https://arm.sputniknews.ru/20240124/erevanum-hajtnabervel-ev-dzerbakalvel-e-andrazgajin-hancavvor-khmbi-paraglukhneric-meky-71475999.html
Երևանում հայտնաբերվել և ձերբակալվել է անդրազգային հանցավոր խմբի պարագլուխներից մեկը
Երևանում հայտնաբերվել և ձերբակալվել է անդրազգային հանցավոր խմբի պարագլուխներից մեկը
Sputnik Արմենիա
Հանցավոր խմբի մասնակիցները պատրաստել և գործարկել են կեղծ կայքեր, որոնք ակտիվ գովազդել են տարբեր սոցիալական ցանցերում: Պետությանը պատճառել է ավելի քան 130... 24.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-24T19:27+0400
2024-01-24T19:27+0400
2024-01-24T19:47+0400
հհ ոստիկանություն
տեսանյութեր
հանցագործություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/18/71476155_0:0:1492:839_1920x0_80_0_0_c1482bafc85aaab5e58429c45034eb82.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Երևանում հայտնաբերվել և ձերբակալվել է անդրազգային հանցավոր խմբի պարագլուխներից մեկը: Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության և արտերկրի մի շարք բնակիչների կողմից համակարգչային հափշտակություններ, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում և կեղծ ձեռնարկատիրություն իրականացնելու նպատակով 2022 թ. մարտից ստեղծվել և ղեկավարվել է հանցավոր անդրազգային հանցավոր խումբ:Ստացված տեղեկությունների հիման վրա քննչական կոմիտեի հատուկ կարևորագույն գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:2023 թվականի դեկտեմբերի 8-ին Երևանի տարբեր հասցեներում իրականացվել են խուզարկություններ:Հիմնավորվել է, որ հիշյալ հանցավոր խումբը օտարերկրյա քաղաքացիներից յուրաքանչուր ամիս հանցավոր մեխանիզմով հափշտակել է խոշոր չափերի գումար` կրիպտոարժույթով, որը հետագայում հանցավոր խմբի անդամները փորձել են օրինականացնել (փողերի լվացում):Պետությանը պատճառել է ավելի քան 130 միլիոն դրամի նյութական վնաս։Հիմնավոր փաստերի հիման վրա 20 անձի մասով միջնորդություն է ներկայացվել դատախազին՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, ինչը չի մերժել։Այժմ ոստիկանությունն իրականացնում է ակտիվ համագործակցություն եվրոպական երկրների կիբեռհանցագործոթյունների գծով իրավապահ մարմինների հետ` հանցավոր գործունեությունից տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/18/71476155_108:0:1227:839_1920x0_80_0_0_632ea4e3fa78edb6413ae8853682128d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ոստիկանություն, տեսանյութեր, հանցագործություն, видео
հհ ոստիկանություն, տեսանյութեր, հանցագործություն, видео
Երևանում հայտնաբերվել և ձերբակալվել է անդրազգային հանցավոր խմբի պարագլուխներից մեկը
19:27 24.01.2024 (Թարմացված է: 19:47 24.01.2024) Հանցավոր խմբի մասնակիցները պատրաստել և գործարկել են կեղծ կայքեր, որոնք ակտիվ գովազդել են տարբեր սոցիալական ցանցերում: Պետությանը պատճառել է ավելի քան 130 միլիոն դրամի նյութական վնաս։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Երևանում հայտնաբերվել և ձերբակալվել է անդրազգային հանցավոր խմբի պարագլուխներից մեկը: Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ
մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության և արտերկրի մի շարք բնակիչների կողմից համակարգչային հափշտակություններ, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում և կեղծ ձեռնարկատիրություն իրականացնելու նպատակով 2022 թ. մարտից ստեղծվել և ղեկավարվել է հանցավոր անդրազգային հանցավոր խումբ:
Ստացված տեղեկությունների հիման վրա քննչական կոմիտեի հատուկ կարևորագույն գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հանցավոր խմբի մասնակիցները պատրաստել և գործարկել են կեղծ կայքեր, որոնք ակտիվ գովազդել են տարբեր սոցիալական ցանցերում` դրանցում նշելով ներդրումների բարձր եկամտաբերությունը և գործընթացի պարզությունը: Արդյունքում՝ մոլորության մեջ գցելով օտարերկրյա քաղաքացի տարբեր անձանց և չարաշահելով նրանց վստահությունը՝ հանցավոր խմբի անդամները հափշտակել են խոշոր չափի գումարներ:
2023 թվականի դեկտեմբերի 8-ին Երևանի տարբեր հասցեներում իրականացվել են խուզարկություններ:
Հիմնավորվել է, որ հիշյալ հանցավոր խումբը օտարերկրյա քաղաքացիներից յուրաքանչուր ամիս հանցավոր մեխանիզմով հափշտակել է խոշոր չափերի գումար` կրիպտոարժույթով, որը հետագայում հանցավոր խմբի անդամները փորձել են օրինականացնել (փողերի լվացում):
Պետությանը պատճառել է ավելի քան 130 միլիոն դրամի նյութական վնաս։
Հիմնավոր փաստերի հիման վրա 20 անձի մասով միջնորդություն է ներկայացվել դատախազին՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, ինչը չի մերժել։
Այժմ ոստիկանությունն իրականացնում է ակտիվ համագործակցություն եվրոպական երկրների կիբեռհանցագործոթյունների գծով իրավապահ մարմինների հետ` հանցավոր գործունեությունից տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: