00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առանց երաժշտության ոչ մի վայրկյան չեմ եղել. Սմբատյանը՝ ՔԿՀ–ում անցկացրած օրերի մասին

© Sputnik / Asatur YesayantsՍերգեյ Սմբատյան
Սերգեյ Սմբատյան - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2024
Սերգեյ Սմբատյան
Բաժանորդագրվել
1 ամիս «Արմավիր» ՔԿՀ–ում կալանքը կրած ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում առաջին անգամ խոսել է այնտեղ անցկացրած օրերի, դժվարությունների, պայմանների ու իր «կորցրած» հեղինակության մասին։
- Պարոն Սմբատյան, մի քանի ամիս կալանքի տակ էիք, ամենամեծ դասը ո՞րն էր, որ քաղեցիք այս ամիսների ընթացքում։
- Ամենամեծ դասն այն էր, որ այն ինչ անում եմ, այն, ինչով ապրում եմ, շատ ավելի ճիշտ է և շատ ավելի արժեքավոր է։ Պետք է ամեն ինչ նույն կերպ շարունակել։ Մարդկանց պատկերացումը, թե ինչպես եմ այս ամենի միջով անցել, ուրիշ է, իսկ թե ինչպես եմ ես իրականում հաղթահարել դա` ուրիշ է։ Կարծում եմ նեգատիվ բաները կյանքում կարող են վերաիմաստավորել ամեն ինչ։ Իմ պարագայում ես վերահաստատեցի, որ այն ինչ անում եմ, ես անում եմ ճիշտ։
- Հո՞ւյս կար, որ արդարությունը վերկանգնվելու է։
- Ես երկար մտածել եմ դրա մասին, բայց ինչքան երկար մտածում եմ, այնքան չեմ հասկանում, թե ինչ է նշանակում արդարություն։ Կա ինքնազգացողություն, կա ինքնավստահություն և կա էմոցիոնալ միջավայր, որը որ օգնում է։ Եթե պատկերացնենք, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք անում ու կան խնդիրներ, որոնք կենցաղային են, բայց գաղափարը՝ ինչին հավատում եք, շատ ավելի բարձր է, այդ խնդիրը արժեքազրկվում է։
- Սա քաղաքակա՞ն հարց էր։
- Ես կարծում եմ պետք է ժամանակ անցնի... Իմ կյանքում դեռ հարցեր կան, որոնց ես չեմ անդրադառնում, անգամ ինքս ինձ հետ։ Պետք է ժամանակ անցնի, որ հասկանամ։ Ինչ հարց էր սա, ես չգիտեմ, բայց այն, որ դիրիժորներ, որոնք ունեն միջազգային հաջողություններ և ունեն ինձ նման կյանքի փորձ` քիչ են, դրա համար փորձում եմ պատկերացնել, որ դա կյանքի փորձ էր, որը կարող է ինձ տարբեր հարցերում օգնել։ Կյանքում դրվագներ կան, որ պետք է լինեն, բայց դա չպետք է մեզ փոխի։ Կարծում եմ՝ ինձ մոտ դա քիչ թե շատ ստացվել է։
- Արդյո՞ք ազդեց այս միջադեպը Ձեր հեղինակության վրա, հատկապես` արտասահմանում։
- Ազդելը, իհարկե, ազդեց... Դեպի լա՞վը, թե՞ դեպի վատը... Սկզբում դեպի վատը, բայց հիմա ես հույս ունեմ, որ դեպի լավը։ Բոլոր հրավերները, որոնք ես ունեի մինչ այդ` չեղարկվեցին, բայց հիմա ավելի շատ հրավերներ ունեմ։ 3-4 օրից արդեն պաշտոնապես կլինի, շատ մեծ եվրոպական նվագախումբ ինձ հրավիրել է համագործակցության։ Հաստատվել է նաև, որ շարունակելու եմ ղեկավարել Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Հիմա մարդիկ շատ ավելի ոգևորված են, որոշ ժամանակ չէին կարողանում աշխատել ինձ հետ, հիմա կարելի է ասել՝ վերաթողարկում ենք ամեն ինչ։ Երաժշտի հեղինակությունը դա իր տեսակն է, պատկերացումն է։ Ես մեծ հույս ունեմ, որ ամեն ինչ ավելի լավ կլինի։
- Դժվա՞ր էր առանց երաժշտության։
- Ես առանց երաժշտության ոչ մի վայրկյան չեմ եղել։ Պիկասոն ասել է. «Այն ինչ դու կարող ես պատկերացնել` իրականություն է», եթե մարդ կարող է լսել երաժշտությունը` դա իրականություն է։ Իսկ ես առանց երաժշտության ոչինչ չեմ պատկերացնում, այնպես որ ես առանց երաժշտության չեմ եղել։
- Ի՞նչն էիք ամենաշատը կարոտել։
- Փորձերը, ֆիզիկական իմաստով երաժշտության մեջ լինելը։
- Ասում են` Հայաստանի ՔԿՀ–ներում պայմանները շատ վատն են...
- Քրեակատարողական այդ միջավայրում պայմանը չէ, որ կարող է մարդուն ճնշել։ Պայմանները միշտ կարող են լինել ավելի լավը, դրան սահման չկա, բայց դրա մասին չեմ ուզի խոսել։
- Կայի՞ն ՔԿՀ–ում մարդիկ, որ հետաքրքրված էին երաժշտությամբ ու Ձեզ հարցեր էին տալիս, խորհուրդներ էին հարցում։
- Երեք օր անց բոլորն արդեն գիտեին «Սիմֆոնիկ Մանսուրյան» ծրագրի մասին։ Բայց շատ մարդիկ այնտեղ չգիտեին, որ հեղինակը հենց ես եմ։ Դե միշտ մեջքով եմ լինում բեմում, դեմքս բոլորը չէ, որ լավ գիտեն։ Բայց հիմա նրանք նաև իմ դեմքը գիտեն։ Դա էլ դրական կողմը։
Հիշեցնենք` 2023 հուլիսի 30–ին Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը` Իսրայելում և ՌԴ–ում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը կալանավորվեցին առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանքով, այնուհետև գրավի դիմաց ազատ արձակվեցին։
Օգոստոսի 24-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշեց Սերգեյ Սմբատյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխել տնային կալանքով։
Սեպտեմբերի 8–ին նա ազատ արձակվեց գրավի դիմաց։
Հոկտեմբերի 27–ին հայտնի դարձավ, որ Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
Իսկ նոյեմբերի 14–ին Սերգեյ Սմբատյանին վերադարձվեց 100 միլիոն դրամ գրավը, որը նա վճարվել էր որպես խափանման միջոց։
Լրահոս
0