00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

6 տարեկանում երեխային դպրոց չտանելը չի բխում նրա շահերից. Ժաննա Անդրեասյան

© Sputnik / Aram NersesyanԺաննա Անդրեասյան
Ժաննա Անդրեասյան - Sputnik Արմենիա, 1920, 29.01.2024
Բաժանորդագրվել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարարի գլխավորությամբ քննարկվել են պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման վերաբերյալ հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Հայաստանում բավական մեծ է այն ծնողների թիվը, որոնք խուսափում են երեխային առաջին դասարան տանել 6 տարեկանում՝ պատճառաբանելով, թե երեխան դեռևս պատրաստ չէ դպրոց հաճախել։ Այս մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կրթությունից դուրս մնացած երեխաներին ուսումնական հաստատություններում ընդգրկելու վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ։
Քննարկմանը մասնակցել են աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, ներքին գործերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, կրթության տեսչական մարմնի, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների ներկայացուցիչներ:
Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտն ասես կրթական համակարգի խորթ զավակը լինի. նախարար
Անդրեասյանը նշել է, որ վերջերս հրապարակված մարդահամարի և կրթության համակարգում փաստացի ներգրավված երեխաների տվյալների համադրումը և վերլուծությունը ցույց են տալիս, որ հիմնականում երեխաները կրթությունից դուրս են մնում հանրակրթության մեկնարկի փուլում։
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ 6 տարեկանում երեխային դպրոց չտանելն ու պատճառաբանելը, թե նա դեռ պատրաստ չէ, չի բխում երեխայի շահից։
«Հետագայում երեխայի զարգացման ու կրթություն ստանալու տեսանկյունից դա առաջ է բերում բավականին լուրջ հարցեր»,–ասել է նա։
Նախարարը նշել է, որ այս խնդիրը լուծելու համար պետք է մշակել գործուն իրավական մեխանիզմներ:
Մյուս խնդիրը, ըստ նախարարի, պայմանավորված է 9-րդ դասարանից հետո որոշ դեռահասների կողմից կրթությունը չշարունակելու հանգամանքով։
«Այստեղ ևս մենք պետք է հասկանանք համագործակցության արդյունավետ ձևերը, որոնցով հնարավոր կլինի ուղղորդել երեխաներին շարունակել կրթությունը և ստանալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված 12-ամյա պարտադիր կրթություն»,- ասել է նա։
Ընդգծվել է նաև պարտադիր կրթությունից դուրս մնացած ազգային փոքրամասնությունների երեխաների բացահայտման գործընթացի կարևորությունը, նրանց համայնքների հետ համագործակցությունը։ Այս նպատակով ԱԺ-ում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորների նախաձեռնությամբ քննարկումներ են կազմակերպվել:
ՀՀ ԿԳՄՍՆ–ում քննարկվել է ԼՂ–ից բռնի տեղահանված արցախցիների կրթության կազմակերպումը
Հավելենք, որ փետրվարի 1-ից գործարկվող կրթության կառավարման տեղեկատվական համակարգի մաս կազմող էլեկտրոնային նոր ենթահամակարգով հնարավոր կլինի բացահայտել կրթությունից դուրս մնացած և ռիսկի տակ գտնվող երեխաներին: Համակարգը և այնտեղ բացված հայտերը հասանելի կլինեն նաև շահագրգիռ ու պատասխանատու կառույցներին, այդ թվում խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ ի դեմս համայնքի ղեկավարի, ԿԳՄՍ ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին, կրթության տեսչական մարմնին, մարզպետների աշխատակազմերին, միասնական սոցիալական ծառայությանը և ներքին գործերի նախարարությանը:
Լրահոս
0