https://arm.sputniknews.ru/20240129/kvomitasi-steghtsagvortsutjunneri-havaqatsun-grancvel-e-jvonesko-i-registrum-71656869.html
Կոմիտասի աշխատասենյակը` VR ցուցադրությամբ. քաղաքացիներին թանգարանում նորույթ է սպասում
Կոմիտասի աշխատասենյակը` VR ցուցադրությամբ. քաղաքացիներին թանգարանում նորույթ է սպասում
Sputnik Արմենիա
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսուհետև քաղաքացիները հնարավորություն կունենան վարդապետի աշխատասենյակը տեսնել VR (վիրտուալ) ցուցադրությամբ: 29.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-29T11:48+0400
2024-01-29T11:48+0400
2024-01-29T15:56+0400
կոմիտաս
յունեսկօ
թանգարան
երաժշտություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1d/71663315_0:131:1600:1031_1920x0_80_0_0_2cec1dd8246ad67c81eff70b3bd1128c.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում: Ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ:Թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը ասուլիսի ընթացքում նշեց, որ այս իրադարձությունը համընկել է կառույցի հիմնադրման 9-ամյակի հետ:ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նույնպես հաստատեց, որ Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցվելը հետևողական աշխատանքի արդյունք է:«Նմանատիպ իրադարձությունները լավ առիթ են, որպեսզի մենք ինքներս էլ ևս մեկ անգամ վերաիմաստավորենք և արժևորենք այն ժառանգությունը, որն ունենք, մասնավորապես Կոմիտասի տարեդարձի 155-րդ տարում: Կարծում եմ` սա լավ ուղենիշ կլինի տարին սկսելու և այն նույնկերպ շարունակելու համար»,- ասաց Անդրեասյանը:Թանգարան-ինստիտուտում քաղաքացիներն արդեն հնարավորություն ունեն Կոմիտասի աշխատասենյակը տեսնել տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ՝ VR ցուցադրությամբ:«Մեր երեխաների համար անկրկնելի փորձառություն կլինի, երբ տեսնեն, օրինակ, այն ստեղները, որոնց վրա նվագել է Կոմիտաս վարդապետը»,- նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:VR ակնոցի միջոցով թանգարանի այցելուներն այսուհետ կարող են տեսնել Կոմիտասի դաշնամուրը, ռոյալը, նույնիսկ նվագել դրա վրա, ալբոմը թերթել և այլ հետաքրքիր առարկաներ ու իրեր «շոշափել»:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1d/71663315_178:0:1553:1031_1920x0_80_0_0_8e236fc777bf8f618148457a573a2aaf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կոմիտաս, յունեսկօ, թանգարան, երաժշտություն
կոմիտաս, յունեսկօ, թանգարան, երաժշտություն
Կոմիտասի աշխատասենյակը` VR ցուցադրությամբ. քաղաքացիներին թանգարանում նորույթ է սպասում
11:48 29.01.2024 (Թարմացված է: 15:56 29.01.2024) Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսուհետև քաղաքացիները հնարավորություն կունենան վարդապետի աշխատասենյակը տեսնել VR (վիրտուալ) ցուցադրությամբ:
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում: Ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ:
Թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը ասուլիսի ընթացքում նշեց, որ այս իրադարձությունը համընկել է կառույցի հիմնադրման 9-ամյակի հետ:
«Կոմիտասի ստեղծագործությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ռեգիստրում գրանցումը շատ պարտավորեցնող է: Սա հնարավոր է եղել թանգարանի 7-8 տարվա աշխատանքի, ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության շնորհիվ»,- ասաց Կոստանդյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նույնպես հաստատեց, որ Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցվելը հետևողական աշխատանքի արդյունք է:
«Նմանատիպ իրադարձությունները լավ առիթ են, որպեսզի մենք ինքներս էլ ևս մեկ անգամ վերաիմաստավորենք և արժևորենք այն ժառանգությունը, որն ունենք, մասնավորապես Կոմիտասի տարեդարձի 155-րդ տարում: Կարծում եմ` սա լավ ուղենիշ կլինի տարին սկսելու և այն նույնկերպ շարունակելու համար»,- ասաց Անդրեասյանը:
Թանգարան-ինստիտուտում քաղաքացիներն արդեն հնարավորություն ունեն Կոմիտասի աշխատասենյակը տեսնել տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ՝ VR ցուցադրությամբ:
«Մեր երեխաների համար անկրկնելի փորձառություն կլինի, երբ տեսնեն, օրինակ, այն ստեղները, որոնց վրա նվագել է Կոմիտաս վարդապետը»,- նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
VR ակնոցի միջոցով թանգարանի այցելուներն այսուհետ կարող են տեսնել Կոմիտասի դաշնամուրը, ռոյալը, նույնիսկ նվագել դրա վրա, ալբոմը թերթել և այլ հետաքրքիր առարկաներ ու իրեր «շոշափել»: