https://arm.sputniknews.ru/20240126/amn-i-patmutjan-mej-arajin-angam-bantarkjalin-mahapatzhi-en-entarkel-azvoti-ognutjamb-71530667.html
ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ բանտարկյալին մահապատժի են ենթարկել ազոտի օգնությամբ
ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ բանտարկյալին մահապատժի են ենթարկել ազոտի օգնությամբ
Sputnik Արմենիա
Մահապատիժը կայացել է ԱՄՆ Գերագույն դատարանում բարձրագույն պատժաչափը վիճարկելու անհաջող փորձերից հետո, ինչպես նաև ի հեճուկս ՄԱԿ-ի և իրավապաշտպանների... 26.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-26T11:52+0400
2024-01-26T11:52+0400
2024-01-26T12:06+0400
մահապատիժ
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/200/69/2006923_0:320:3073:2048_1920x0_80_0_0_7cc4e5088952e91a25e3e97d214c3183.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. ԱՄՆ-ի պատմության մեջ ազոտի միջոցով առաջին մահապատիժն է տեղի ունեցել Ալաբամայում։ Կյանքից զրկվել է 58-ամյա Քենեթ Յուջին Սմիթը, որը դատապարտվել էր պատվերով սպանության համար։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է նահանգի գլխավոր դատախազ Սթիվ Մարշալը։«Արդարադատությունը կայացավ։ Սմիթը կյանքից զրկվել է»,-հայտնել է Մարշալը։ԱՄՆ–ի պատմության մեջ նման եղանակով առաջին մահապատիժը տեղի է ունեցել ԱՄՆ Գերագույն դատարանում այդ միջոցը վիճարկելու անհաջող փորձերից հետո, ինչպես նաև ՄԱԿ-ի և իրավապաշտպանների առարկություններին հակառակ:Լուկաշենկոն օրենք է ստորագրել, որով դավաճանության համար պաշտոնյաներին մահապատիժ է հասնում58-ամյա Քենեթ Յուջին Սմիթը մահապատժի է դատապարտվել 1988 թվականին կատարված հանցագործության համար։ Նման բարձրագույն միջոցը արտոնված է ԱՄՆ երեք նահանգներում, սակայն գործնականում մինչ օրս ոչ մի անգամ չէր կիրառվել։ Մահապատժի ընթացքում շնչառական դիմակի միջոցով դատապարտյալին ազոտ են տալիս, ինչն առաջացնում է հիպոքսիա և, վերջնարդյունքում, մահ։Նման մեթոդի կողմնակիցները նշում են դրա անցավ լինելը, մինչդեռ հակառակորդները նկատում են, որ մահապատժի ընթացքում կարող են խնդիրներ առաջանալ, ինչի արդյունքում այն կարող է վերածվել խոշտանգման:ԵՄ-ում մեկնաբանել են Իրանում Բրիտանիայի քաղաքացի նախկին փոխնախարարի մահապատիժըԱմերիկյան ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Սմիթն ինքն է ընտրել այդ մեթոդը։ Միևնույն ժամանակ, նրա նկատմամբ բարձրագույն պատժի ի կատար ածման մի քանի փորձեր անհաջող են եղել։ 2022 թվականի նոյեմբերին մահապատիժը պետք է իրականացվեր «մահացու կոկտեյլի» ներարկման միջոցով, սակայն կատարողները չեն կարողացել մահապատժի համար հատկացված ժամանակահատվածում կաթետրը մտցնել դատապարտյալի երակը։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/200/69/2006923_125:0:2856:2048_1920x0_80_0_0_56cd43178698e1c736d926ff91715403.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մահապատիժ, ամն
ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ բանտարկյալին մահապատժի են ենթարկել ազոտի օգնությամբ
11:52 26.01.2024 (Թարմացված է: 12:06 26.01.2024) Մահապատիժը կայացել է ԱՄՆ Գերագույն դատարանում բարձրագույն պատժաչափը վիճարկելու անհաջող փորձերից հետո, ինչպես նաև ի հեճուկս ՄԱԿ-ի և իրավապաշտպանների առարկությունների:
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. ԱՄՆ-ի պատմության մեջ ազոտի միջոցով առաջին մահապատիժն է տեղի ունեցել Ալաբամայում։ Կյանքից զրկվել է 58-ամյա Քենեթ Յուջին Սմիթը, որը դատապարտվել էր պատվերով սպանության համար։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է նահանգի գլխավոր դատախազ Սթիվ Մարշալը։
«Արդարադատությունը կայացավ։ Սմիթը կյանքից զրկվել է»,-հայտնել է Մարշալը։
ԱՄՆ–ի պատմության մեջ նման եղանակով առաջին մահապատիժը տեղի է ունեցել ԱՄՆ Գերագույն դատարանում այդ միջոցը վիճարկելու անհաջող փորձերից հետո, ինչպես նաև ՄԱԿ-ի և իրավապաշտպանների առարկություններին հակառակ:
58-ամյա Քենեթ Յուջին Սմիթը մահապատժի է դատապարտվել 1988 թվականին կատարված հանցագործության համար։ Նման բարձրագույն միջոցը արտոնված է ԱՄՆ երեք նահանգներում, սակայն գործնականում մինչ օրս ոչ մի անգամ չէր կիրառվել։ Մահապատժի ընթացքում շնչառական դիմակի միջոցով դատապարտյալին ազոտ են տալիս, ինչն առաջացնում է հիպոքսիա և, վերջնարդյունքում, մահ։
Նման մեթոդի կողմնակիցները նշում են դրա անցավ լինելը, մինչդեռ հակառակորդները նկատում են, որ մահապատժի ընթացքում կարող են խնդիրներ առաջանալ, ինչի արդյունքում այն կարող է վերածվել խոշտանգման:
Ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Սմիթն ինքն է ընտրել այդ մեթոդը։ Միևնույն ժամանակ, նրա նկատմամբ բարձրագույն պատժի ի կատար ածման մի քանի փորձեր անհաջող են եղել։ 2022 թվականի նոյեմբերին մահապատիժը պետք է իրականացվեր «մահացու կոկտեյլի» ներարկման միջոցով, սակայն կատարողները չեն կարողացել մահապատժի համար հատկացված ժամանակահատվածում կաթետրը մտցնել դատապարտյալի երակը։