https://arm.sputniknews.ru/20240124/kievy-giter-gerineri-teghapvokhman-masin-patgamavvor-kartapvolvovy-il-76-i-khvocman-masin-71463118.html
Կիևը գիտեր գերիների տեղափոխման մասին. պատգամավոր Կարտապոլովը` Իլ-76-ի խոցման մասին
Կիևը գիտեր գերիների տեղափոխման մասին. պատգամավոր Կարտապոլովը` Իլ-76-ի խոցման մասին
Sputnik Արմենիա
Գերիների փոխանակումը պետք է տեղի ունենար այսօր Բելգորոդի մարզի սահմանին։ 24.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-24T14:41+0400
2024-01-24T14:41+0400
2024-01-24T15:26+0400
տեսանյութեր
տեսանյութ
ինքնաթիռ
ավիավթար
գերի
ռուսաստան
ուկրաինա
հատուկ ռազմական գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/18/71462038_0:0:1920:1080_1920x0_80_0_0_c44eaed3936d54e7083e6bd8c0a80924.jpg
Ռուսական Իլ-76 ինքնաթիռը, որի մեջ եղել են Ուկրաինայի զինված ուժերի գերեվարված զինվորներ, խոցվել Patriot (համալիրը գտնվում է Խարկովի մարզում) կամ IRIS-T-ի երեք հրթիռներով: Տեղեկությունը հայտնել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը:Կործանված Իլ-76 ինքնաթիռում 65 ուկրաինացի ռազմագերի է եղել. ՌԴ ՊՆ հայտարարությունըՆա ավելացրել է, որ ևս մեկ ԻԼ-76 ինքնաթիռ, որում Ուկրաինայի 80 ռազմագերիներ կային, հետ է շրջվել Բելգորոդի մարզում ինքնաթիռի կործանումից հետո՝ մարդկային կյանքեր փրկելու համար:Ռուսաստանցի պատգամավորը կարծում է, որ Ուկրաինայի զինված ուժերը միտումնավոր են խոցել ինքնաթիռը, որով տեղափոխում էին ուկրաինացի ռազմագերիներին։Որոշ տվյալներով՝ 192-ը 192-ի դիմաց բանաձևով գերիների փոխանակումը պետք է տեղի ունենար այսօր Բելգորոդի մարզի սահմանին։Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները գրել էին, որ հարվածը հասցրել են Ուկրաինայի զինված ուժերը, սակայն այն տեղեկությունը հաստատելուց հետո, որ ինքնաթիռում ուկրաինացի գերիներ են եղել, որոնք տեղափոխվել են փոխանակման համար, սկսել են լուրերից հեռացնել այդ հրապարակումները։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/18/71462038_368:0:1808:1080_1920x0_80_0_0_a45a527c3ceb99ae7ded6a2f72acd3a4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, видео, ինքնաթիռ, ավիավթար, գերի, ռուսաստան, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն
տեսանյութեր, տեսանյութ, видео, ինքնաթիռ, ավիավթար, գերի, ռուսաստան, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն
Կիևը գիտեր գերիների տեղափոխման մասին. պատգամավոր Կարտապոլովը` Իլ-76-ի խոցման մասին
14:41 24.01.2024 (Թարմացված է: 15:26 24.01.2024) Գերիների փոխանակումը պետք է տեղի ունենար այսօր Բելգորոդի մարզի սահմանին։
Ռուսական Իլ-76 ինքնաթիռը, որի մեջ եղել են Ուկրաինայի զինված ուժերի գերեվարված զինվորներ, խոցվել Patriot (համալիրը գտնվում է Խարկովի մարզում) կամ IRIS-T-ի երեք հրթիռներով: Տեղեկությունը հայտնել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը:
Նա ավելացրել է, որ ևս մեկ ԻԼ-76 ինքնաթիռ, որում Ուկրաինայի 80 ռազմագերիներ կային, հետ է շրջվել Բելգորոդի մարզում ինքնաթիռի կործանումից հետո՝ մարդկային կյանքեր փրկելու համար:
Ռուսաստանցի պատգամավորը կարծում է, որ Ուկրաինայի զինված ուժերը միտումնավոր են խոցել ինքնաթիռը, որով տեղափոխում էին ուկրաինացի ռազմագերիներին։
«Դա, անշուշտ, միտումնավոր է, նրանք շատ լավ գիտեին, որ ինքնաթիռը թռչում է, գիտեին, թե ուր։ Հրթիռային համալիրի օպերատորները չեն կարող շփոթել տրանսպորտային ինքնաթիռի կամ մարտական ինքնաթիռի օդային թիրախի լուսավորությունը: Ամեն ինչ պարզ է, դա մեծ ինքնաթիռ էր, թռչում էր առանց ուղեկցության։ Նրանց նախապես տեղեկացրել էին», - ասել է նա։
Որոշ տվյալներով՝ 192-ը 192-ի դիմաց բանաձևով գերիների փոխանակումը պետք է տեղի ունենար այսօր Բելգորոդի մարզի սահմանին։
Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները գրել էին, որ հարվածը հասցրել են Ուկրաինայի զինված ուժերը, սակայն այն տեղեկությունը հաստատելուց հետո, որ ինքնաթիռում ուկրաինացի գերիներ են եղել, որոնք տեղափոխվել են փոխանակման համար, սկսել են լուրերից հեռացնել այդ հրապարակումները։