https://arm.sputniknews.ru/20240124/hajastanum-kkarvoghanan-srti-pvokhpatvastman-virahatutjunner-anel-hajtni-en-manramasnery-71438047.html
Հայաստանում կկարողանան սրտի փոխպատվաստման վիրահատություններ անել․ հայտնի են մանրամասները
Հայաստանում կկարողանան սրտի փոխպատվաստման վիրահատություններ անել․ հայտնի են մանրամասները
Sputnik Արմենիա
Հայաստանը ևս մեկ քայլով մոտեցել է բնակչության կարիքները բավարարող օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման համակարգի ձևավորմանը։ 24.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-24T08:55+0400
2024-01-24T08:55+0400
2024-01-24T08:55+0400
սիրտ
փոխպատվաստում
հայաստան
վիրահատություն
դոնոր
դիակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/19/28074555_0:52:1000:615_1920x0_80_0_0_916d246701f16cca8e41d9393ac129e7.jpg
Հայաստանում ապագայում կկարողանան սրտի փոխպատվաստման վիրահատություններ իրականացնել։ Մինչ այդ իշխանությունները պետք է մի շարք խնդիրներ լուծեն․ հաստատեն «Փոխպատվաստման մասին» օրենքում կատարված փոփոխությունները, օրգանների դոնորների (այդ թվում՝ հետմահու) և ստացողների ռեեստր ներդնեն, ինչպես նաև սահմանեն սրտի փոխպատվաստման համար անհրաժեշտ իրավական նորմերը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին առողջապահության նախարարությունից՝ գրավոր հարցմանն ի պատասխան։Հայաստանի կառավարությունն արդեն հավանություն տվել ` «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, սակայն օրինագիծը դեռ պետք է ընդունվի և հաստատվի խորհրդարանի կողմից:Նախագծով վերանայվել են փոխպատվաստմանն իր համաձայնությունը տված կենդանի դոնորի իրավունքները և սահմանվել է, որ օրգան կամ հյուսվածք տրամադրելուց հետո նա իրավունք ունի սահմանված կարգով մշտական (դիսպանսեր) հսկողության ներքո գտնվել: Նախագծով նախատեսվել են նաև դրույթներ անձի՝ որպես հետմահու դոնոր հանդես գալու անհամաձայնության իրավունքի և նրա ընտանիքի անդամների համաձայնության տրման իրավունքի վերաբերյալ։«Նախատեսվելու է դոնորի շարունակական (դիսպանսերային) հսկողության ապահովումը, որն իր մեջ ընդգրկելու է մասնագիտական խորհրդատվությունների ծավալը և դրանց անցկացման ժամկետները, անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ծավալը և դրանց իրականացման պարբերականությունը՝ դոնորի լիարժեք հետվիրահատական բժշկական հսկողությունն ապահովելու նպատակով»,-պատասխանել են առողջապահության նախարարությունից։Հաշմանդամություն ունեցող անձինք հանվել են կենդանի դոնորների ցանկից, իսկ 65 տարին լրացած լինելն այլևս խոչընդոտ չէ կենդանի դոնոր հանդես գալու համար:Ի՞նչ է արվել այս փուլումՀայաստանում տարիներ առաջ ներդրվել է էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգը՝ «ԱՐՄԵԴ»-ը։ Դրանում ներառված են դոնորի և ստացողի ռեեստրի աշխատանքի համար անհրաժեշտ տեխնիկական հնարավորությունները։Ռեեստրը էլեկտրոնային տեղեկատվական համակարգ է, որը վերահսկում է ակադեմիկոս «Ս. Ավդալբեկյանի անվան «Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն: Այն հասանելի կլինի այն բուժհաստատություններին, որոնք զբաղվում են օրգանների և հյուսվածքների վերցման և փոխպատվաստման աշխատանքներով։Ռեեստրում պահվում են ինչպես դոնորների, այնպես էլ ստացողների անձնական տվյալները (ԱԱՀ, ծննդյան թիվ, սեռ, բնակության հասցե/գրանցման վայր), նշվում է օրգանը վերցնելու ամսաթիվը, տվյալները, փոխպատվաստման վիրահատության ժամկետը և ստացողի ախտորոշումը:Առողջապահության նախարարությունից պարզաբանել են, որ ռեեստրի ներդրումը կնպաստի Հայաստանում փոխպատվաստման ծառայության զարգացմանը, ինչպես նաև կարագացնի հետմահու դոնորության համակարգի գործարկման գործընթացը: Այն թույլ կտա բարելավել հիվանդների կյանքի որակը, կապահովի նրանց սոցիալական ադապտացիան, կնվազեցնի մահացության մակարդակը։ Հետմահու նվիրատվության ինստիտուտը (երիկամի փոխպատվաստման դեպքում) կօգնի խնայել բյուջետային միջոցները` զգալիորեն նվազեցնելով հեմոդիալիզի ծրագրի ծախսերը:Կսահմանվի կենսաբանական մահի հասկացությունը, փոխպատվաստվող օրգանների ցանկըԵ՞րբ կհասնենք սրտինՀայաստանում սրտի փոխպատվաստում հնարավոր կլինի իրականացնել այն ժամանակ, երբ կգործի օրգանների և հյուսվածքների դոնորների ու ռեցիպիենտների ռեեստրը, կսահմանվեն սրտի փոխպատվաստման իրականացմանն անհրաժեշտ իրավական կարգավորումները, մասնավորապես` կմշակվեն և կհաստատվեն փոխպատվաստման նպատակով հետմահու դոնորից սիրտը վերցնելու, վերցրած սիրտը մշակելու և փոխպատվաստելու կլինիկական ուղեցույցները: Այս տեղեկությունը հայտնեցին առողջապահության նախարարությունից։Միաժամանակ անհրաժեշտ է ստեղծել հետմահու դոնորներից սրտի հավաքման և փոխպատվաստման մասնագիտական խմբեր և իրականացնել մի շարք այլ միջոցառումներ։Ընդ որում, գերատեսչությունում սրտի և լյարդի փոխպատվաստման կարիք ունեցող պացիենտների վերաբերյալ վիճակագրական տվյալներ առկա չեն։ Ներկայումս երիկամի փոխպատվաստման կարիք ունի 400 հիվանդ, հեմոդիալիզի կարիք՝ մոտ 1100 հիվանդ:Հիշեցնենք, որ «Մարդու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման մասին» օրենքն ընդունվել է դեռևս 2009 թվականին և գործում է այսպես կոչված համաձայնության սկզբունքով։ Դա նշանակում է, որ եթե մարդը կենդանության օրոք չի հայտարարել հրաժարվելու մասին, ապա նրա օրգանները հարազատների թույլտվությամբ կարող են վերցնել: Սակայն գործնականում օրենքը սկսել են մասամբ կիրառել միայն 2019 թվականից, երբ Հայաստանում հաստատվեց փոխպատվաստման համար թույլատրված օրգանների ցանկը (կենդանի դոնորներից՝ երիկամներ, լյարդ և եղջերաթաղանթ)։Հետմահու դոնորից կարելի է փոխպատվաստել երիկամը, սիրտը, թոքերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, աղիքները: Հնարավոր է նաև առանձին հյուսվածքների՝ եղջերաթաղանթի, մաշկի, որոշ անոթների, սրտի փականների փոխպատվաստումը։ Հետմահու դոնորը կարող է այդ կերպ տասնյակ կյանքեր փրկել։2022 թվականի դրությամբ Հայաստանում կան մարդիկ, որոնք ապրում են դոնորական օրգանների շնորհիվ. 116 մարդ՝ փոխպատվաստված երիկամով, 16-ը՝ լյարդով, 1 մարդ՝ փոխպատվաստված սրտով:Հայաստանում 400 քաղաքացի երիկամի փոխպատվաստման կարիք ունի. մանրամասներ նախարարությունից
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/19/28074555_56:0:944:666_1920x0_80_0_0_e08f1e1e438634e8c2949453d2ecfc71.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
սիրտ, փոխպատվաստում, հայաստան, վիրահատություն, դոնոր, դիակ
սիրտ, փոխպատվաստում, հայաստան, վիրահատություն, դոնոր, դիակ
Հայաստանում կկարողանան սրտի փոխպատվաստման վիրահատություններ անել․ հայտնի են մանրամասները
Հայաստանը ևս մեկ քայլով մոտեցել է բնակչության կարիքները բավարարող օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման համակարգի ձևավորմանը։
Հայաստանում ապագայում կկարողանան սրտի փոխպատվաստման վիրահատություններ իրականացնել։ Մինչ այդ իշխանությունները պետք է մի շարք խնդիրներ լուծեն․ հաստատեն «Փոխպատվաստման մասին» օրենքում կատարված փոփոխությունները, օրգանների դոնորների (այդ թվում՝ հետմահու) և ստացողների ռեեստր ներդնեն, ինչպես նաև սահմանեն սրտի փոխպատվաստման համար անհրաժեշտ իրավական նորմերը։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեցին առողջապահության նախարարությունից՝ գրավոր հարցմանն ի պատասխան։
Հայաստանի կառավարությունն արդեն հավանություն տվել ` «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, սակայն օրինագիծը դեռ պետք է ընդունվի և հաստատվի խորհրդարանի կողմից:
Առողջապահության նախարարությունից պարզաբանել են, որ փոփոխություններով որոշվել է, «ուղեղի մահից» բացի, սահմանել «կենսաբանական մահ» հասկացությունը։ Դա թույլ կտա, բացի կենդանի դոնորից փոխպատվաստման ենթակա օրգանների օրենքով սահմանված ցանկից, որոշել մահացած դոնորի օրգանների ցանկը։
Նախագծով վերանայվել են փոխպատվաստմանն իր համաձայնությունը տված կենդանի դոնորի իրավունքները և սահմանվել է, որ օրգան կամ հյուսվածք տրամադրելուց հետո նա իրավունք ունի սահմանված կարգով մշտական (դիսպանսեր) հսկողության ներքո գտնվել: Նախագծով նախատեսվել են նաև դրույթներ անձի՝ որպես հետմահու դոնոր հանդես գալու անհամաձայնության իրավունքի և նրա ընտանիքի անդամների համաձայնության տրման իրավունքի վերաբերյալ։
«Նախատեսվելու է դոնորի շարունակական (դիսպանսերային) հսկողության ապահովումը, որն իր մեջ ընդգրկելու է մասնագիտական խորհրդատվությունների ծավալը և դրանց անցկացման ժամկետները, անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ծավալը և դրանց իրականացման պարբերականությունը՝ դոնորի լիարժեք հետվիրահատական բժշկական հսկողությունն ապահովելու նպատակով»,-պատասխանել են առողջապահության նախարարությունից։
Հաշմանդամություն ունեցող անձինք հանվել են կենդանի դոնորների ցանկից, իսկ 65 տարին լրացած լինելն այլևս խոչընդոտ չէ կենդանի դոնոր հանդես գալու համար:
Հայաստանում տարիներ առաջ ներդրվել է էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգը՝ «ԱՐՄԵԴ»-ը։ Դրանում ներառված են դոնորի և ստացողի ռեեստրի աշխատանքի համար անհրաժեշտ տեխնիկական հնարավորությունները։
Ռեեստրը էլեկտրոնային տեղեկատվական համակարգ է, որը վերահսկում է ակադեմիկոս «Ս. Ավդալբեկյանի անվան «Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն: Այն հասանելի կլինի այն բուժհաստատություններին, որոնք զբաղվում են օրգանների և հյուսվածքների վերցման և փոխպատվաստման աշխատանքներով։
Ռեեստրը վերահսկող կազմակերպությունը պետք է բացառի փոխպատվաստման համար օրգաններ և հյուսվածքներ վերցնելու հնարավորությունը այն անձից, որը կյանքի ընթացքում դոնորության համաձայնություն չի տվել: Բացի այդ, ՓԲԸ-ն պետք է զբաղվի հետմահու դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու և մշակելու գործընթացի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմամբ, ինչպես նաև փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդների վերաբերյալ տվյալներով:
Ռեեստրում պահվում են ինչպես դոնորների, այնպես էլ ստացողների անձնական տվյալները (ԱԱՀ, ծննդյան թիվ, սեռ, բնակության հասցե/գրանցման վայր), նշվում է օրգանը վերցնելու ամսաթիվը, տվյալները, փոխպատվաստման վիրահատության ժամկետը և ստացողի ախտորոշումը:
Առողջապահության նախարարությունից պարզաբանել են, որ ռեեստրի ներդրումը կնպաստի Հայաստանում փոխպատվաստման ծառայության զարգացմանը, ինչպես նաև կարագացնի հետմահու դոնորության համակարգի գործարկման գործընթացը: Այն թույլ կտա բարելավել հիվանդների կյանքի որակը, կապահովի նրանց սոցիալական ադապտացիան, կնվազեցնի մահացության մակարդակը։ Հետմահու նվիրատվության ինստիտուտը (երիկամի փոխպատվաստման դեպքում) կօգնի խնայել բյուջետային միջոցները` զգալիորեն նվազեցնելով հեմոդիալիզի ծրագրի ծախսերը:
Հայաստանում սրտի փոխպատվաստում հնարավոր կլինի իրականացնել այն ժամանակ, երբ կգործի օրգանների և հյուսվածքների դոնորների ու ռեցիպիենտների ռեեստրը, կսահմանվեն սրտի փոխպատվաստման իրականացմանն անհրաժեշտ իրավական կարգավորումները, մասնավորապես` կմշակվեն և կհաստատվեն փոխպատվաստման նպատակով հետմահու դոնորից սիրտը վերցնելու, վերցրած սիրտը մշակելու և փոխպատվաստելու կլինիկական ուղեցույցները: Այս տեղեկությունը հայտնեցին առողջապահության նախարարությունից։
Միաժամանակ անհրաժեշտ է ստեղծել հետմահու դոնորներից սրտի հավաքման և փոխպատվաստման մասնագիտական խմբեր և իրականացնել մի շարք այլ միջոցառումներ։
Իսկ մինչ այդ, օրինագծի ընդունումից հետո կվերանայվեն և կհաստատվեն ենթաօրենսդրական ակտերը, ուղեղի կամ կենսաբանական մահվան փաստի գրանցումից հետո փոխպատվաստման համար պիտանի օրգանների և հյուսվածքների ցանկը (այդ թվում՝ սիրտը):
Ընդ որում, գերատեսչությունում սրտի և լյարդի փոխպատվաստման կարիք ունեցող պացիենտների վերաբերյալ վիճակագրական տվյալներ առկա չեն։ Ներկայումս երիկամի փոխպատվաստման կարիք ունի 400 հիվանդ, հեմոդիալիզի կարիք՝ մոտ 1100 հիվանդ:
Հիշեցնենք, որ «Մարդու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման մասին» օրենքն ընդունվել է դեռևս 2009 թվականին և գործում է այսպես կոչված համաձայնության սկզբունքով։ Դա նշանակում է, որ եթե մարդը կենդանության օրոք չի հայտարարել հրաժարվելու մասին, ապա նրա օրգանները հարազատների թույլտվությամբ կարող են վերցնել: Սակայն գործնականում օրենքը սկսել են մասամբ կիրառել միայն 2019 թվականից, երբ Հայաստանում հաստատվեց փոխպատվաստման համար թույլատրված օրգանների ցանկը (կենդանի դոնորներից՝ երիկամներ, լյարդ և եղջերաթաղանթ)։
Հետմահու դոնորից կարելի է փոխպատվաստել երիկամը, սիրտը, թոքերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, աղիքները: Հնարավոր է նաև առանձին հյուսվածքների՝ եղջերաթաղանթի, մաշկի, որոշ անոթների, սրտի փականների փոխպատվաստումը։ Հետմահու դոնորը կարող է այդ կերպ տասնյակ կյանքեր փրկել։
2022 թվականի դրությամբ Հայաստանում կան մարդիկ, որոնք ապրում են դոնորական օրգանների շնորհիվ. 116 մարդ՝ փոխպատվաստված երիկամով, 16-ը՝ լյարդով, 1 մարդ՝ փոխպատվաստված սրտով: