անգամ այդ փորձերը չկան. մարդիկ հասկանում են, որ դա արդյունավետ չէ և հակասում է այն արժեքներին, որը փորձում է որդեգրել հանձնաժողովը։
Անդրադառնալով այն լուրերին, թե շուտով ՀՀ–ում ՌԴ հեռուստաընկերությունները փակվելու են, Հակոբյանը պատասխանեց, որ իրենք ռուսական հեռուստաընկերություններին չեն վերահսկում, քանի որ լիցենզիա չեն տվել։
ՀՌՀ–ն չեղարկեց արգելքը. Sputnik Արմենիա ռադիոկայանը կշարունակի հեռարձակումը
«ՀՀ–ում ՌԴ հեռուստաալիքները հեռարձակվում են համաձայն երկու երկրների միջև կնքված միջկառավարական համնաձայնագրի։Ըստ այդ համաձայնագրի` որևէ մեխանիզ չկա ռուսական հեռուստաընկերությունների հեռարձակումը Հայաստանում դադարեցնելու մասին։ Մեր հանձնաժողովի վրա դրված է միայն մշտադիտարկման մեխանիզմը»,–ասաց նա։
Նրա խոսքով՝ ռուսական եթերում արձանագրված խնդիրների դեպքում ՀՌՀ–ն համապատասխան տեղեկանք է պատրաստում և ուղարկում բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարարություն, որպեսզի նրանք ռուսական կողմի կոլեգաների հետ փորձեն այդ խնդիրը լուծել։
«Ցավոք, ես կարծում եմ, որ ԲՏԱ–ն լավ չի կատարել իր պարտավորությունները, որն ամրագրված էր միջկառավարական համաձայնագրով։ Ես հույս ունեմ, որ ԲՏԱ նոր նախարարը ավելի հետևողականորեն կլինի, որպեսզի Հայաստանի ներքին գործերին խառնվելու հոսքերն այդ հեռուստաընկերություններում բացառվեն»,–ասաց նա։
Նա ընդգծեց, որ իր համոզմամբ ` որևէ օտար հեռարձակող, անկախ նրանից՝ բարեկամ երկիր է, թե ոչ, հանրային մուլտիպլեքսում չպետք է լինի։ Այն պետք է լինի միայն տեղական արտադրողների համար։ Նա հույս հայտնեց, որ ուշ թե շուտ հնարավոր կլինի դա անել։
Հակոբյանն ընդգծեց, որ եթե չլինեին օտար հեռարձակողները, 2-3 սլոտ ազատ կլիներ և քաղաքական աղմուկ չէր լինի իրենց որոշումների դեմ, որովհետև հավակնորդների և սլոտների քանակը նույնը կլիներ, և ոչ մի հեռուստաընկերություն եթերից չէր զրկվի։
Լրահոս
0