https://arm.sputniknews.ru/20240126/zvartnvoc-odanavakajanum-mek-shabatum-aranc-licenziaji-13-taqsi-en-hajtnaberel-71578779.html
«Զվարթնոց» օդանավակայանում մեկ շաբաթում առանց լիցենզիայի 13 տաքսի են հայտնաբերել
«Զվարթնոց» օդանավակայանում մեկ շաբաթում առանց լիցենզիայի 13 տաքսի են հայտնաբերել
Sputnik Արմենիա
Տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարող անհատ տաքսիներն ու մասնավոր ընկերությունները պետք է լիցենզավորված լինեն։ 26.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-26T19:51+0400
2024-01-26T19:51+0400
2024-01-26T19:55+0400
տաքսի
լիցենզիա
վարորդ
«զվարթնոց» օդանավակայան
հայաստանի քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1a/71576137_0:0:1600:900_1920x0_80_0_0_17ac4612c3170b5a8d5354e017544bfe.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է առանց լիցենզիայի ուղևորափոխադրումներ իրականացնող 13 տաքսիստ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։ՔՏՀԱ տեսչական մարմինը շարունակում է խստացված վերահսկողությունը «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարողների նկատմամբ։«2024թ․ հունվարի 19-26-ը պարեկային ծառայողների հետ իրականացրած մշտադիտարկման ընթացքում «Զվարթնոցի» տարածքում հայտաբերվել են 13 տրանսպորտային միջոց, որոնք ուղևորափոխադրում են կատարել առանց համապատասխան լիցենզիայի առկայության»,– ասված է հաղորդագրությունում։Նշվում է, որ հայտնաբերված իրավախախտ 13 տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։Տեսչական մարմնից հիշեցրել են` տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարող անհատ տաքսիներն ու մասնավոր ընկերությունները պետք է լիցենզավորված լինեն։Համաձայն սահմանված կարգի՝ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսի ծառայությունում ներգրավված մարդատար տաքսի ավտոմոբիլը պետք է լինի՝
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1a/71576137_244:0:1444:900_1920x0_80_0_0_3890ca1b9effdd4ba50f0c9496fe9f35.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տաքսի, լիցենզիա, վարորդ, «զվարթնոց» օդանավակայան, հայաստանի քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
տաքսի, լիցենզիա, վարորդ, «զվարթնոց» օդանավակայան, հայաստանի քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
«Զվարթնոց» օդանավակայանում մեկ շաբաթում առանց լիցենզիայի 13 տաքսի են հայտնաբերել
19:51 26.01.2024 (Թարմացված է: 19:55 26.01.2024) Տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարող անհատ տաքսիներն ու մասնավոր ընկերությունները պետք է լիցենզավորված լինեն։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է առանց լիցենզիայի ուղևորափոխադրումներ իրականացնող 13 տաքսիստ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։
ՔՏՀԱ տեսչական մարմինը շարունակում է խստացված վերահսկողությունը «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարողների նկատմամբ։
«2024թ․ հունվարի 19-26-ը պարեկային ծառայողների հետ իրականացրած մշտադիտարկման ընթացքում «Զվարթնոցի» տարածքում հայտաբերվել են 13 տրանսպորտային միջոց, որոնք ուղևորափոխադրում են կատարել առանց համապատասխան լիցենզիայի առկայության»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ հայտնաբերված իրավախախտ 13 տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։
Տեսչական մարմնից հիշեցրել են` տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարող անհատ տաքսիներն ու մասնավոր ընկերությունները պետք է լիցենզավորված լինեն։
Համաձայն սահմանված կարգի՝ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսի ծառայությունում ներգրավված մարդատար տաքսի ավտոմոբիլը պետք է լինի՝
մինչև 7 տարվա արտադրության
գործարանային վառելիքային համակարգով շահագործվող
ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված սակաչափիչով (счетчик).
«Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորմամբ։