00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղբանտարկյալի «տիտղոսի» համար պայքարելու նպատակ չունեմ. Տոնոյանը` Ավետիք Իշխանյանին

© Photo : Screenshot / Parliament of ArmeniaԴավիթ Տոնոյան
Դավիթ Տոնոյան - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2024
Դավիթ Տոնոյան
Բաժանորդագրվել
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ավելի վաղ մի քանի հարց էր ուղղել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, որի հետ կապված վերջինը հայտարարություն է տարածել։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ քաղբանտարկյալի «տիտղոսի» համար պայքարելու նպատակ չունի։ Տոնոյանը հայտարարություն է տարածել և պատասխանել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հրապարակային հարցերին` կապված 44-օրյա պատերազմի և Տոնոյանի կալանավորման հետ։
Տոնոյանն իր հայտարարության մեջ նշում է, որ վերջնագրի ձևով կազմված հարցաշարին պատասխանելու միջոցով չի ցանկանում քաղբանտարկյալի «տիտղոս» շահել:
Նախկին նախարարը պնդում է, որ վերջին 2.5 տարվա ընթացքում բազմիցս հայտարարել է, որ ապօրինաբար զրկված է ազատությունից՝ շինծու քրեական գործով: Բազմիցս պահանջել է բաց դատավարություն անցկացնել:
Նա ընդգծել է, որ եթե Իշխանյանը և այլ իրավապաշտպաններ իսկապես ցանկանում են պատասխաններ լսել իրենից, կարող են օգտագործել իրենց տիրապետության տակ եղած գործիքակազմը և միանալ բաց դատավարության մասին իր պահանջին:
Նա հիշեցրել է, որ իր փաստաբանները խափանման միջոցը փոխելու բազմաթիվ միջնորդություններ են ներկայացրել: Որևէ դեպքում հանրային արձագանք չեն լսել որևէ իրավապաշտպանի կողմից:
«Ցավոք, մեր հասարակության մեջ տեղ գտած բևեռացումը արտացոլվում է նաև իրավապաշտպանների շրջանում, որոնք նույնիսկ ազատությունից ապօրինի զրկված մարդկանց բաժանում են «յուրայինների» և «օտարների»՝ մոռանալով, որ օրենքը բոլորի համար է: Իմ դեպքում խնդիրը, հավանաբար, առավել բարդ է, քանի որ քաղաքական ուժերի և դրանց հարող իրավապաշտպանների համար ես ո՛չ «յուրային» եմ, ո՛չ էլ «օտար»»,–գրել է Տոնոյանը:
Նշենք, որ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Տոնոյանին ուղղված կոչում հարցրել էր, արդյոք Տոնոյանը նոր է իմացել, որ 44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահը բամբասանքներ և զրպարտություններ է տարածում, իսկ ժամանակին անվերապահորեն հավատացել է վարչապետին և նրա կողմից նշանակված հանձնաժողովի նախագահին։
Բացի այդ, Իշխանյանը հարց էր ուղղել, թե արդյոք Տոնոյանը տեղյակ է եղել, որ մինչև նոյեմբերի 9-ը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկու անգամ առաջարկել է կանգնեցնել պատերազմը, արդյոք ինքն է առաջարկել մերժել առաջարկությունները։ Իշխանյանը հետաքրքրվել էր, թե 44-օրյա պատերազմի ընթացքում պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ո՞ւմ հրահանգով է ժողովրդին իր ստերով մոլորեցրել։ Հիմնական հարցը թերևս եղել է այն, որ եթե պարտության մեղավորը զինված ուժերը չեն եղել, ապա ինչո՞ւ Տոնոյանը չի մատնանշում հիմնական մեղավորին։
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Նույն օրն ևեթ Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Նշենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 25–ին Դավիթ Գալստյանն ազատ է արձակվել:
2023 թվականի դեկտեմբերին էլ ազատ արձակվեց Ստեփան Գալստյանը՝ 25 մլն դրամ գրավի դիմաց։
Լրահոս
0