https://arm.sputniknews.ru/20240128/pativ-e-linel-dzer-zhamanakakicy-andreasjany-shnvorhavvorel-e-mansurjani-85amjaky-71618501.html
Պատիվ է լինել ձեր ժամանակակիցը. Անդրեասյանը շնորհավորել է Մանսուրյանի 85–ամյակը
Պատիվ է լինել ձեր ժամանակակիցը. Անդրեասյանը շնորհավորել է Մանսուրյանի 85–ամյակը
Sputnik Արմենիա
ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Մանսուրյանի 85–ամյակի առթիվ կազմակերպել էր հոբելյանական համերգ։ 28.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-28T14:01+0400
2024-01-28T14:01+0400
2024-01-28T14:01+0400
տիգրան մանսուրյան
ժաննա անդրեասյան
կոմպոզիտոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1c/71617511_0:86:1024:663_1920x0_80_0_0_bb023684493361fac9dfe45a88689f30.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 85–ամյակի առթիվ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։Անդրեասյանի խոսքով` ոգևորիչ էր նաև Կոնսերվատորիայում ամփոփիչ համերգի ժամանակ Մանսուրյանի շփումը երիտասարդների հետ, թե ինչպես էր նա ուրախանում նրանց ամեն հաջող կատարման համար։«Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության համար Ձեր գրած մեղեդին արտահայտում է Ձեր գորովանքը մեր երկրին։ Դա Ձեր անուշ Հայաստանն է, որն ամբողջությամբ վերադարձնում է Ձեզ նույն գորովանքն ու սերը։ Մաղթում եմ մեզ բոլորիս, որ երկար վայելենք Ձեր ներկայությունն ու ստեղծագործությունը»,– եզրափակել է իր խոսքը նախարարը։Ի դեպ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Տիգրան Մանսուրյանի 85–ամյակի առթիվ հունվարի 27-ին կազմակերպել էր հոբելյանական համերգ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1c/71617511_104:0:1013:682_1920x0_80_0_0_0c393f625d07604e38f8a865ae6b37d3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան մանսուրյան, ժաննա անդրեասյան, կոմպոզիտոր
տիգրան մանսուրյան, ժաննա անդրեասյան, կոմպոզիտոր
Պատիվ է լինել ձեր ժամանակակիցը. Անդրեասյանը շնորհավորել է Մանսուրյանի 85–ամյակը
ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Մանսուրյանի 85–ամյակի առթիվ կազմակերպել էր հոբելյանական համերգ։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 85–ամյակի առթիվ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
«Պատիվ է լինել Ձեր ժամանակակիցը, վայելել Ձեր ներկայությունը և արվեստը։ Մի առիթով հիշել էիք Արթիկում անցկացրած Ձեր օրերը և պատմել էիք այն մասին, որ փողոցում, երբ բարձրախոսներից երաժշտություն էր հնչում, Ձեր խաղը դադարեցնում էիք և մոտ գնում՝ վայելելու այն։ Նույնն այսօր տեղի է ունենում մեզ հետ, երբ հնչում է Ձե՛ր երաժշտությունը։ Ինչ անելիք էլ որ ունենանք, փորձում ենք մի պահ կտրվել և վայելել այն։ Սա պատահական չէ, որովհետև Ձեր արվեստը դիպչում է յուրաքանչյուրիս հոգուն և դառնում է մեր կյանքի ընկերը»,– գրել է նախարարը։
Անդրեասյանի խոսքով` ոգևորիչ էր նաև Կոնսերվատորիայում ամփոփիչ համերգի ժամանակ Մանսուրյանի շփումը երիտասարդների հետ, թե ինչպես էր նա ուրախանում նրանց ամեն հաջող կատարման համար։
«Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության համար Ձեր գրած մեղեդին արտահայտում է Ձեր գորովանքը մեր երկրին։ Դա Ձեր անուշ Հայաստանն է, որն ամբողջությամբ վերադարձնում է Ձեզ նույն գորովանքն ու սերը։ Մաղթում եմ մեզ բոլորիս, որ երկար վայելենք Ձեր ներկայությունն ու ստեղծագործությունը»,– եզրափակել է իր խոսքը նախարարը։
Ի դեպ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Տիգրան Մանսուրյանի 85–ամյակի առթիվ հունվարի 27-ին կազմակերպել էր հոբելյանական համերգ։
Տիգրան Մանսուրյանին նվիրված համերգը
Տիգրան Մանսուրյանին նվիրված համերգը