00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարեն Վանեցյանն ազատության մեջ է. փաստաբանական խումբը հերքում է նրան ձերբակալելու լուրը

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցՄոսկվա
Մոսկվա - Sputnik Արմենիա, 1920, 29.01.2024
Մոսկվա
Բաժանորդագրվել
Փաստաբանները վստահեցնում են, որ Կարեն Վանեցյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումն անհիմն է։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Գործարար Կարեն Վանեցյանը գտնվում է ազատության մեջ, և տարածվող լուրն այն մասին, որ նա անազատության մեջ է, չի համապատասխանում իրականությանը: Այս հայտարարությունը տարածել է Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը։
Այսօր ռուսական ԶԼՄ-ները գրել էին, որ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ձերբակալել են Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հորեղբորորդուն՝ «Exoil Group»-ի («Օլեյնա» ապրանքանիշ) սեփականատեր Կարեն Վանեցյանին։
Ըստ փաստաբանների` քանի որ Կարեն Վանեցյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը մեծ հնչեղություն է ստացել վարույթն իրականացնողի (քննչական կոմիտե) և գլխավոր դատախազության կողմից հանրայնացվելու արդյունքում, իրենք անհրաժեշտ են համարում հայտնել, որ նա 2021 թվականի սեպտեմբերի 14-ից մինչ օրս չի եղել Հայաստանի Հանրապետությունում, նախքան այդ երկար ժամանակ ՀՀ-ում առհասարակ չի գտնվել, հետևաբար վերջինս մշտապես չի բնակվում ՀՀ-ում, զբաղվում է խոշոր ձեռնարկատիրական գործունեությամբ մի շարք երկրներում, այդ թվում` ՌԴ-ում։
Պաշտպաններն ընդգծել են, որ Վանեցյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին դատախազի 2023 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ մեղադրանքը վերաբերում է փողերի լվացմանը, սակայն դա ընդամենը դատախազության և քննչական մարմնի վարկածն է:
«Կարեն Վանեցյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը ակնհայտ անհիմն է, ընթացակարգային և նյութական բազմաթիվ խախտումներով, բողոքարկվել է Վճռաբեկ դատարան, հետևաբար օրինական ուժի մեջ չի մտել»,– նշել են նրանք:
Հիշեցնենք` 2023թ. նոյեմբերին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Կարեն Վանեցյանին կալանավորելու միջնորդությունը, որը ներկայացրել է դատախազությունը։
Ավելի վաղ դատախազությունը հայտնել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Շվեյցարիայի Համադաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կարեն Վանեցյանի նկատմամբ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ի 12.5 տոկոս բաժնետոմսերը հանցավոր ճանապարհով օրինականացնելու համար (փողերի լվացում)։ Նախաքննության ընթացքում Կարեն Վանեցյանի գտնվելու վայրը պարզել հնարավոր չի եղել:
Լրահոս
0