00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղջիկս կիմանա` հերոսի քույր է. ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Սիփան Սողոմոնյանի քույրը

Բաժանորդագրվել
Տիկին Կարինեն մոտ 2 տարի պայքարել է, որպեսզի ընտանիքում նոր շունչ գա ու դեղերն ընդունելը դադարեցնելուց 1 ամիս հետո պարզվել է` հղի է։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Սիփան Սողոմոնյանի քույրը` Ադրիանան։ Տեղեկությունը հայտնում է «Զինուժը»։
Սիփանը Սողոմոնյանների ընտանիքի միակ որդին է եղել, ևս մեկ քույր ունի` Միլենան։ Մայրը` Կարինե Մայրանյանը, նշում է` այնպիսի հոգեվիճակում է եղել, որ չի էլ ցանկացել նորից մայրանալու մասին մտածել։
«Մոտ 2 տարի պայքարել եմ ու ամեն անհաջող փորձից հետո ինքս ինձ ասում էի. «Չէ, դու Սիփանի մաման ես, պետք է պայքարես»։ Նորից, նորից, նորից փորձում էի։ Բժիշկն ինձ մի օր ասաց` երևի տարիքից է, համակերպվեցի այդ մտքի հետ, բայց դեղերն ընդունելը դադարեցնելուց հետո հաջորդ ամիս պարզվեց` հղի եմ։ Երևի Սիփիս օգնությամբ ընթացքն էլ լավ էր»,– ասում է տիկին Կարինեն։
Փոքրիկ Ադրիանան ժամանակից շուտ է ծնվել, բայց լիովին առողջ։ Որդու և նորածին դստեր նմանությունների մասին խոսելիս տիկին Կարինեն նշում է` չկա նմանություն, չեն էլ փորձում գտնել։
«Ադրիանան պետք է իմանա, որ կյանքի գնով ծնված է, հերոսի քույր է։ Նա պարտավոր է պահել ամեն ինչ` պատիվ, հարգանք»,– ընդգծում է Սիփանի մայրը։
Նա նշում է` որդին երբեք սուտ չէր խոսում ու պատերազմի սկսվելուց հետո տուն չէր զանգել, ընկերներին էլ ասել էր` չի կարող ծնողների հետ խոսել, որովհետև խաբել չի ուզում։ Նա այդպես էլ տուն չի զանգել, հարազատների հետ չի խոսել։
Սիփանը ծնվել է 2001 թ., նոյեմբերի 26-ին։
Լրահոս
0