https://arm.sputniknews.ru/20240125/eatm-miasnakan-resstrum-grancvats-e-4500-deghamijvoc-nazarenkvo-71500747.html
ԵԱՏՄ միասնական ռեեստրում գրանցված է 4500 դեղամիջոց․ Նազարենկո
ԵԱՏՄ միասնական ռեեստրում գրանցված է 4500 դեղամիջոց․ Նազարենկո
Sputnik Արմենիա
2026 թվականի հունվարի 1-ից ԵՄ երկրները կանցնեն բժշկական նյութերի և ապրանքների վերազգային գրանցման։ 25.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-25T16:15+0400
2024-01-25T16:15+0400
2024-01-25T21:22+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
դեղ
վիկտոր նազարենկո
https://cdn.am.sputniknews.ru/img/1965/29/19652977_0:84:1601:984_1920x0_80_0_0_67eaa25987652b1ab92899e81ec2a984.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի - Sputnik. Ավելի քան 4500 դեղամիջոց արդեն ներառված է ԵԱՏՄ միասնական գրանցամատյանում, ևս 10 հազարի հայտն էլ ընթացքի մեջ է։ Այս մասին հայտարարեց ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Վիկտոր Նազարենկոն Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի միացմամբ Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան-Աստանա-Տաշքենդ տեսակամրջի ժամանակ, որի ընթացքում ամփոփվել են ԵՏՀ 2020-2024 թվականների աշխատանքի հիմնական արդյունքները։«Դեղերի և բժշկական ապրանքների ընդհանուր շուկայի ստեղծումը կարգավորման շատ մեծ ոլորտ է։ Այն բաժանված է երկու մասի. առաջինը միասնական կարգավորող համակարգի ստեղծումն է։ Երկրորդ փուլը առաջարկի և պահանջարկի հավասարակշռումն է, որպեսզի զարգանա ԵԱՏՄ երկրներում արտադրությունը և համագործակցությունը», - նշեց Նազարենկոն։Նա նաև հայտնեց, որ այսօրվա դրությամբ ընդունվել են հարյուրից ավելի համապատասխան իրավական ակտեր, մշակվել են ԵԱՏՄ ռեեստրում դեղերի ներդրման բոլոր ընթացակարգերը: Բացի այդ, լուծվում են դեղամիջոցների գրանցման դոսյեները ԵԱՏՄ պահանջներին համապատասխանեցնելու խնդիրները։Ոսկերչական իրերի մասին ԵԱՏՄ համաձայնագիրը չաշխատեց, հարցն այլ կերպ ենք լուծում․ փոխնախարարՀանձնաժողովը բավականին պարզեցրել է դոսյեն միության իրավունքին համապատասխանեցնելու ընթացակարգը։Նշենք, որ ԵԱՏՄ բոլոր երկրները 2026 թվականի հունվարի 1-ից պետք է անցնեն դեղամիջոցների և բժշկական ապրանքների վերազգային գրանցման։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1965/29/19652977_88:0:1511:1067_1920x0_80_0_0_483c061c4b049fd8648dbe091085b1cc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, դեղ, վիկտոր նազարենկո
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, դեղ, վիկտոր նազարենկո
ԵԱՏՄ միասնական ռեեստրում գրանցված է 4500 դեղամիջոց․ Նազարենկո
16:15 25.01.2024 (Թարմացված է: 21:22 25.01.2024) 2026 թվականի հունվարի 1-ից ԵՄ երկրները կանցնեն բժշկական նյութերի և ապրանքների վերազգային գրանցման։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի - Sputnik. Ավելի քան 4500 դեղամիջոց արդեն ներառված է ԵԱՏՄ միասնական գրանցամատյանում, ևս 10 հազարի հայտն էլ ընթացքի մեջ է։ Այս մասին հայտարարեց ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Վիկտոր Նազարենկոն
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի միացմամբ Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան-Աստանա-Տաշքենդ տեսակամրջի ժամանակ, որի ընթացքում ամփոփվել են ԵՏՀ 2020-2024 թվականների աշխատանքի հիմնական արդյունքները։
Նրա խոսքով՝ հայտերի ավելի քան 80 տոկոսը ստացվում է ՌԴ-ից, իսկ ԵԱՏՄ մյուս 4 երկրներն այնքան էլ պատրաստակամորեն չեն անցնում դեղամիջոցների և բժշկական ապրանքների գրանցման վերազգային համակարգին: Միաժամանակ ազգային գրանցումը պահպանելու փորձեր են արվում։ Սակայն Նազարենկոն կարծում է, որ դա սխալ է, քանի որ լրացուցիչ դժվարություններ է ստեղծում բիզնեսի համար։
«Դեղերի և բժշկական ապրանքների ընդհանուր շուկայի ստեղծումը կարգավորման շատ մեծ ոլորտ է։ Այն բաժանված է երկու մասի. առաջինը միասնական կարգավորող համակարգի ստեղծումն է։ Երկրորդ փուլը առաջարկի և պահանջարկի հավասարակշռումն է, որպեսզի զարգանա ԵԱՏՄ երկրներում արտադրությունը և համագործակցությունը», - նշեց Նազարենկոն։
Նա նաև հայտնեց, որ այսօրվա դրությամբ ընդունվել են հարյուրից ավելի համապատասխան իրավական ակտեր, մշակվել են ԵԱՏՄ ռեեստրում դեղերի ներդրման բոլոր ընթացակարգերը: Բացի այդ, լուծվում են դեղամիջոցների գրանցման դոսյեները ԵԱՏՄ պահանջներին համապատասխանեցնելու խնդիրները։
Հանձնաժողովը բավականին պարզեցրել է դոսյեն միության իրավունքին համապատասխանեցնելու ընթացակարգը։
Նշենք, որ ԵԱՏՄ բոլոր երկրները 2026 թվականի հունվարի 1-ից պետք է անցնեն դեղամիջոցների և բժշկական ապրանքների վերազգային գրանցման։