https://arm.sputniknews.ru/20240129/hh-6-marz-mnum-e-nujn-aghqat-u-tsanr-vitshakum-makarjann-arajark-arec-ishkhanutjunnerin-71673962.html
ՀՀ 6 մարզ մնում է նույն աղքատ ու ծանր վիճակում. Մակարյանն առաջարկ արեց իշխանություններին
ՀՀ 6 մարզ մնում է նույն աղքատ ու ծանր վիճակում. Մակարյանն առաջարկ արեց իշխանություններին
Sputnik Արմենիա
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը կանխատեսում է, որ 2024 թ–ին ՀՀ–ում գործազրկության մակարդակը կարող է հասնել 10 տոկոսի։ 29.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-29T15:50+0400
2024-01-29T15:50+0400
2024-01-29T15:53+0400
հնա (համախառը ներքին արդյունք)
հայաստան
մարզ
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1d/71670325_0:60:1600:960_1920x0_80_0_0_c78ae74d4f4e20bf677911f65a1983a6.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ՀՀ վեց մարզ իր վրա չի զգում ՀՆԱ–ի ազդեցությունը։ Տնտեսական լրագրողների ակումբում ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։Ըստ նրա` մարզերի թույլ պոտենցիալը միայն ենթակառուցվածք, ճանապարհ, մանկապարտեզ ստեղծելով հնարավոր չէ զարգացնել, այլ անհրաժեշտ է կրթական, առողջապահական, և այլ ոլորտների ուղղությամբ ծրագրեր մշակել ու իրականացնել։2024 թվականին ԵԱՏՄ-ում ՀՆԱ-ի ավելի քան 2,5 % աճ է կանխատեսվում․ ՕվերչուկՄակարյանի խոսքով` ՀՆԱ–ի 50 տոկոսը բաժին է ընկնում Երևանին, մնացածը 50 տոկոսը բաշխված է 10 մարզերում։ Եթե Երևանում 1 ԱՄՆ դոլարով աշխատավարձի բարձրացումը 15 մլն դոլարով ավելացնում է ՀՆԱ–ն, ապա 4 մարզի հաշվարկով` Կոտայք, Արմավիր, Սյունիք, Արարատ, ՀՆԱ–ն ավելանում է 1–2 մլն դոլարով, իսկ մնացած 6 մարզում` ընդամենը 300–500 հազար դոլարով։Նա ՀՀ իշխանություններին առաջարկել է ավելի ակտիվ լինել հատկապես խոցելի մարզերում, ստեղծել ձեռնարկություններ` այդպիսով կրճատելով գործազրկության մակարդակը։Բնակչությունը նվազում է, ՀՆԱ–ն` ավելանում. տնտեսագետին մտահոգում է Քերոբյանի կանխատեսումըՄակարյանի տվյալներով` ՀՀ–ում գործազրկության մակարդակը 2024 թ–ին կարող է հասնել 10 տոկոսի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1d/71670325_0:0:1600:1200_1920x0_80_0_0_52e417579eb7832cfd66b388d34dc6ff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հնա (համախառը ներքին արդյունք), հայաստան, մարզ, տնտեսություն
հնա (համախառը ներքին արդյունք), հայաստան, մարզ, տնտեսություն
ՀՀ 6 մարզ մնում է նույն աղքատ ու ծանր վիճակում. Մակարյանն առաջարկ արեց իշխանություններին
15:50 29.01.2024 (Թարմացված է: 15:53 29.01.2024) Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը կանխատեսում է, որ 2024 թ–ին ՀՀ–ում գործազրկության մակարդակը կարող է հասնել 10 տոկոսի։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ՀՀ վեց մարզ իր վրա չի զգում ՀՆԱ–ի ազդեցությունը։ Տնտեսական լրագրողների ակումբում ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
«Այս մարզերը` Գեղարքունիք, Վայոց Ձոր, Շիրակ, Լոռի, Տավուշ, Արագածոտն, այնքան ցածր զարգացման պոտենցիալ ունեն, որ իրենք իրենց շուրջ կատարվող փոփոխությունները չեն նկատում, այդ թվում` տնտեսական աճը»,– ընդգծեց նա։
Ըստ նրա` մարզերի թույլ պոտենցիալը միայն ենթակառուցվածք, ճանապարհ, մանկապարտեզ ստեղծելով հնարավոր չէ զարգացնել, այլ անհրաժեշտ է կրթական, առողջապահական, և այլ ոլորտների ուղղությամբ ծրագրեր մշակել ու իրականացնել։
Մակարյանի խոսքով` ՀՆԱ–ի 50 տոկոսը բաժին է ընկնում Երևանին, մնացածը 50 տոկոսը բաշխված է 10 մարզերում։ Եթե Երևանում 1 ԱՄՆ դոլարով աշխատավարձի բարձրացումը 15 մլն դոլարով ավելացնում է ՀՆԱ–ն, ապա 4 մարզի հաշվարկով` Կոտայք, Արմավիր, Սյունիք, Արարատ, ՀՆԱ–ն ավելանում է 1–2 մլն դոլարով, իսկ մնացած 6 մարզում` ընդամենը 300–500 հազար դոլարով։
«ՀՀ 10 մարզից 6–ի զգայունությունը ՀՆԱ-ի հանդեպ կազմում է 0,15–0,2 տոկոս։ Ահա թե ինչու մարդիկ չեն նկատում տնտեսական աճը, քանի որ ՀՀ բնակչության մոտ 35 տոկոսը, որոնք այդ 6 մարզում են ապրում, ո՛չ աղքատության, ո՛չ զբաղվածության, ո՛չ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ–ի տեսանկյունից էական փոփոխություն չեն կրում, մնում են նույն աղքատ ու ծանր վիճակում»,– ընդգծեց Մակարյանը։
Նա ՀՀ իշխանություններին առաջարկել է ավելի ակտիվ լինել հատկապես խոցելի մարզերում, ստեղծել ձեռնարկություններ` այդպիսով կրճատելով գործազրկության մակարդակը։
Մակարյանի տվյալներով` ՀՀ–ում գործազրկության մակարդակը 2024 թ–ին կարող է հասնել 10 տոկոսի։