https://arm.sputniknews.ru/20240124/galina-petukhvovan-erevanic-kmasnakci-leningradi-shrjapakman-veracman-mijvocarumnerin-71476577.html
Գալինա Պետուխովան Երևանից կմասնակցի Լենինգրադի շրջափակման վերացման միջոցառումներին
Գալինա Պետուխովան Երևանից կմասնակցի Լենինգրադի շրջափակման վերացման միջոցառումներին
Sputnik Արմենիա
Գալինա Պետուխովային, ինչպես ևմյուս վետերաններին, Սանկտ Պետերբուրգում հագեցած ծրագիր է սպասվում։ 24.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-24T19:48+0400
2024-01-24T19:48+0400
2024-01-24T19:48+0400
հայրենական մեծ պատերազմ
լենինգրադ
շրջափակում
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1b/58875468_0:0:1600:901_1920x0_80_0_0_f7618439f935e6805d94f34cba14a6ae.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. Լենինգրադի շրջափակումը վերապրած Գալինա Պետուխովան հունվարի 25-ին Երևանից կմեկնի Սանկտ Պետերբուրգ, որտեղ հունվարի 27-ին նշելու են շրջափակման ավարտի 80-ամյակը:Պետուխովան ծնվել է Լենինգրադում 1938 թվականին, նրա ծնողները բնիկ լենինգրադցիներ են։ Գալինա երեք տարեկան էր, երբ սկսվեց պատերազմը, բայց հիշում է այդ սարսափելի օրերը, թեև՝ աղոտ: Օրինակ, թե ինչպես մայրը իր զգեստի ծայրին մի փոքրիկ կտոր կարեց՝ վրան իր անունն ու տան հասցեն գրված: Ծնողները շրջափակման ժամանակ մահացել են սովից։ Փոքրիկ Գալինան հայտնվել է Սվերդլովսկի շրջանի թիվ 58 մանկատանը։ Հիմա այդ մանկատունը չկա։Գալինա Պավլովնան հստակ հիշում է, թե ինչպես են իրենց մանկատունը 1942 թվականի հունիսի 17-ին բեռնանավերով տեղափոխում «մեծ երկիր»։ Տարհանման ժամանակ ռմբակոծություն սկսվեց, իսկ երբ այն ավարտվեց, փոքրիկ Գալինան ջրի մեջ բազմաթիվ պանամկա-գլխարկներ տեսավ: Նա չգիտի՝ երեխաներն այդ ժամանակ ռմբակոծության զոհ դարձան, թե ոչ, բայց ջրի երեսին լողացող այդ գլխարկները մեխվել են հիշողության մեջ․․․Հայրենական մեծ պատերազմից հետո նա ընդամենը յոթ դասարան է սովորել, որովհետև «պետք էր հայրենիքը ավերակներից վեր հանել»։ Գալինա Պավլովնան Հայաստանում հայտնվել է 1962 թվականին, դեռ շատ երիտասարդ տարիքում․ օգնում էր ոտքի կանգնեցնել տեղական թեթև արդյունաբերությունը։ Ամուսնացել է հայ տղամարդու հետ, մեծացրել է դստերն ու թոռներին, հիմա օգնում է ծոռանը մեծացնել։ Քառասունհինգ տարի աշխատել է Երևանի մահուդի կոմբինատում, որտեղ լավագույն ջուլհակն է եղել։ Գալինա Պավլովնան պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանով և Փառքի երկու շքանշաններով՝ 2-րդ և 3-րդ աստիճանի:2009 թվականին Սանկտ Պետերբուրգի Վասիլեոստրովսկի շրջանի վարչակազմի որոշմամբ նրան շնորհվել է «Պաշարված Լենինգրադի բնակիչ» նշանը։Հայաստանում ներկայումս բնակվում է Լենինգրադի շրջափակումը վերապրած վեց մարդ: Սակայն այս տարի միայն Գալինա Պետուխովան է թռչում Սանկտ Պետերբուրգ, մյուսներին առողջությունը թույլ չի տալիս։
լենինգրադ
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1b/58875468_100:0:1524:1068_1920x0_80_0_0_394b2818accf69b308934a1fe1ad15d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայրենական մեծ պատերազմ, լենինգրադ, շրջափակում, երևան
հայրենական մեծ պատերազմ, լենինգրադ, շրջափակում, երևան
Գալինա Պետուխովան Երևանից կմասնակցի Լենինգրադի շրջափակման վերացման միջոցառումներին
Գալինա Պետուխովային, ինչպես ևմյուս վետերաններին, Սանկտ Պետերբուրգում հագեցած ծրագիր է սպասվում։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. Լենինգրադի շրջափակումը վերապրած Գալինա Պետուխովան հունվարի 25-ին Երևանից կմեկնի Սանկտ Պետերբուրգ, որտեղ հունվարի 27-ին նշելու են շրջափակման ավարտի 80-ամյակը:
Պետուխովան ծնվել է Լենինգրադում 1938 թվականին, նրա ծնողները բնիկ լենինգրադցիներ են։ Գալինա երեք տարեկան էր, երբ սկսվեց պատերազմը, բայց հիշում է այդ սարսափելի օրերը, թեև՝ աղոտ: Օրինակ, թե ինչպես մայրը իր զգեստի ծայրին մի փոքրիկ կտոր կարեց՝ վրան իր անունն ու տան հասցեն գրված: Ծնողները շրջափակման ժամանակ մահացել են սովից։ Փոքրիկ Գալինան հայտնվել է Սվերդլովսկի շրջանի թիվ 58 մանկատանը։ Հիմա այդ մանկատունը չկա։
Գալինա Պավլովնան հստակ հիշում է, թե ինչպես են իրենց մանկատունը 1942 թվականի հունիսի 17-ին բեռնանավերով տեղափոխում «մեծ երկիր»։ Տարհանման ժամանակ ռմբակոծություն սկսվեց, իսկ երբ այն ավարտվեց, փոքրիկ Գալինան ջրի մեջ բազմաթիվ պանամկա-գլխարկներ տեսավ: Նա չգիտի՝ երեխաներն այդ ժամանակ ռմբակոծության զոհ դարձան, թե ոչ, բայց ջրի երեսին լողացող այդ գլխարկները մեխվել են հիշողության մեջ․․․
Հիշում է նաև Լադոգայի ռմբակոծությունը, որի տակ հայտնվեցին մանկատան սաները։ Կինը հիշում է հատկապես սովը պաշարված Լենինգրադում։ Մանկատանը նրանց սև հաց էին տալիս։ Պատերազմի քաղցած ու ցուրտ տարիները ազդել են նաև Գալինայի առողջության վրա:
Հայրենական մեծ պատերազմից հետո նա ընդամենը յոթ դասարան է սովորել, որովհետև «պետք էր հայրենիքը ավերակներից վեր հանել»։ Գալինա Պավլովնան Հայաստանում հայտնվել է 1962 թվականին, դեռ շատ երիտասարդ տարիքում․ օգնում էր ոտքի կանգնեցնել տեղական թեթև արդյունաբերությունը։ Ամուսնացել է հայ տղամարդու հետ, մեծացրել է դստերն ու թոռներին, հիմա օգնում է ծոռանը մեծացնել։ Քառասունհինգ տարի աշխատել է Երևանի մահուդի կոմբինատում, որտեղ լավագույն ջուլհակն է եղել։ Գալինա Պավլովնան պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանով և Փառքի երկու շքանշաններով՝ 2-րդ և 3-րդ աստիճանի:
2009 թվականին Սանկտ Պետերբուրգի Վասիլեոստրովսկի շրջանի վարչակազմի որոշմամբ նրան շնորհվել է «Պաշարված Լենինգրադի բնակիչ» նշանը։
Հայաստանում ներկայումս բնակվում է Լենինգրադի շրջափակումը վերապրած վեց մարդ: Սակայն այս տարի միայն Գալինա Պետուխովան է թռչում Սանկտ Պետերբուրգ, մյուսներին առողջությունը թույլ չի տալիս։