00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկխոսությունը կարող է կանխել վտանգավոր շրջադարձը. Նարիշկինը՝ ԱՄՆ-ի հետ շփումների մասին

© Sputnik / Aram NersesyanԱՀԾ-ի տնօրեն Սերգեյ Նարիշկինը Երևանում
ԱՀԾ-ի տնօրեն Սերգեյ Նարիշկինը Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2024
ԱՀԾ-ի տնօրեն Սերգեյ Նարիշկինը Երևանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՌԴ ԱՀԾ-ի տնօրենը մեկնաբանել է ամերիկյան հատուկ ծառայությունների հետ շփումների մասին հարցը:
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. ՌԴ արտաքին հետախուզության ծառայության և ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության միջև երկխոսությունը կարող է կանխել վտանգավոր իրադարձություններն այն պայմաններում, երբ իրավիճակն աշխարհում մոտեցել է շատ ռիսկային սահմանագծի: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ԱՀԾ-ի տնօրեն Սերգեյ Նարիշկինը:
«Ես ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության և ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության՝ աշխարհի երկու ամենահեղինակավոր հետախուզական ծառայությունների, երկու ամենահզոր միջուկային տերությունների հետախուզական ծառայությունների միջև երկխոսությունը միշտ օգտակար է»,-ասել է Նարիշկինը:
Նրա խոսքով` այն պայմաններում, երբ աշխարհը գտնվում է տեկտոնական տեղաշարժի, միաբևեռ ամերիկակենտրոն աշխարհից դեպի ավելի արդար և անվտանգ բազմակենտրոն աշխարհակարգ տեղաշարժի վիճակում, նման երկխոսությունն ու շփումներն ուղղակի անհրաժեշտ են:
Նարիշկինը նշել է, որ ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը տեղեկություն ունի, որ արևմտյան երկրների ղեկավարությունն ու հատուկ ծառայությունները գիտակցում են, որ Ռուսաստանում իրավիճակը կայուն է, բնակչությունը միավորվել է երկրի քաղաքական ղեկավարության շուրջ:
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Արևմուտքը, հավատալով տարբեր երկրներում իր շահերից բխող հեղաշրջումներ կատարելու իր ունակությանը, մտածում է հեղափոխություն կազմակերպել նաև Ռուսաստանում, սակայն չի ստացվի։
«Նրանց խղճին է նաև այսպես կոչված «արաբական գարնան» ողբերգությունը՝ իր քաոսով, հազարավոր մահերով և ավերածություններով։ Արևմտյան երկրների, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգների խղճին է նաև ուկրաինական «Եվրամայդանի» ողբերգությունը, որի հետևանքներն աշխարհը շարունակում է զգալ մինչև այսօր»,-նշել է նա։
Հաջողություններից այդպիսի «գլխապտույտ» ունենալով, ԱՀԾ ղեկավարի խոսքով, արևմուտքում սկսել են մտածել, որ նույն կերպ կարող են նաև Ռուսաստանի հարցերը լուծել։
Միաժամանակ նա նախազգուշացրել է, որ Արևմուտքը, Ռուսաստանում իրավիճակը ապակայունացնելու ծրագրեր կազմելով, փորձում է առույգացնել իրենց մոտ հաստատված հակառուսական ընդդիմությանը և ապակայունացնել իրավիճակը երկրում։
Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականի նոյեմբերին ՌԴ ԱՀԾ-ի ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել էր, որ ԱՄՆ ԿՀՎ-ն մշակում է Ռուսաստանի Դաշնությունից դուրս վիրտուալ և իբր լեգիտիմ պետություն ստեղծելու նախագիծ, այսպես կոչված, Ռուսաստանի Հանրապետություն՝ որոշակի ժամանակավոր վարչակազմի գլխավորությամբ։ Ռուսաստանում այս տարվա մարտի 15-17-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին շեշտը դրվում է արտերկրում ռուսական կառավարելի ընդդիմության համախմբման վրա՝ Պետդեպարտամենտի ու ԿՀՎ-ի ընդհանուր պատճենաթղթերի ոճով, ինչպես նաև Ռուսաստանի ներսում ընդհատակյա հակակառավարական բջիջների ցանցի ստեղծման վրա:
Լրահոս
0