https://arm.sputniknews.ru/20240125/menq-petq-e-svovvorenq-dprvoc-karucel-minchev-hima-menq-da-chgitenq-pashinjan-71494596.html
Մենք պետք է սովորենք դպրոց կառուցել, մինչև հիմա մենք դա չգիտենք. Փաշինյան
Մենք պետք է սովորենք դպրոց կառուցել, մինչև հիմա մենք դա չգիտենք. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ ԿԳՄՍ նախարարն իր հերթին նշեց, որ այսօր իրենց գերատեսչությունը դպրոցների ստանդարտ կահավորման միասնական տարբերակներ է մշակում։ 25.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-25T13:02+0400
2024-01-25T13:02+0400
2024-01-25T13:02+0400
նիկոլ փաշինյան
դպրոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/04/65304339_0:27:1670:966_1920x0_80_0_0_028bac0f0adef76906d668a082ae5127.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Մենք պետք է դնենք կրթական պլատֆորմ ու դրա շուրջ բնակավայրը վերակառուցենք, որը կմտնի նաև տարածքային համաչափ զարգացման տրամաբանության մեջ։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով դպրոցների ու մանկապարտեզների շինարարության ծրագրերին։«Մենք պետք է սովորենք դպրոց կառուցել, պահպանել, ունենալ այլն։ Այո, մենք մինչև հիմա դպրոց կառուցել չգիտենք, մենք հիմա առերեսվում ենք այդ իրականության հետ։ Մենք մի ժամանակ կարծում էինք` փող լինի, բոլոր հարցերը կլուծենք, այդպես չէ. հիմա փող ունենք, սակայն չենք կարողանում մեզ համար անհրաժեշտ մակարդակով դպրոց կառուցել. եթե մի բան կառուցվեց, այն այլևս վերանորոգելու կամ վերակառուցելու խնդիր չպետք է ունենա։ Մեր երկրում բասկետբոլի դաշտը պետք է լինի բասկետբոլի դաշտ։ Դա կոնկրետ բան պետք է նշանակի, դա չի կարող իմպրեսիոնիզիմի ժանրով լինի` մի տեղ մի բան նշանակի, մեկ այլ տեղ` մեկ այլ բան»,– հայտարարեց Փաշինյանը։ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին նշեց, որ ոլորտում առկա համակարգային խնդիրները շատ են, ու դրանք սկսվել են նույնիսկ այն պահից, երբ որոշվել է, թե որտեղ պետք է դպրոց կամ մանկապարտեզ կառուցվի։Անդրեասյանը տեղեկացրեց, որ այսօր դպրոցների ստանդարտ կահավորման միասնական տարբերակներ են մշակում, քանի որ նախարարությունը պարզել է, որ նույն գույքը տարբեր տեղերում մարդիկ տարբեր կերպ են օգտագործում, մինչդեռ պետք է լինի մեկ միասնական ստանդարտ։Փաշինյանն իր կողմից լուծում է առաջարկում` այս դեպքում տվյալ համայնքում ավելացնել մարդկանց թիվը, իսկ դրա համար բնակարանաշինության կամ բնակարանի ձեռքբերման աջակցման ծրագիր անել։«Օրինակ` ասում ենք 30-40 տոկոսով ավելի գումար կտանք, եթե բնակարան ձեռք բերեն այն համայնքում, որտեղ կառավարությունը մոդուլային դպրոց է կառուցում»,– հստակեցրեց ՀՀ վարչապետըԸստ նրա` նույն կերպ մյուս ծրագրերը ևս պետք է ուղորդել տվյալ համայնք, օրինակ` ամբուլատորիաները կառուցվեն հենց այդ դպրոցների մոտ, ճանապարհաշինությունն ուղղորդեն տվյալ համայնք։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/04/65304339_181:0:1665:1113_1920x0_80_0_0_3fed8449cb95a6ce5dbcc03244009dda.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, դպրոց
Մենք պետք է սովորենք դպրոց կառուցել, մինչև հիմա մենք դա չգիտենք. Փաշինյան
ՀՀ ԿԳՄՍ նախարարն իր հերթին նշեց, որ այսօր իրենց գերատեսչությունը դպրոցների ստանդարտ կահավորման միասնական տարբերակներ է մշակում։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Մենք պետք է դնենք կրթական պլատֆորմ ու դրա շուրջ բնակավայրը վերակառուցենք, որը կմտնի նաև տարածքային համաչափ զարգացման տրամաբանության մեջ։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով դպրոցների ու մանկապարտեզների շինարարության ծրագրերին։
«Մենք պետք է սովորենք դպրոց կառուցել, պահպանել, ունենալ այլն։ Այո, մենք մինչև հիմա դպրոց կառուցել չգիտենք, մենք հիմա առերեսվում ենք այդ իրականության հետ։ Մենք մի ժամանակ կարծում էինք` փող լինի, բոլոր հարցերը կլուծենք, այդպես չէ. հիմա փող ունենք, սակայն չենք կարողանում մեզ համար անհրաժեշտ մակարդակով դպրոց կառուցել. եթե մի բան կառուցվեց, այն այլևս վերանորոգելու կամ վերակառուցելու խնդիր չպետք է ունենա։ Մեր երկրում բասկետբոլի դաշտը պետք է լինի բասկետբոլի դաշտ։ Դա կոնկրետ բան պետք է նշանակի, դա չի կարող իմպրեսիոնիզիմի ժանրով լինի` մի տեղ մի բան նշանակի, մեկ այլ տեղ` մեկ այլ բան»,– հայտարարեց Փաշինյանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին նշեց, որ ոլորտում առկա համակարգային խնդիրները շատ են, ու դրանք սկսվել են նույնիսկ այն պահից, երբ որոշվել է, թե որտեղ պետք է դպրոց կամ մանկապարտեզ կառուցվի։
«Մենք այդ փուլում տեսնում ենք, որ անհրաժեշտ վերլուծությունները չեն արվել. դպրոցները կառուցվել են մի տեղում, որտեղ համապատասխան թվով երեխա չի եղել։ Այստեղ առաջ են եկել տվյալ շենքի պահպանման ու արդյունավետ օգտագործման խնդիրները։ Օրինակ` մի համայնքում կա 30 աշակերտ, սակայն դպրոցը կառուցվել է 150 աշակերտի համար»,– ընդգծեց նախարարը։
Անդրեասյանը տեղեկացրեց, որ այսօր դպրոցների ստանդարտ կահավորման միասնական տարբերակներ են մշակում, քանի որ նախարարությունը պարզել է, որ նույն գույքը տարբեր տեղերում մարդիկ տարբեր կերպ են օգտագործում, մինչդեռ պետք է լինի մեկ միասնական ստանդարտ։
Փաշինյանն իր կողմից լուծում է առաջարկում` այս դեպքում տվյալ համայնքում ավելացնել մարդկանց թիվը, իսկ դրա համար բնակարանաշինության կամ բնակարանի ձեռքբերման աջակցման ծրագիր անել։
«Օրինակ` ասում ենք 30-40 տոկոսով ավելի գումար կտանք, եթե բնակարան ձեռք բերեն այն համայնքում, որտեղ կառավարությունը մոդուլային դպրոց է կառուցում»,– հստակեցրեց ՀՀ վարչապետը
Ըստ նրա` նույն կերպ մյուս ծրագրերը ևս պետք է ուղորդել տվյալ համայնք, օրինակ` ամբուլատորիաները կառուցվեն հենց այդ դպրոցների մոտ, ճանապարհաշինությունն ուղղորդեն տվյալ համայնք։