https://arm.sputniknews.ru/20240129/mirzvojany-anvtangajin-harcer-e-qnnarkel-iih-geragujn-arajnvordi-khvorhrdakani-het-71677799.html
Միրզոյանը անվտանգային հարցեր է քննարկել ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականի հետ
Միրզոյանը անվտանգային հարցեր է քննարկել ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականի հետ
Sputnik Արմենիա
Զրուցակիցները քննարկել են նաև հայ-իրանական բազմաոլորտ համագործակցության օրակարգին առնչվող տարբեր հարցեր։ 29.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-29T17:17+0400
2024-01-29T17:17+0400
2024-01-29T17:17+0400
արարատ միրզոյան
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1d/71677924_0:167:1600:1067_1920x0_80_0_0_e2bfdde04e971c4e35b1ce4135448aba.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր է քննարկել ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։Զրուցակիցները քննարկել են նաև հայ-իրանական բազմաոլորտ համագործակցության օրակարգին առնչվող տարբեր հարցեր՝ արձանագրելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակն ու հարաբերությունների զարգացման ակտիվ դինամիկան:Ընդգծվել է երկու երկրների միջև էներգետիկ, ենթակառուցվածքների, տնտեսական և այլ ոլորտներում սերտ փոխգործակցության և համատեղ նախագծերի իրականացման կարևորությունը՝ ի շահ երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման ու տարածաշրջանում կայունության:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1d/71677924_89:0:1512:1067_1920x0_80_0_0_206cb2d6911392ad53d9ab6097b580a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան
արարատ միրզոյան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան
Միրզոյանը անվտանգային հարցեր է քննարկել ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականի հետ
Զրուցակիցները քննարկել են նաև հայ-իրանական բազմաոլորտ համագործակցության օրակարգին առնչվող տարբեր հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր է քննարկել ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ «Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ մոտեցումները՝ ընդգծելով ՀՀ տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնամխելիության և ինքնիշխանության աներկբա հարգման հրամայականը՝ նաև որպես տարածաշրջանում հարատև խաղաղության ապահովման առհավատչյա»,–նշված է հաղորդագրության մեջ։
Զրուցակիցները քննարկել են նաև հայ-իրանական բազմաոլորտ համագործակցության օրակարգին առնչվող տարբեր հարցեր՝ արձանագրելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակն ու հարաբերությունների զարգացման ակտիվ դինամիկան:
Ընդգծվել է երկու երկրների միջև էներգետիկ, ենթակառուցվածքների, տնտեսական և այլ ոլորտներում սերտ փոխգործակցության և համատեղ նախագծերի իրականացման կարևորությունը՝ ի շահ երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման ու տարածաշրջանում կայունության: