https://arm.sputniknews.ru/20240130/2023in-hh-tntesakan-aktivutjuny-94-e-eghel-gvortsvonneric-meky-brni-teghahanvatsnern-en-71744295.html
2023–ին ՀՀ տնտեսական ակտիվությունը 9.4% է եղել. գործոններից մեկը բռնի տեղահանվածներն են
2023–ին ՀՀ տնտեսական ակտիվությունը 9.4% է եղել. գործոններից մեկը բռնի տեղահանվածներն են
Sputnik Արմենիա
Մարտին Գալստյանի դիտարկմամբ` ԼՂ–ից բռնի տեղահանվածների զգալի մասն այսօր ՀՀ աշխատաշուկայի մաս է կազմում։ 30.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-30T16:46+0400
2024-01-30T16:46+0400
2024-01-30T16:47+0400
հայաստան
կենտրոնական բանկ (կբ)
մարտին գալստյան
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1e/67950701_0:0:1600:901_1920x0_80_0_0_dcf17dbd0ed438be452c05f35e1ca706.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. 2023 թվականին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.4 %։ Այդ մասին ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։Ըստ նրա` այդ ցուցանիշի մեջ էական աճ է արձանագրել առևտուրը։Մյուս կողմից, ԿԲ նախագահի խոսքով, ՀՀ վիճակագրական կոմիտեն սկսել է հաշվառել առցանց առևտուրը։ՀՀ պետբյուջեի հարկային մուտքերի 20%–ն ապահովում է խոշոր հարկատուների առաջին տասնյակը«ԼՂ–ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների զգալի մասն այսօր ՀՀ աշխատաշուկայի մաս է կազմում։ Եթե դրան գումարենք այլ երկրներից ժամանած աշխատակիցներին, որոնք ներգրավված են ՀՀ աշխատաշուկայում, կարծում ենք, որ հենց այդ երկու գործոնով է պայմանավորվել ՀՀ աշխատաշուկայում գերտաքացման երևույթների որոշակի սառեցումը։ Դա էլ հենց մեզ թույլ տվեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին մեր որոշումը կայացնելիս (իջեցվել է 0.25 տոկոսային կետով) լինենք ավելի համարձակ»,– հայտարարեց Գալստյանը։Ինչ վերաբերում է պարենի գներին, ապա, ԿԲ նախագահի խոսքով, չի ակնկալվում, որ դրանք մոտ ժամանակներում կունենան աճ։ՀՀ–ում գնաճը միջնաժամկետում կկայունանա 4 տոկոս ցուցանիշի շուրջ. ԿԲ նախագահ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1e/67950701_49:0:1472:1067_1920x0_80_0_0_c86afe0f7a680d47c883aa70520023c1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կենտրոնական բանկ (կբ), մարտին գալստյան, տնտեսություն
հայաստան, կենտրոնական բանկ (կբ), մարտին գալստյան, տնտեսություն
2023–ին ՀՀ տնտեսական ակտիվությունը 9.4% է եղել. գործոններից մեկը բռնի տեղահանվածներն են
16:46 30.01.2024 (Թարմացված է: 16:47 30.01.2024) Մարտին Գալստյանի դիտարկմամբ` ԼՂ–ից բռնի տեղահանվածների զգալի մասն այսօր ՀՀ աշխատաշուկայի մաս է կազմում։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. 2023 թվականին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.4 %։ Այդ մասին ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Ըստ նրա` այդ ցուցանիշի մեջ էական աճ է արձանագրել առևտուրը։
«Այստեղ, մեր դիտարկումներով, երկու գործոն կարող է լինել։ Դրանցից մեկը ԼՂ–ից բռնի տեղահանված արցախցիներին օժանդակության, օգնության ցուցաբերումն էր, ինչպես նաև առևտրի ծավալների աճը, շուկայից հավելյալ ծառայությունների ու ապրանքների ձեռքբերումը»,– ընդգծեց նա։
Մյուս կողմից, ԿԲ նախագահի խոսքով, ՀՀ վիճակագրական կոմիտեն սկսել է հաշվառել առցանց առևտուրը։
«ԼՂ–ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների զգալի մասն այսօր ՀՀ աշխատաշուկայի մաս է կազմում։ Եթե դրան գումարենք այլ երկրներից ժամանած աշխատակիցներին, որոնք ներգրավված են ՀՀ աշխատաշուկայում, կարծում ենք, որ հենց այդ երկու գործոնով է պայմանավորվել ՀՀ աշխատաշուկայում գերտաքացման երևույթների որոշակի սառեցումը։ Դա էլ հենց մեզ թույլ տվեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին մեր որոշումը կայացնելիս (իջեցվել է 0.25 տոկոսային կետով) լինենք ավելի համարձակ»,– հայտարարեց Գալստյանը։
Ինչ վերաբերում է պարենի գներին, ապա, ԿԲ նախագահի խոսքով, չի ակնկալվում, որ դրանք մոտ ժամանակներում կունենան աճ։