https://arm.sputniknews.ru/20240126/ajdtegh-hancanq-chka-tatevik-virabjany-chi-yndunum-meghadranqy-71548501.html
«Այդտեղ հանցանք չկա». Տաթևիկ Վիրաբյանը չի ընդունում մեղադրանքը
«Այդտեղ հանցանք չկա». Տաթևիկ Վիրաբյանը չի ընդունում մեղադրանքը
Sputnik Արմենիա
Տաթևիկ Վիրաբյանին մեղադրում են մի խումբ անձանց հետ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև բռնության կոչեր հնչեցնելու մեջ։ 26.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-26T17:16+0400
2024-01-26T17:16+0400
2024-01-26T17:25+0400
տաթևիկ վիրաբյան
մեղադրանք
բողոքի ակցիա
դատախազ
բռնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/06/68303980_0:0:1600:901_1920x0_80_0_0_c20b1188683e964b5cf7384aa64a23ab.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը` Տաթևիկ Վիրաբյանը չի ընդունում իրեն մեղսագրվող արարքը։ Այս մասին Վիրաբյանը հայտնեց արցախցի երիտասարդների գործով դատական նիստի ընթացքում։Նշենք, որ Տաթևիկ Վիրաբյանին մեղադրում են 2023 թվականի սեպտեմբերի 19–ին Հանրապետության հրապարակում իրականացված ակցիայի ընթացքում մի խումբ անձանց հետ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև համացանցի միջոցով բռնության և զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու մեջ։Դատախազը նաև ընդգծեց, որ մեղադրյալը հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել, անտեսել ոստիկանների կողմից պատշաճ վաքագիծ դրսևորելու պահանջները։ Ըստ մեղադրող կողմի` այդ օրը` ժամը 20։30-21։00–ն ընկած ժամանակահատվածում, նա 3 անգամ գետնից շշեր է վերցրել և նետել ոստիկանության ծառայողների և ՀՀ կառավարության ուղղությամբ։«Չեմ ընդունում մեղադրանքը, այդտեղ հանցանք չկա»,– ասաց Վիրաբյանը։Գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև մի շարք այլ անձանց, որոնք նույնպես մեղադրվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ, որի արդյունքում ոստիկանության մի քանի ծառայող մարմնական վնասվածքներ են ստացել։Փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ մեղադրանքի ձևակերպման հետ համաձայն չեն, բացի շիշ նետելու ձևակերպումից։ Նա ընդգծեց` մեղադրանքի մնացած մասը շարադրանք է, որը պարզապես հարմարեցված է տեսական քերականության ձևակերպումներին։Հիշեցնենք` սեպտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ բռնության և զանգվածային անկարգության կոչերի համար քրեական վարույթ է նախաձեռնվել Տաթևիկ Վիրաբյան անունով օգտատիրոջ նկատմամբ։ Սեպտեմբերի 24–ին Տաթևիկ Վիրաբյանը 2 ամսով կալանավորվեց։ Հոկտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ նրա կալանքի ժամկետը երկարաձգվել է։Դատարանը Տաթևիկ Վիրաբյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշում կայացրեց նոյեմբերի 6-ին։ Դեկտեմբերի 8-ին նա ազատվեց նաև տնային կալանքից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/06/68303980_0:0:1600:1200_1920x0_80_0_0_84566ea1cb88d29a5da52437f0bd2ae2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տաթևիկ վիրաբյան, մեղադրանք, բողոքի ակցիա, դատախազ, բռնություն
տաթևիկ վիրաբյան, մեղադրանք, բողոքի ակցիա, դատախազ, բռնություն
«Այդտեղ հանցանք չկա». Տաթևիկ Վիրաբյանը չի ընդունում մեղադրանքը
17:16 26.01.2024 (Թարմացված է: 17:25 26.01.2024) Տաթևիկ Վիրաբյանին մեղադրում են մի խումբ անձանց հետ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև բռնության կոչեր հնչեցնելու մեջ։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը` Տաթևիկ Վիրաբյանը չի ընդունում իրեն մեղսագրվող արարքը։ Այս մասին Վիրաբյանը հայտնեց արցախցի երիտասարդների գործով դատական նիստի ընթացքում։
Նշենք, որ Տաթևիկ Վիրաբյանին մեղադրում են 2023 թվականի սեպտեմբերի 19–ին Հանրապետության հրապարակում իրականացված ակցիայի ընթացքում մի խումբ անձանց հետ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև համացանցի միջոցով բռնության և զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու մեջ։
Նիստի ընթացքում մեղադրող դատախազը շեշտեց, որ Տաթևիկը հրապարակում անցկացված ակցիայի ընթացքում մի խումբ անձանց հետ փորձել է սեփական անձի առավելությունն ընդգծող վարքագիծ դրսևորել։
Դատախազը նաև ընդգծեց, որ մեղադրյալը հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել, անտեսել ոստիկանների կողմից պատշաճ վաքագիծ դրսևորելու պահանջները։ Ըստ մեղադրող կողմի` այդ օրը` ժամը 20։30-21։00–ն ընկած ժամանակահատվածում, նա 3 անգամ գետնից շշեր է վերցրել և նետել ոստիկանության ծառայողների և ՀՀ կառավարության ուղղությամբ։
«Չեմ ընդունում մեղադրանքը, այդտեղ հանցանք չկա»,– ասաց Վիրաբյանը։
Գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև մի շարք այլ անձանց, որոնք նույնպես մեղադրվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ, որի արդյունքում ոստիկանության մի քանի ծառայող մարմնական վնասվածքներ են ստացել։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ մեղադրանքի ձևակերպման հետ համաձայն չեն, բացի շիշ նետելու ձևակերպումից։ Նա ընդգծեց` մեղադրանքի մնացած մասը շարադրանք է, որը պարզապես հարմարեցված է տեսական քերականության ձևակերպումներին։
Հիշեցնենք` սեպտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ բռնության և զանգվածային անկարգության կոչերի համար
քրեական վարույթ է նախաձեռնվել Տաթևիկ Վիրաբյան անունով օգտատիրոջ նկատմամբ։ Սեպտեմբերի 24–ին Տաթևիկ Վիրաբյանը 2 ամսով կալանավորվեց։ Հոկտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ նրա
կալանքի ժամկետը երկարաձգվել է։
Դատարանը Տաթևիկ Վիրաբյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու
որոշում կայացրեց նոյեմբերի 6-ին։ Դեկտեմբերի 8-ին նա
ազատվեց նաև տնային կալանքից։