00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերջին տարիների դրամի արժևորումը բացասաբար է ազդել հանքարդյունաբերության վրա. Ջհանյան

© Sputnik / Aram NersesyanՎարդան Ջհանյան
Վարդան Ջհանյան - Sputnik Արմենիա, 1920, 29.01.2024
Բաժանորդագրվել
ԶՊՄԿ տնօրենի առաջին տեղակալի խոսքով` հանքարդյունաբերության ընդհանուր ոլորտում կա նահանջ, երբ համեմատում ենք 2023 թվականը 2022–ի հետ։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Եթե 2022 թ–ին ՀՀ խոշոր հարկատուների ցանկում ներառված էր 8 հանքարդյունահանող կազմակերպություն, ապա դրանց թիվը 2023 թ–ին դարձել է 5։ Տնտեսական լրագրողների ակումբում ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։
«Ընդհանուր մեր ոլորտում կա նահանջ, երբ համեմատում ենք 2023 թվականը 2022–ի հետ։ Հանքարդյունահանող ոլորտը հիմնականում արտահանող ոլորտ է, այդ պատճառով դրամի փոխարժեքը մեծ ազդեցություն ունեցավ ոլորտի վրա։ Վերջին երեք տարում տեսնում ենք դրամի փոխարժեքի ամրապնդում, որը մեծ բացասական ազդեցություն ունի մեր ոլորտի համար։ Դրամի արժևորումը դրական ազդեցություն ունի միայն ներմուծողների համար»,– նկատեց նա։
Որպես դրա ապացույց` Ջհանյանը համեմատական տվյալներ ներկայացրեց ՀՀ խոշոր հարկատուների ցանկից։ 2023 թ–ին ՀՀ խոշոր հարկատուների ցանկում բացի ԶՊՄԿ–ից, կա ևս 4 հանքարդյունահանող կազմակերպություն, որոնք միասին վճարել են մոտ 30 մլրդ դրամի չափով հարկ։ Մինչդեռ 2022 թ–ին խոշոր հարկատուների ցանկում կար 8 կազմակերպություն, որոնք միասին վճարել էին մոտ 90 մլրդ դրամի հարկ։
«Այդ թիվը լսելուց հետո բոլորդ լավ կզգաք». փոխնախարարը` ԶՊՄԿ–ից ստացած եկամտի մասին
Ինչ վերաբերում է կոնկրետ ԶՊՄԿ–ին, Ջհանյանի խոսքով` 3–րդ տարին անընդմեջ շատ մեծ առավելությամբ այն առաջատարն է ցանկում։ Մինչդեռ, ըստ Ջհանյանի, 2014–21 թթ ընթացքում ԶՊՄԿ–ն ընդամենը մեկ տարի է եղել առաջատար։
«Վերջին երեք տարում նոր սեփականտիրոջ և ղեկավարության նշանակումից հետո մենք անընդմեջ առաջատարն ենք։ ԶՊՄԿ–ն գրանցում է և՛ շահույթների, և՛ վճարված հարկերի աճ»,– ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի խոշոր հարկատուների 2023 թ–ի ցանկը ինչպես 2023 թ–ի 3–րդ եռամսյակում` հուլիս–սեպտեմբեր, գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որն ամբողջ 2023 թ–ի ընթացքում վճարել է 70.9 մլրդ դրամի հարկ։
Լրահոս
0