https://arm.sputniknews.ru/20240126/mak-i-datarany-israjelin-partavvorecrel-e-kankhel-gazajum-ceghaspanutjuny-71548406.html
ՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է կանխել Գազայում ցեղասպանությունը
ՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է կանխել Գազայում ցեղասպանությունը
Sputnik Արմենիա
Իսրայելը պետք է թույլ տա ավելի շատ մարդասիրական օգնության մուտք Գազայի հատված։ 26.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-26T17:15+0400
2024-01-26T17:15+0400
2024-01-26T17:16+0400
իսրայել
պաղեստին
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
գազայի հատված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/04/25188949_0:89:1600:989_1920x0_80_0_0_62359d3c0411ccdc033347988488399a.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը Իսրայելին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր միջոցները Գազայի հատվածում ցեղասպանությունը կանխելու համար։ Այս մասին հայտարարել է դատարանի նախագահ Ջոան Դոնոգյուն՝ հրապարակելով Իսրայելի դեմ Հարավային Աֆրիկայի հայցի վերաբերյալ որոշումը՝ ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիայի հնարավոր խախտման համար։Ինչպես նշում է The New York Times-ը, Իսրայելը պետք է թույլ տա ավելի շատ մարդասիրական օգնություն մուտք գործի Գազայի հատված։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ի դատական համալիրըԴեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսեցին ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ:ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ Գազայի հատվածում մոտ 200-250 պատանդ է գտնվում։ Հրադադարից հետո Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ին պատանդ է մնացել 126 իսրայելցի և 11 օտարերկրացի, առևանգվածներից 110-ն ազատ են արձակվել:
իսրայել
պաղեստին
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/04/25188949_120:0:1541:1066_1920x0_80_0_0_10497f03c5ba5e049fbfd96705ebbb2d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, պաղեստին, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), գազայի հատված
իսրայել, պաղեստին, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), գազայի հատված
ՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է կանխել Գազայում ցեղասպանությունը
17:15 26.01.2024 (Թարմացված է: 17:16 26.01.2024) Իսրայելը պետք է թույլ տա ավելի շատ մարդասիրական օգնության մուտք Գազայի հատված։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը Իսրայելին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր միջոցները Գազայի հատվածում ցեղասպանությունը կանխելու համար։ Այս մասին հայտարարել է դատարանի նախագահ Ջոան Դոնոգյուն՝ հրապարակելով Իսրայելի դեմ Հարավային Աֆրիկայի հայցի վերաբերյալ որոշումը՝ ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիայի հնարավոր խախտման համար։
«Իսրայելը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ցեղասպանության կոնվենցիայով նախատեսված բոլոր գործողությունները», - ասել է նա։
Ինչպես նշում է The New York Times-ը, Իսրայելը պետք է թույլ տա ավելի շատ մարդասիրական օգնություն մուտք գործի Գազայի հատված։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսեցին ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ:
ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ Գազայի հատվածում մոտ 200-250 պատանդ է գտնվում։ Հրադադարից հետո Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ին պատանդ է մնացել 126 իսրայելցի և 11 օտարերկրացի, առևանգվածներից 110-ն ազատ են արձակվել: