https://arm.sputniknews.ru/20240125/hajastany-evrvopvoli-het-hamagvortsakcutjan-nvor-hamadzajnagir-kstvoragri-71493524.html
Հայաստանը Եվրոպոլի հետ համագործակցության նոր համաձայնագիր կստորագրի
Հայաստանը Եվրոպոլի հետ համագործակցության նոր համաձայնագիր կստորագրի
Sputnik Արմենիա
Աշխատանքային համաձայնագրի փոխարեն կստորագրվի լիաֆորմատ ձևաչափով համաձայնագիր, և Հայաստանից մշտական ներկայացուցիչ կպատվիրակվի Եվրոպոլ։ 25.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-25T12:03+0400
2024-01-25T12:03+0400
2024-01-25T12:04+0400
եվրոպոլ
հայաստան
համաձայնագիր
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/08/27853204_0:151:1600:1051_1920x0_80_0_0_e174dd3a9934a341f9f049334272c54c.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Հայաստանը համագործակցության նոր համաձայնագիր կստորագրի ԵՄ իրավապահ համագործակցության գործակալության (Եվրոպոլի) հետ։ Այս մասին որոշում է ընդունվել կառավարության նիստում։Նոր մակարդակի համաձայնագիրը (աշխատանքայինի փոխարեն՝ լիաֆորմատ համագործակցության համաձայնագիր) կընդլայնի համագործակցության ոլորտները։ Մասնավորապես, Եվրոպոլում պատվիրակվելու է Հայաստանի ՆԳՆ մշտական ներկայացուցիչը, որը վերահսկելու է տեղեկատվության արագ փոխանակումը և գործերի համատեղ քննարկումը։Մեկ այլ՝ ուղեկցող համաձայնագրի նախագծով, որը նույնպես հավանության է արժանացել կառավարության կողմից, տեղեկատվության անվտանգ փոխանակման համար կստեղծվի հատուկ կապուղի։Առաջիկայում երկու համաձայնագրերն էլ նախատեսվում է ստորագրել եվրոպական կողմի հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/08/27853204_0:0:1600:1200_1920x0_80_0_0_a06f9ab1b15a0cee188b69fbe44421a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրոպոլ, հայաստան, համաձայնագիր, հհ կառավարություն
եվրոպոլ, հայաստան, համաձայնագիր, հհ կառավարություն
Հայաստանը Եվրոպոլի հետ համագործակցության նոր համաձայնագիր կստորագրի
12:03 25.01.2024 (Թարմացված է: 12:04 25.01.2024) Աշխատանքային համաձայնագրի փոխարեն կստորագրվի լիաֆորմատ ձևաչափով համաձայնագիր, և Հայաստանից մշտական ներկայացուցիչ կպատվիրակվի Եվրոպոլ։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Հայաստանը համագործակցության նոր համաձայնագիր կստորագրի ԵՄ իրավապահ համագործակցության գործակալության (Եվրոպոլի) հետ։ Այս մասին որոշում է ընդունվել կառավարության նիստում։
2021թ. Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլը և ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև համագործակցության հաստատման վերաբերյալ» աշխատանքային համաձայնագիրը։ Համաձայնագրի նպատակներն էին պայքարել միջազգային հանցավորության, այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի, փողերի լվացման և թրաֆիքինգի դեմ։
Նոր մակարդակի համաձայնագիրը (աշխատանքայինի փոխարեն՝ լիաֆորմատ համագործակցության համաձայնագիր) կընդլայնի համագործակցության ոլորտները։ Մասնավորապես, Եվրոպոլում պատվիրակվելու է Հայաստանի ՆԳՆ մշտական ներկայացուցիչը, որը վերահսկելու է տեղեկատվության արագ փոխանակումը և գործերի համատեղ քննարկումը։
Մեկ այլ՝ ուղեկցող համաձայնագրի նախագծով, որը նույնպես հավանության է արժանացել կառավարության կողմից, տեղեկատվության անվտանգ փոխանակման համար կստեղծվի հատուկ կապուղի։
Առաջիկայում երկու համաձայնագրերն էլ նախատեսվում է ստորագրել եվրոպական կողմի հետ։