00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զենքի կողքին պետք է լինի երգը. ինչպես «Հայ լաոն» պատերազմի օրերին ոգեշնչեց զինվորներին

© Sputnik / Asatur YesayantsՏիգրան և Վարդան Թադևոսյաններ
Տիգրան և Վարդան Թադևոսյաններ - Sputnik Արմենիա, 1920, 28.01.2024
Բաժանորդագրվել
Հայոց բանակի օրվա առթիվ Sputnik Արմենիան զրուցել է «Հայ Լաո» ռոք-դուետի երկվորյակ եղբայրների` Տիգրան և Վարդան Թադևոսյանների հետ, որոնք խոսել են 44–օրյա պատերազմի օրերին երգի կարևորության ու հայոց բանակի ոգին բարձրացնելու անհրաժեշտության մասին։
Արցախյան 44–օրյա պատերազմի օրերին հայկական ռոք-դուետ «Հայ Լաո»-ի տղաները` Տիգրան և Վարդան Թադևոսյանները, առաջնագիծ էին մեկնել առանց իրենց «զենքի»` կիթառների։ Ասում են` շատերը չեն էլ իմացել, որ իրենք երաժիշտ են, հետո, երբ տղաներից մի քանիսն իրենց ճանաչել ու հիշել են, հարցրել են` ինչո՞ւ կիթառներով չեք եկել։
«Ասացինք` մենք չգիտեինք, որ պատերազմին պետք է կիթառներով գանք»,–ժպիտով պատմում են եղբայրները։
Նվիրվում է բոլոր նրանց, ում պատերազմից հետո միշտ սպասում ենք. Շուշան Պետրոսյանի նոր երգը
Կիթառ չկար, բայց երգը 44–օրյայի ողջ ընթացքում ուղեկցեց տղաներին։ Ասում են` երբեմն պատերազմի ժամանակ ինքնաձիգն ավելի քիչ անելիք ունի, քան երգը։

«Զենքի կողքին պետք է լինի նաև հայ երգը։ Մենք նույնպես ճակատում ոգեշնչվում էինք երգով, և երբեմն, երբ լինում էր հուսահատ, տխուր պահեր, երգն էր հասնում օգնության, բարձրացնում մարտական ոգին և զինվորի բարոյահոգեբանական վիճակը լավացնում։ Այդ մարտահրավերների ժամանակ, երբ քո անմիջական թշնամին քո առջև չէ, բայց իր արկերը և հրետանին աշխատում են, այդտեղ քո ինքնաձիքով ոչինչ չես կարող անել, և որպեսզի մարտական ոգին չընկնի, այդտեղ իր դերն է կատարում երգը»,– ասում են երգահան եղբայրները։

Ջրի երկու կաթիլի պես նման երկվորյակները հայոց բանակում ծառայել են 1994-96 թվականներին, ասում են` միայն մի դեպքում են օգտվել իրենց նմանությունից. հերթափոխի 4 ժամը կիսել են երկուսի միջև։ Մնացած դեպքերում ծառայության մեջ ամեն հարցում իրար հետ են եղել։ 44–օրյա պատերազմից հետո բանակի օրվա խորհուրդը նրանց համար ավելի է կարևորվել։
«Մենք տեսնում ենք, որ մեր բանակի առջև ավելի մեծ խնդիրներ են ծառացել, բանակին հիմա պետք է ավելի շատ աջակցել։ Բանակը պետք է աչքի լույսի պես պահպանենք, քանի որ մեր անվտանգության միակ երաշխավորը եղել է, կա և լինելու է հայոց բանակը։ Առկա բոլոր խնդիրները պետք է արժանապատիվ լուծում ունենան, դա վերաբերում է և՛ բանակի հրամկազմին, և՛ օրվա իշխանություններին, իսկ ժողովուրդը միշտ է բանակին սիրով վերաբերվի»,–նշում են տղաները։
«Հոգի չկա, մենակ զենք». ֆրանսիական «Լադանիվայի» հայերեն նոր երգը
Հայոց բանակի տոնի առթիվ նրանց ցանկությունը մեկն է` որ խաղաղություն լինի, սակայն ընդգծում են` արժանապատիվ խաղաղություն։
«Պատերազմ տեսած մարդը ամենաշատն է ուզում խաղաղություն, բայց այն խաղաղությունը, որը մեզ պետք է պարտադրվի, և որի ժամանակ մենք պետք է կռացած լինենք, այդ խաղաղությունը մեզ պետք չէ»,–հավելում են Թադևոսյան եղբայրները։
Նրանք շեշտում են` ստրկությունն ու խաղաղությունն իրարից տարբեր են, իրական խաղաղության հասնելու միակ ճանապարհը ուժեղանալ, հզորանալու մեջ է։
Լրահոս
0