https://arm.sputniknews.ru/20240125/narine-hajrapetjany-hajtnel-e-vor-iren-voch-voq-chi-arevangel-cucmunqy-tesadzajnagrvats-e-qk-71504452.html
Նարինե Հայրապետյանը հայտնել է, որ իրեն ոչ ոք չի առևանգել, ցուցմունքը տեսաձայնագրված է. ՔԿ
Նարինե Հայրապետյանը հայտնել է, որ իրեն ոչ ոք չի առևանգել, ցուցմունքը տեսաձայնագրված է. ՔԿ
Sputnik Արմենիա
Քննչական կոմիտեից հայտնում են, որ «Մայր Հայաստան» դաշինքի անդամը հերքել է իր նկատմամբ ճնշման հանգամանքը և հրաժարվել իրեն առաջարկված հատուկ պաշտպանության... 25.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-25T17:31+0400
2024-01-25T17:31+0400
2024-01-25T23:40+0400
նարինե հայրապետյան
հհ քննչական կոմիտե
ցուցմունք
հայաստան
պատգամավոր
ավագանի
երևանի ավագանի
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի - Sputnik. «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Նարինե Հայրապետյանն իր առևանգման մասին ներկայացրած հաղորդումից հետո ոստիկանության կազմած արձանագրությունում հայտնել է, որ իրեն ոչ ոք չի առևանգել, և առևանգման մասին հայտարարությունն ինքն արել է քաղաքական նկատառումներով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։Նա հայտնել է նաև, որ վարույթն իրականացնող մարմինն իրեն առաջարկել է, որ եթե իր նկատմամբ, այնուամենայնիվ, գործադրվում է ճնշում, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կարող է նրա նկատմամբ սահմանված կարգով կիրառվել հատուկ պաշտպանության միջոցներից որևէ մեկը։Նարինե Հայրապետյանը, սակայն, կրկին հերքել է ճնշման հանգամանքը և հրաժարվել իրեն առաջարկված հատուկ պաշտպանության միջոցից։Ավելի վաղ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը հայտնել էր, որ հեռացել է ՀՀ-ից՝ իր կյանքին սպառնացող վտանգի և ոստիկանական բռնաճնշումների պատճառով։ նա ասել էր նաև, որ ցուցմունքն իր փոխարեն գրել են ոստիկանները և ստիպել իրեն ստորագրել այն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նարինե հայրապետյան, հհ քննչական կոմիտե, ցուցմունք, հայաստան, պատգամավոր, ավագանի, երևանի ավագանի
նարինե հայրապետյան, հհ քննչական կոմիտե, ցուցմունք, հայաստան, պատգամավոր, ավագանի, երևանի ավագանի
Նարինե Հայրապետյանը հայտնել է, որ իրեն ոչ ոք չի առևանգել, ցուցմունքը տեսաձայնագրված է. ՔԿ
17:31 25.01.2024 (Թարմացված է: 23:40 25.01.2024) Քննչական կոմիտեից հայտնում են, որ «Մայր Հայաստան» դաշինքի անդամը հերքել է իր նկատմամբ ճնշման հանգամանքը և հրաժարվել իրեն առաջարկված հատուկ պաշտպանության միջոցից։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի - Sputnik. «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Նարինե Հայրապետյանն իր առևանգման մասին ներկայացրած հաղորդումից հետո ոստիկանության կազմած արձանագրությունում հայտնել է, որ իրեն ոչ ոք չի առևանգել, և առևանգման մասին հայտարարությունն ինքն արել է քաղաքական նկատառումներով։ Այս մասին իր
ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Հարկ է ընդգծել, որ տուժող Նարինե Հայրապետյանի մասնակցությամբ կատարվել են մի քանի քննչական գործողություններ, որոնց ընթացքներն ամբողջությամբ, սահմանված կարգով, տեսաձայնագրվել են։ Բացի այդ, տուժողը նաև ցուցմունքով է պնդել, որ իրեն չեն առևանգել»,– գրել է Գոռ Աբրահամյանը։
Նա հայտնել է նաև, որ վարույթն իրականացնող մարմինն իրեն առաջարկել է, որ եթե իր նկատմամբ, այնուամենայնիվ, գործադրվում է ճնշում, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կարող է նրա նկատմամբ սահմանված կարգով կիրառվել հատուկ պաշտպանության միջոցներից որևէ մեկը։
Նարինե Հայրապետյանը, սակայն, կրկին հերքել է ճնշման հանգամանքը և հրաժարվել իրեն առաջարկված հատուկ պաշտպանության միջոցից։
Ավելի վաղ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Ն
արինե Հայրապետյանը հայտնել էր, որ հեռացել է ՀՀ-ից՝ իր կյանքին սպառնացող վտանգի և ոստիկանական բռնաճնշումների պատճառով։ նա ասել էր նաև, որ ցուցմունքն իր փոխարեն գրել են ոստիկանները և ստիպել իրեն ստորագրել այն։