https://arm.sputniknews.ru/20240127/putiny-harganqi-turq-e-matucel-eghbvor-ev-leningradi-shrjapakman-mjus-zvoheri-hishatakin-71605780.html
Պուտինը հարգանքի տուրք է մատուցել եղբոր և Լենինգրադի շրջափակման մյուս զոհերի հիշատակին
Պուտինը հարգանքի տուրք է մատուցել եղբոր և Լենինգրադի շրջափակման մյուս զոհերի հիշատակին
Sputnik Արմենիա
Սանկտ Պետերբուրգում այսօր հիշում են բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն Լենինգրադի փրկության։ Քաղաքի շրջափակումը տևեց 872 օր՝ 1941 թվականի սեպտեմբերի... 27.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-27T15:43+0400
2024-01-27T15:43+0400
2024-01-27T15:43+0400
վլադիմիր պուտին
լենինգրադ
շրջափակում
զոհ
ծաղիկ
հուշարձան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1b/71603262_0:0:1920:1080_1920x0_80_0_0_473240090383f465e7b18910d381ea42.jpg
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լենինգրադի շրջափակման վերացման 80-ամյակի կապակցությամբ ծաղիկներ է խոնարհել Նևայի ձախ ափին գտնվող «Ռուբեժնի կամեն» հուշարձանին, որը դարձավ Լենինգրադի ճակատամարտում խորհրդային զինվորների կայունության և քաջության խորհրդանիշն ու 1943-ի հունվարին «Իսկրա» գործողության հաջողության հարցում կարևոր դերակատարում է ունեցել:Կոթողի վրա ներկայացված են Ռոբերտ Ռոժդեստվենսկու տողերը. «Դո՛ւք, ողջեր, իմացե՛ք, որ մենք չենք ցանկացել հեռանալ այս հողից և չենք հեռացել։ Մենք մինչև մահ կանգնեցինք մութ Նևայի մոտ։ Մենք զոհվեցինք, որ դուք ապրեք»:Երևանում ռուս դիվանագետները ծաղիկներ են խոնարհել շրջափակված Լենինգրադի զոհերի հուշարձանինՀուշարձանի հիմքին Պուտինը կարմիր վարդերի փունջ է խոնարհել։ Այդ ժամանակ պատվո պահակախմբի փողհարը կատարում էր Լև Գուրովի «Լռություն» երգը։ Որոշ ժամանակ նախագահը լուռ կանգնել է, հետո խաչակնքվել ու հետ գնացել դեպի մեքենան։Այս հատվածի պաշտպաններն ամեն օր հակառակորդի 12-16 հարձակում են հետ մղել։ Այստեղ կրած կորուստների ստույգ թիվը մինչ օրս չի հաստատվել, սակայն, տարբեր գնահատականներով, գերազանցում է 100 հազարը։ Կռվողների թվում էր նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայրը՝ Վլադիմիր Սպիրիդոնովիչ Պուտինը։ Այստեղ նա ծանր վիրավորում էր ստացել, բայց նրան մահից փրկել էր իր հարևանն ու մարտական ընկերը. կրակի տակ նա ավագ Պուտինին առել էր իր ուսերին ու տեղափոխել գետի մյուս՝ աջ ափ, որտեղ գտնվում էր մոտակա հիվանդանոցը:ՌԴ նախագահը նաև ծաղկեպսակ է դրել Պիսկարևի հուշահամալիրի «Մայր հայրենիք» հուշարձանին: Նա ծնկի է իջել եղբայրական գերեզմանի առջև, որտեղ թաղված է շրջափակման ժամանակ զոհված իր եղբայրը։Գալինա Պետուխովան Երևանից կմասնակցի Լենինգրադի շրջափակման վերացման միջոցառումներինԱվելի վաղ հաղորդվել էր, որ Սանկտ Պետերբուրգում հունվարի 27–ին կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված ֆաշիստական շրջափակումից Լենինգրադի լիակատար ազատագրման 80-ամյակին: Տոնակատարությանը հրավիրված են 12 երկրների 59 շրջափակում անցած մարդիկ, այդ թվում՝ Հայաստանից։ Սպասվում են պատվիրակություններ 37 երկրներից և 50 սուբյեկտներից։
լենինգրադ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1b/71603262_240:0:1680:1080_1920x0_80_0_0_7bf2f3f625d2b002f49c34afb1ad9785.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, լենինգրադ, շրջափակում, զոհ, ծաղիկ, հուշարձան, տեսանյութեր, տեսանյութ, видео
վլադիմիր պուտին, լենինգրադ, շրջափակում, զոհ, ծաղիկ, հուշարձան, տեսանյութեր, տեսանյութ, видео
Պուտինը հարգանքի տուրք է մատուցել եղբոր և Լենինգրադի շրջափակման մյուս զոհերի հիշատակին
Սանկտ Պետերբուրգում այսօր հիշում են բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն Լենինգրադի փրկության։ Քաղաքի շրջափակումը տևեց 872 օր՝ 1941 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 1944 թվականի հունվարի 27-ը։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լենինգրադի շրջափակման վերացման 80-ամյակի կապակցությամբ ծաղիկներ է խոնարհել Նևայի ձախ ափին գտնվող «Ռուբեժնի կամեն» հուշարձանին, որը դարձավ Լենինգրադի ճակատամարտում խորհրդային զինվորների կայունության և քաջության խորհրդանիշն ու 1943-ի հունվարին «Իսկրա» գործողության հաջողության հարցում կարևոր դերակատարում է ունեցել:
Կոթողի վրա ներկայացված են Ռոբերտ Ռոժդեստվենսկու տողերը. «Դո՛ւք, ողջեր, իմացե՛ք, որ մենք չենք ցանկացել հեռանալ այս հողից և չենք հեռացել։ Մենք մինչև մահ կանգնեցինք մութ Նևայի մոտ։ Մենք զոհվեցինք, որ դուք ապրեք»:
Հուշարձանի հիմքին Պուտինը կարմիր վարդերի փունջ է խոնարհել։ Այդ ժամանակ պատվո պահակախմբի փողհարը կատարում էր Լև Գուրովի «Լռություն» երգը։ Որոշ ժամանակ նախագահը լուռ կանգնել է, հետո խաչակնքվել ու հետ գնացել դեպի մեքենան։
Այս հատվածի պաշտպաններն ամեն օր հակառակորդի 12-16 հարձակում են հետ մղել։ Այստեղ կրած կորուստների ստույգ թիվը մինչ օրս չի հաստատվել, սակայն, տարբեր գնահատականներով, գերազանցում է 100 հազարը։ Կռվողների թվում էր նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայրը՝ Վլադիմիր Սպիրիդոնովիչ Պուտինը։ Այստեղ նա ծանր վիրավորում էր ստացել, բայց նրան մահից փրկել էր իր հարևանն ու մարտական ընկերը. կրակի տակ նա ավագ Պուտինին առել էր իր ուսերին ու տեղափոխել գետի մյուս՝ աջ ափ, որտեղ գտնվում էր մոտակա հիվանդանոցը:
ՌԴ նախագահը նաև ծաղկեպսակ է դրել Պիսկարևի հուշահամալիրի «Մայր հայրենիք» հուշարձանին: Նա ծնկի է իջել եղբայրական գերեզմանի առջև, որտեղ թաղված է շրջափակման ժամանակ զոհված իր եղբայրը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սանկտ Պետերբուրգում հունվարի 27–ին կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված ֆաշիստական շրջափակումից Լենինգրադի լիակատար ազատագրման 80-ամյակին: Տոնակատարությանը հրավիրված են 12 երկրների 59 շրջափակում անցած մարդիկ, այդ թվում՝ Հայաստանից։ Սպասվում են պատվիրակություններ 37 երկրներից և 50 սուբյեկտներից։