00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Մհեր Գրիգորյան
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Մհեր Գրիգորյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոմունիզմն այդպես էլ չտեսանք, գոնե խաղաղության խաչմերուկը տեսնենք

© Sputnik / Александр МакаровՄթերային խանութ, ԽՍՀՄ, 1982 թ.
Մթերային խանութ, ԽՍՀՄ, 1982 թ. - Sputnik Արմենիա, 1920, 29.01.2024
Բաժանորդագրվել
Այս ամենն ի վերջո բլեֆ դուրս եկավ, որոշ դեպքերում նույնիսկ աղետի վերածվեց։
Ուղիղ 65 տարի առաջ Խորհրդային Միության տանջված բնակիչների կյանքում ուրախալի իրադարձություն տեղի ունեցավ. 1959 թվականի հունվարի վերջին կայացած կոմունիստական համագումարում երկրի առաջնորդ Նիկիտա Խրուշչովը հայտնեց, որ սոցիալիզմը «լիակատար և վերջնական հաղթանակ է տարել», և սկսվում է կոմունիզմի կառուցման ժամանակաշրջանը։ Ցնծությունը կատարյալ դարձավ ընդամենը երկու տարի անց, երբ հայտարարվեց, որ այդ բաղձալի կոմունիզմը յոթ սարի հետևում չէ, և ներկա սերունդը կապրի կոմունիզմի օրոք։ Ոմանք նաև կոնկրետ ժամկետներ էին նշում. թերթերից մեկն, օրինակ, գրեց, որ արդեն 1980 թվականին հասարակական տրանսպորտն անվճար կլինի բոլորի համար, իսկ ցանկացողները հնարավորություն կունենան օգտվելու անվճար ճաշարաններից։ Ամենահետաքրքիրն այն էր, որ ժողովրդի մեծ մասը հավատում էր։
100 տարի առաջ մահացավ Լենինը. ինչպես կոմունիստները նրան «փարավոն» դարձրին
Դրա հիմքերը կային։ Նախ, շատերը, ինչպես և մեր օրերում, պարզապես անվերապահորեն վստահում էին առաջնորդին։ Բայց ամենակարևորը՝ երկիրն իրոք մոտեցել էր կոմունիզմին, նրա անուշ բույրը զգացվում էր։ Միջնակարգ կրթությունը ձրի էր, բարձրագույնը ձրի էր, բժշկությունը ձրի էր, իսկ կոմունալ վճարները՝ ծիծաղելի… Ի՞նչը պիտի խանգարեր, որ երթևեկությունն ու ճաշարանում սնվելն էր անվճար լիներ։ Թե որտեղից էին կոմունիստները հայայթելու լրացուցիչ փողն ու պարենը, Խրուշչովը բացատրեց՝ սպառազինությունների մրցավազքն ավարտվում է, այդքան շատ փող չենք ծախսի զենքի վրա, խոպան հողերն էլ սկսել ենք հերկել, հսկայական քանակությամբ հացահատիկ ու եգիպտացորեն կստանանք։ Մի խոսքով, ինչպես ասում են Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում, կյանքն՝ ուրախ, ապրուստը՝ ձրի։
Կոմունիզմն այդպես էլ չտեսանք, գոնե խաղաղության խաչմերուկը տեսնենք
Այն ձևակերպումը, որը հնչեց 65 տարի առաջ՝ «սոցիալիզմի լիակատար և վերջնական հաղթանակ», պատահական չէր։ «Լիակատարը» նշանակում էր, որ կյանքը արմատապես փոխվել է, աղքատությունը վերացել է, միջին աշխատավարձը լիովին բավարար է ամեն օր «Բժշկական» երշիկ ու Կալինինոյի «Լոռի» գնելու, «Բոլշևիչկա» ֆաբրիկայի կարած վերարկու Մոսկվայից բերելու, օգոստոսին էլ ողջ ընտանիքով մի 20 օր Պիցունդայում հանգստանալու համար։ Իսկ «վերջնական» բնորոշման հիմքում ընկած էր հետևյալ հանգամանքը. Ստալինը զգուշացնում էր, թե երկրի ներսում սոցիալիզմ կառուցելը, իհարկե, միանգամայն հնարավոր էր, բայց արտաքին ուժերը դրա հետ չեն համակերպվի, կմիավորվեն ու կփորձեն հասնել Խորհրդային Միության կործանմանը։ Խրուշչովի ասածն այն էր, որ այդ վտանգն էլ անցել է, քանզի սոցիալիզմը հաղթել է բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ հսկա Չինաստանում ու Եվրոպայի կեսում, նույնիսկ՝ Կուբայում, և ուրեմն, սոցիալիզմն այլևս հնարավոր չէ տապալել, հակառակը՝ այն տարածվելու ու տարածվելու է։
Այս ամենն ի վերջո բլեֆ դուրս եկավ, որոշ դեպքերում նույնիսկ աղետի վերածվեց։ Օրինակ, Ռյազանի մարզի խիստ նվիրված ղեկավարները մսի արտադրության պլանները գերակատարելու վեհ նպատակին հասնելու համար ոչ միայն կոտորեցին բոլոր անասուններին, այլև հարևան մարզերից կովեր գնեցին և ուղարկեցին սպանդանոց։ Հետևանքները չուշացան՝ հենց հաջորդ տարի մարզում սով սկսվեց։ Տարիներ անց փլուզվեց նաև այսպես կոչված սոցիալիստական ճամբարը, ու հերթը հասավ բուն Սովետական կայսրությանը։
«Նամակ կապեմ քո վզին, տար Անժելա Դևիսին». ամերիկացի կոմունիստ կնոջ ճակատագիրը
Հիմա արդեն լիովին հասկանալի է, թե ինչու չիրականացավ Խրուշչովի նկարագրած հեքիաթային ապագան։ Պարզապես այդ գեղեցիկ ապագան մի մարդու ոչնչով չհիմնավորված տեսական դատողությունների ու լավ ցանկությունների վրա հիմնված կանխատեսում էր, որը բոլորիս քաջ ծանոթ է ու հար և նման է հայաստանյան այսօրվա իրականությանը։ Մի մարդ համառորեն առաջ է տանում իր բավական հաճելի ու ցանկալի տեսությունը, օրինակ, այն մասին, թե ինչպես կարող է երկիրը հզոր ու բարգավաճ դառնալ՝ վերածվելով տարածաշրջանում խաղաղության խաչմերուկի։ Բոլոր թիմակիցները քար լռությամբ լսում են՝ սպասելով, թե երբ կառարկի ընդդիմությունը, որպեսզի հողին հավասարեցնեն նվազագույն իսկ կասկած հայտնողին։
Առայժմ չի՞ կայանում խաղաղության խաչմերուկը։ Հոգ չէ։ Առաջ է մղվում հաջորդ անսպասելի նախաձեռնությունը՝ եկեք փոխենք Սահմանադրությունը։ Հիմնավորումը կարող եմ պարզապես բառացի մեջբերել. «Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»։ Կարելի է միայն պատկերացնել, թե այսօրվա իշխանությունների ներկայացուցիչներն ինչպես կարձագանքեին այս նախաձեռնությանը, եթե դրա հեղինակը լիներ ոչ թե իրենց առաջնորդը, այլ ընդդիմությունը։ Հաստատ դեժավյու կունենայինք, այսինքն, կրկին կլսեինք ծանոթ կարգախոսը՝ նոր Սահմանադրությունը կեղծ օրակարգ է։
Հավայան կղզիներ - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2024
Համաշխարհային աղետ. ասենք փրկվեցինք, բա հետո՞…
Հիշո՞ւմ եք, մի կես տարի առաջ Անկախության հռչակագրի 33-րդ տարեդարձի կապակցությամբ ամենաբարձր մակարդակով միտք հնչեց Խորհրդային Միության ուրվականի մասին։ Կարելի է լիովին համաձայնել. այո′, դեռ թևածում է այդ անտեր ուրվականը։ Ինչպես 65 տարի առաջ ընդամենը մի մարդ որոշում էր, որ սոցիալիզմը վերջնականապես հաղթել է, և մի 20 տարի հետո բոլորս ապրելու ենք կոմունիզմի օրոք, այնպես էլ այսօր հանկարծ տեղեկանում ենք, որ մեր բարգավաճման գրավականը նոր Սահմանադրությունն է և խաղաղության խաչմերուկի վերածվելը։
Դե ի՞նչ, կոմունիզմը չտեսանք, գոնե այդ խաչմերուկը տեսնենք։
Լրահոս
0