00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
52 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:53
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում գրանցված աշխատատեղերի պատմական նոր ռեկորդ է սահմանվել. Փաշինյան

© Photo : official site of the Prime Minister of RAԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2024
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի խոսքով` 2023 թ. ավելի քան 17 տոկոսով նվազել է ցածր աշխատավարձ ստացողների թիվը, 40.6 տոկոս են կազմել միջին` 150–500 հազար դրամ աշխատավարձ ստացողները, 16.1 տոկոս է կազմել 500 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացողների թիվը։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ–ում գրանցված աշխատատեղերի պատմական նոր ռեկորդ է սահմանվել։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2023 թ. դեկտեմբերին աշխատատեղերի թիվը կազմել է 741 հազար 726, որը 2018 թ. մայիսի նկատմամբ ավելի է 193 հազար 737-ով, այսինքն՝ 2018 թ. մայիսից ի վեր ՀՀ–ում բացվել է 193 հազար 737 աշխատատեղ։ Այսինքն, 2023 թ. դեկտեմբերի ցուցանիշը 2022 թ. դեկտեմբերի ցուցանիշից ավելի է 37 հազար 306–ով կամ 5,3 տոկոսով»,– նշեց նա։
ՀՀ վարչապետը բոլոր ցուցանիշները ներկայացրեց 2018 թ. համեմատությամբ։ Ըստ նրա` աշխատավարձի ֆոնդի ցուցանիշը 2023 թ. դեկտեմբերին կազմել է 264 մլրդ 188 մլն դրամ, որը 2018 թ. նկատմամբ ավելի է 167 մլրդ 501 մլն դրամով կամ 173 տոկոսով, իսկ նախորդ տարվա նկատմամբ ավելացել է 13,3 տոկոսով կամ 31 մլրդ դրամով։
Մեկ մարդու միջին ամսական աշխատավարձը 2023 թ. դեկտեմբերին կազմել է 356 180 դրամ, որը 2018 թ. մայիսի համեմատ ավելի է 179 741 դրամով կամ 100,1 տոկոսով։ Փաշինյանի խոսքով` 2023 թ. ավելի քան 17 տոկոսով նվազել է ցածր աշխատավարձ ստացողների թիվը, 40.6 տոկոս են կազմել միջին` 150–500 հազար դրամ աշխատավարձ ստացողները, 16.1 տոկոս է կազմել 500 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացողների թիվը։
Ինչ վերաբերում է եկամտահարկի ցուցանիշներին, ապա Փաշինյանի խոսքով` 2023 թ. դեկտեմբերին այն կազմել է 52 մլրդ 199 մլն դրամ, որը 2018 թ. մայիսի համեմատ ավելի է 28 մլրդ 035 մլն դրամով։
ՀՀ–ում շուրջ 4000 ուսուցիչ բարձրացրացված աշխատավարձ է ստանում. ԿԳՄՍ նախարար
«Մենք նվազեցրել ենք եկամտահարկի դրույքաչափը, սակայն կրկնակիից ավելի եկամտային հարկ ենք հավաքել»,– նշեց նա։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր հերթին ասաց, որ իրենց նախնական հաշվարկներով` աշխատանքի արտադրողականությունը ՀՀ–ում 2023 թ. կազմել է մոտավորապես 9.8 ԱՄՆ դոլար` մեկ մարդու մեկ ժամվա ստեղծած ՀՆԱ–ի հաշվարկով։
«ՀՀ կառավարության թիրախն է 2026 թ. այն դարձնել 12 ԱՄՆ դոլար։ Կարծում ենք, որ այս թիրախին մենք ավելի շուտ կհասնենք»,– վստահեցրեց նախարարը։
Ըստ նրա` եթե անցած տարի ունեինք բարձր գնաճ ու բարձր աշխատավարձեր, ապա 2024 թ. ունենք ցածր գնաճ ու բարձր աշխատավարձեր, որը թույլ է տալիս հուսալ, որ աղքատության մակարդակի զգալի կրճատում կունենանք։
Լրահոս
0