https://arm.sputniknews.ru/20240124/hamas-y-patrast-e-banakcel-gerevarvats-kananc-ev-erekhanerin-azat-ardzakelu-shurj-zlm-71456347.html
ՀԱՄԱՍ-ը պատրաստ է բանակցել գերեվարված կանանց և երեխաներին ազատ արձակելու շուրջ. ԶԼՄ
ՀԱՄԱՍ-ը պատրաստ է բանակցել գերեվարված կանանց և երեխաներին ազատ արձակելու շուրջ. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում իսրայելական գնդակոծությունների զոհերի թիվը գերազանցել է 25 հազարը, ավելի քան 63 հազար մարդ վիրավորվել է: 24.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-24T10:58+0400
2024-01-24T10:58+0400
2024-01-24T10:58+0400
համաս
իսրայել
գազայի հատված
պաղեստին
գերի
կին
երեխա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/09/67074191_0:160:3072:1888_1920x0_80_0_0_62ff5d67f3dcd30b149e02c59a633f55.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է գերեվարված քաղաքացիական կանանց և երեխաներին ազատ արձակելու վերաբերյալ Իսրայելի հետ հնարավոր համաձայնության պատրաստակամության մասին: Տեղեկությունը հայտնում է Wall Street Journal թերթը՝ հղում անելով եգիպտացի պաշտոնյաներին:Նշվում է, որ նման նախաձեռնությունը նշանակալի տեղաշարժ է ՀԱՄԱՍ-ի կողմից, որը մի քանի շաբաթ շարունակ պնդել է, որ պատանդների հարցով բանակցություններ կվարի միայն հրադադարի մասին համապարփակ համաձայնագրի շրջանակում:Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ի դատական համալիրըԴեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսեցին ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ:ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ Գազայի հատվածում մոտ 200-250 պատանդ է գտնվում։ Հրադադարից հետո Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ին պատանդ է մնացել 126 իսրայելցի և 11 օտարերկրացի, առևանգվածներից 110-ն ազատ են արձակվել:
իսրայել
գազայի հատված
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/09/67074191_171:0:2902:2048_1920x0_80_0_0_ff338596a04f2a8cdb400f0955f16c02.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
համաս, իսրայել, գազայի հատված, պաղեստին, գերի, կին, երեխա
համաս, իսրայել, գազայի հատված, պաղեստին, գերի, կին, երեխա
ՀԱՄԱՍ-ը պատրաստ է բանակցել գերեվարված կանանց և երեխաներին ազատ արձակելու շուրջ. ԶԼՄ
Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում իսրայելական գնդակոծությունների զոհերի թիվը գերազանցել է 25 հազարը, ավելի քան 63 հազար մարդ վիրավորվել է:
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է գերեվարված քաղաքացիական կանանց և երեխաներին ազատ արձակելու վերաբերյալ Իսրայելի հետ հնարավոր համաձայնության պատրաստակամության մասին: Տեղեկությունը հայտնում է Wall Street Journal թերթը՝ հղում անելով եգիպտացի պաշտոնյաներին:
Նշվում է, որ նման նախաձեռնությունը նշանակալի տեղաշարժ է ՀԱՄԱՍ-ի կողմից, որը մի քանի շաբաթ շարունակ պնդել է, որ պատանդների հարցով բանակցություններ կվարի միայն հրադադարի մասին համապարփակ համաձայնագրի շրջանակում:
«Իսրայելցի պաշտոնյաներն իրենց եգիպտացի և կատարցի գործընկերներին հայտնել են, որ նախկինի պես թերահավատորեն են վերաբերվում բանակցություններում հնարավոր առաջընթացին, սակայն պատրաստ են շարունակել քննարկել հնարավոր գործարքի հիմնական սկզբունքները», - նշում է թերթը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսեցին ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ:
ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ Գազայի հատվածում մոտ 200-250 պատանդ է գտնվում։ Հրադադարից հետո Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ին պատանդ է մնացել 126 իսրայելցի և 11 օտարերկրացի, առևանգվածներից 110-ն ազատ են արձակվել: