00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղարիբաշվիլիի հեռանալը ոչ մի կերպ չի ազդի հարևանների հետ հարաբերությունների վրա. փորձագետ

© Photo : official site of the Prime minister of RAԻրակլի Ղարիբաշվիլի
Իրակլի Ղարիբաշվիլի - Sputnik Արմենիա, 1920, 29.01.2024
Իրակլի Ղարիբաշվիլի
Բաժանորդագրվել
Վրաստանում կա փոխըմբռնում հարևան պետությունների հետ կառուցողական հարաբերությունների զարգացման կարևորության մասին՝ անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Վրաստանի վարչապետի փոփոխությունը ոչ մի կերպ չի ազդի Թբիլիսիի արտաքին քաղաքական վեկտորի վրա, քանի որ Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտոնից ազատվելը կապված է 2024 թվականի աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ և սովորական փոխատեղում է։
Փետրվարի 1-ից նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն «կփոխանակվեն» պաշտոններով։
Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեն Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ նոր վարչապետի օրոք էլ Թբիլիսին կշարունակի բարեկամական հարաբերություններ կառուցել իր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ։
«Բոլորը, ովքեր ծանոթ են իրավիճակին, այդ թվում՝ Երևանում, չեն մտածի որևէ փոփոխության մասին, այն ամենը, ինչ սկսվել է, կշարունակվի, և այդ փոփոխությունները որևէ կերպ չեն ազդի հարաբերությունների վրա», - ասաց Մամրաձեն։
Ավելին, ըստ Մամրաձեի, Երևանի և Թբիլիսիի կողմից «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագրի ստորագրման ֆոնին այս տարի ակնկալվում է երկրների միջև շփումների ակտիվացում։
Ղարիբաշվիլիի հրաժարականը և իշխող կուսակցության նախագահի պաշտոնում նրա նշանակումը փորձագետը բացատրեց բացառապես հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններով։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական տվեց
«Ընտրությունների նախապատրաստական աշխատանքներն ընթանում են, գլխավորն այն է, որ թիմը միասնական է, ոչ ոք ոչ մի տեղից չի հեռացել»,- ասաց Մամրաձեն։
Փորձագետն ընդգծեց, որ Ղարիբաշվիլին երկու անգամ դարձել է վարչապետ, վերջին երեք տարիներին նա նաև ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալում։ Որպես ղեկավար՝ նա իրեն դրսևորել է լավագույն ձևով և այժմ նա իր ողջ փորձն ուղղելու է կուսակցության ամրապնդմանը։
Բացի այդ, նախկին վարչապետն արդեն ընդդիմության հետ շփվելու փորձ ունի, որից ցանկացած պահի կարելի է սադրանքներ սպասել, հատկապես նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Այդ իսկ պատճառով կուսակցության նախագահի պաշտոնի համար նա շատ լավ թեկնածու է։ «Վրացական երազանքին» անհրաժեշտ է նրա փորձն ու հեղինակությունը։
Մամրաձեի կարծիքով ՝ ընդդիմությունը խորհրդարանում դժվար թե մեծամասնություն ձևավորի, բայց «Վրացական երազանքին» կարող է խանգարել։
Անդրադառնալով վարչապետի պաշտոնում Կոբախիձեի թեկնածությանը, փորձագետը նշեց, որ նա բավականին փորձ ունի և այս փուլում ամենահարմար թեկնածուն է։
Իրակլի Կոբախիձեն 46 տարեկան է։ Նա ծնվել է Թբիլիսիում՝ քաղաքական գործիչ Գիորգի Կոբախիձեի ընտանիքում։ Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը, Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտը և Դյուսելդորֆի համալսարանը։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր է։
2016-2019 թվականներին եղել է Վրաստանի խորհրդարանի նախագահը, հրաժարական է տվել Թբիլիսիում սկանդալի ու բողոքի ցույցերի ֆոնին։ Պատճառը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում ամբիոնից (հանձնաժողովներից մեկում քննարկումների ժամանակ) Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթն էր։
Լրահոս
0