00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ կտա Հայաստանին Ադրբեջանի վերաբերյալ ԵԽԽՎ որոշումը․ նախկին նախարարը պարզաբանում է

© Photo : Screenshot / Parliament of ArmeniaԵԽԽՎ նիստ
ԵԽԽՎ նիստ - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2024
ԵԽԽՎ նիստ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Դավիթ Հարությունյանի խոսքով` քանի դեռ Հայաստանն չի հստակեցրել իր դիրքորոշումը Արցախի հարցում, քանի դեռ Հայաստանը չի համարում, որ Արցախի հարցը փակված է, ԵԽԽՎ–ի որոշումն օգտագործել հնարավոր չէ։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հայաստանի արդարադատության նախկին նախարար, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության նախկին ղեկավար Դավիթ Հարությունյանը չի կարծում, որ Ադրբեջանի անդամակցությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին կազմակերպության որոշումն այս պահին Հայաստանին ինչ-որ օգուտներ կբերի: Sputnik Արմենիային տված մեկնաբանության մեջ քաղաքական գործիչը նշեց, որ խնդիրն առաջին հերթին թաքնված է Հայաստանի ներկայիս ղեկավարության մոտ Լեռնային Ղարաբաղի հարցում հստակ դիրքորոշման բացակայության մեջ։
ԵԽԽՎ-ն հունվարի 24-ին հրաժարվել է վավերացնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները, ինչը նշանակում է պատվիրակության առնվազն 1 տարով հեռացում կազմակերպությունից: Այս ընթացքում այն կարող է վերադառնալ միայն այն դեպքում, եթե կատարի իր նորմատիվ պարտավորությունները: Իր որոշման մեջ ԵԽԽՎ-ն հղում է անում Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի վերաբերյալ ավելի վաղ ընդունված բանաձևերին, որոնք անտեսվել են Ադրբեջանի կողմից:
Պատասխանելով հարցին, թե ինչ օգուտ կարող է քաղել Հայաստանը ԵԽԽՎ որոշումից, Հարությունյանը պատասխանեց, որ ամեն ինչ կախված է Արցախի հարցում Հայաստանի վարած քաղաքականությունից։
«Ես հաճախ լսում եմ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից, որ Արցախի հարցը փակված է։ Քանի դեռ Հայաստանն իր համար իր դիրքորոշումը չի հստակեցրել Արցախի հարցում , քանի դեռ Հայաստանը չի համարում, որ Արցախի հարցը փակված է, անգամ այն բանաձևերը, որ ընդունել է ԵԽԽՎ–ն, օգտագործել հնարավոր չէ։ Առաջին հերթին պետք է փոխվի Հայաստանի վարած քաղաքականությունը Արցախի հարցում։ Ի վերջո Արցախը ստեղծվել էր ռեալիզացնելով իր ինքնորոշման իրավունքը, որը բազմիցս բարձրաձայնել է բազմաթիվ փաստաթղթերում, բայց այժմ ՀՀ–ն հիշատակո՞ւմ է այդ իրավունքը։ Ցավոք սրտի` ոչ», - նշեց Հարությունյանը։
Նախկին նախարարը նաև միջազգային այս կառույցի որոշումն ուշացած է համարում՝ հիշեցնելով, որ երկար տարիներ Ադրբեջանում պարբերաբար ոտնահարվել են մարդու իրավունքները: Եվ ԵԽԽՎ ամբիոնից բազմիցս խոսվել է քաղբանտարկյալների առկայության, այդ երկրում քաղաքական կոռուպցիայի, հասարակական կազմակերպությունների գործունեության սահմանափակման, ԶԼՄ-ների վրա ճնշումների մասին։ Սակայն վեհաժողովն այս ամբողջ ընթացքում սահմանափակվել է միայն թեթև քննադատությամբ և որևէ կտրուկ միջոցներ չի ձեռնարկել։
Ինչ վերաբերում է հարցին, թե որն է ԵԽԽՎ–ի շահը Ադրբեջանի հետ նման առճակատման համատեքստում, Հարությունյանի կարծիքով՝ կառույցը չունի ինքնուրույն շահ, բացի դեկլարացված շահերից` իրավունքի գերակայության, մարդու իրավունքներ և այլն։
ԵԽԽՎ–ն նոր նախագահ ունի. Թեոդորոս Ռուսոպուլոսը Հունաստանից է
«Ցավոք, վերջին 10-15 տարիներին կազմակերպությունը սկսեց շեղվել իր արժեքներից ու ավելի գնալ դեպի գեոպոլիտիկ շահեր, և դրանք ոչ թե կազմակերպության շահերն էին, այլ տարբեր պատգամավորների, որոնք ներկայացված են եղել այնտեղ։ Դա է պատճառը, որ Ադրբեջանին միշտ հաջողվում էր նախկին հայտնի քաղաքական գործիչներին թոշակի անցնելուց հետո վարձել որպես լոբբիստներ։ Եվ փորձերը, որ արգելվի, որպեսզի ԵԽԽՎ–ում գործունեություն ծավալած որևէ անձ հետագայում դառնա որևէ երկրի լոբբիստ, հաջողությամբ չպսակվեցին։ Նման օրենսդրական նախաձեռնություններից մեկը ժամանակին նախաձեռնվել է իմ կողմից։ ԵԽԽՎ-ն անցած 15 տարիների ընթացքում վարկաբեկել է իրեն», - ավելացրեց հայկական պատվիրակության նախկին ղեկավարը։
Հարությունյանը համոզված է նաև, որ Ադրբեջանի ներկայիս իշխանության օրոք Բաքվի և կազմակերպության միջև ինչ-որ հաշտեցման սպասել պետք չէ։
Լրահոս
0