00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զիջումներ կորզելու նուրբ արվեստը. Թուրքիան Շվեդիային թույլ տվեց միանալ ՆԱՏՕ-ին

© AFP 2024 / ADEM ALTANՌեջեփ Թայիփ Էրդողան
Ռեջեփ Թայիփ Էրդողան - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2024
Բաժանորդագրվել
Զարմանալի, բայց միևնույն ժամանակ արդեն սովորական դարձած պատկեր ենք տեսնում այսօր Հայաստանում։
Նոր Սահմանադրության նախագիծը դեռ չենք տեսել, նույնիսկ մոտավորապես գաղափար չունենք, թե ինչ փոփոխություններ են առաջարկվում, բայց բոլորս կտրուկ դատողություններ ենք անում, վրդովվում, որ իշխանությունները նման անսպասելի նախաձեռնություն են ցուցաբերել Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով։ Որպես ապացույց են բերվում դեռ 2021 թվականին Իլհամ Ալիևի հնչեցրած խոսքերը. «Հայաստանը պետք է մշակի և ընդունի նոր սահմանադրություն»։ Ախր, այս նախադասությունը շարունակություն ունի։ Մեջբերեմ. «Հայաստանը պետք է մշակի և ընդունի նոր սահմանադրություն, քանի որ գործող տարբերակը պարունակում է Թուրքիային հասցեագրված տարածքային պահանջների ակնարկներ»։ Այսինքն, գոնե այս դեպքում փոքր եղբայրը ուղղակի բարձրաձայնում է մեծ եղբոր պահանջը։
Իսկ այն, որ Թուրքիան վաղուց է պահանջում հանել մեր Սահմանադրությունից Անկախության հռչակագրի դրույթը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, բոլորիս է հայտնի։ Հայտնի է նաև, որ Թուրքիան վարպետորեն է տիրապետում տարբեր երկրներից և միջաջզգային կազմակերպություններից զիջումներ կորզելու նուրբ արվեստին։ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու պատմությունը դրա վերջին ամենավառ օրինակն է։ Այս շաբաթ Թուրքիայի խորհրդարանը ի վերջո որոշեց, որ 200 տարի շարունակ չեզոքություն պահպանած Շվեդիան կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, բայց մինչ այդ Անկարան, որը խրտնում է հայկական պահանջատիրությունից, հասցրեց օգտագործել իր սեփական պահանջատիրության ողջ զինանոցը։ Այո′, շատ ճիշտ եք, շվեդներին նաև ստիպեց փոխել իրենց օրենսդրությունը։
Թուրքիայի շարունակ փոփոխվող պահանջների մասին կարելի է մի հաստափոր աշխատություն գրել, արդարացիորեն նկատել է ամերիկյան լրատվամիջոցներից մեկը։ Հիշենք՝ սկզբում Անկարան Ստոկհոլմին մեղադրեց քուրդ զինյալների նկատմամբ մեղմ վերաբերմունք ցուցաբերելու մեջ՝ պնդելով, որ դրանով Շվեդիան փաստորեն խրախուսում է ահաբեկչությունը։ Շվեդները հլու-հնազանդ փոխեցին իրենց օրենսդրությունը՝ խստացնելով պատժամիջոցները ահաբեկիչ ճանաչված անձանց դեմ։ Ավելին, անցած ամառ Շվեդիայի պատմության ընթացքում նախադեպը չունեցած իրադարձություն տեղի ունեցավ. ազգությամբ քուրդ երիտասարդը դատապարտվեց 4,5 տարվա ազատազրկման Քուրդիստանի բանվորական կուսակցության ֆինանսավորմանն աջակցելու համար։ Բայց ամենատարօրինակն այն է, որ բանտում նստելուց հետո երիտասարդը պետք է արտահանձնվի Թուրքիային։ ԲիԲիՍի-ն գրել է. «Դատավոր Մաանս Վիգենը վճռեց, որ ազատազրկումից հետո դատապարտվածը պետք է արտաքսվի Թուրքիա, քանզի, դատավորի կարծիքով, 4,5 տարուց նրա կյանքին այդ երկրում, հավանաբար, արդեն ոչ մի վտանգ չի սպառնա»։
Պարադոքս. եթե հայրենասիրությունը պրոֆեսիոնալիզմն է, ինչու ենք ընտրում ոչ պրոֆեսիոնալներին
Պատկերացնո՞ւմ եք, եվրոպացի դատավորը որոշում է կայացնում՝ ելնելով սեփական ենթադրությունից, որ 4,5 տարի հետո Թուրքիան շատ ավելի ժողովրդավարական և հանդուրժողական կդառնա։ Եվ սա այն դեպքում, երբ դատավճիռը կայացվել է հունիսի վերջին, այնինչ, այդ նույն ամսվա սկզբին արդեն հայտնի էր, որ Ռեջեփ Էրդողանը 5 տարով վերընտրվել է երկրի նախագահ, և ուրեմն քաղաքականության արմատական փոփոխություն ակնկալելը պարզապես միամտություն է։ Բայց սա դեռ սկիզբն էր։ Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Ստոկհոլմն անվրդով կկատարի Անկարայի բոլոր պահանջները, Թուրքիան անցավ Եվրամիությանը։
Ամռանը Լիտվայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Ռեջեփ Էրդողանն առանց այլևայլության հայտարարեց. «Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր ստիպել են մեզ 50 տարուց ավելի սպասել Եվրամիության փակ դռների առջև. բացե′ք դռները Թուրքիայի համար, և մենք կբացենք ՆԱՏՕ-ն դռները Շվեդիայի առջև»։ Եվրոպացիները սակայն զգացին, որ Թուրքիայի առաջնորդն արդեն չափն անցնում է։ «Էկոնոմիստ» բրիտանական հանդեսը մեջբերեց Եվրամիության մի անանուն պաշտոնյայի արձագանքը. «Սա արդեն մաքուր շանտաժ է։ Էրդողանը բարձրացնում է խաղադրույքը, ինչը, անկեղծ ասենք, արդեն անընդունելի է»։
Հավայան կղզիներ - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2024
Համաշխարհային աղետ. ասենք փրկվեցինք, բա հետո՞…
Հաջողության չհասնելով Եվրոպայում, Էրդողանը պահանջատիրության սլաքն ուղղեց դեպի Վաշինգտոն՝ հիշեցնելով ամերիկացիներին, որ նրանք F-16 կործանիչներ էին խոստացել Թուրքիային, բայց Կոնգրեսը գործարքը չէր հաստատել՝ փաստելով, որ Թուրքիայի իշխանությունները կոպտորեն խախտում են մարդու իրավունքները և առճակատվում Հունաստանի հետ։ Էս դեպքում արդեն Ջո Բայդենի վարչակազմը, այսպես ասած, հակընդդեմ պահանջ ներկայացրեց թուրքերին։ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենն իր վերջին այցելությունների ժամանակ հասկացրեց Անկարային՝ մի′ խոչընդոտեք Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ, մենք էլ այդ դեպքում լրջորեն կմտածենք ռազմական ինքնաթիռները ձեզ տրամադրելու մասին։
Ինչևէ, Շվեդիան՝ թեկուզ զիջումների գնով, հասավ իր նպատակին։ Եթե ճիշտ են այն պնդումները, որ հիմա էլ մենք ենք հայտնվել զիջումներ անել-չանելու երկընտրանքի առջև, եկեք պարզենք երկու հանգամանք։ Նախ, արդյոք մեր ենթադրյալ զիջումը համարժե՞ք է դրա դիմաց ակնկալվող արդյունքին։ Եվ ամենակարևորը՝ եթե մեր ակնկալածը կայուն և երկարաժամկետ խաղաղությունն է, արդյոք այդ խաղաղությունը երաշխավորվա՞ծ է։ Դուք այս հարցերի միանշանակ պատասխանն ունե՞ք։
Լրահոս
0