https://arm.sputniknews.ru/20240123/voreve-mijancqi-steghtsman-arumvov-hhn-voreve-partavvorutjun-chi-standznel-mirzvojan-71436023.html
Որևէ միջանցքի ստեղծման առումով ՀՀ–ն որևէ պարտավորություն չի ստանձնել. Միրզոյան
Որևէ միջանցքի ստեղծման առումով ՀՀ–ն որևէ պարտավորություն չի ստանձնել. Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳ նախարարը նշեց ադրբեջանական կողմի այն երեք պահանջները, որոնք խախտում են ՀՀ ինքնիշխանությունը։ 23.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-23T17:33+0400
2024-01-23T17:33+0400
2024-01-23T17:33+0400
«զանգեզուրի միջանցք»
արարատ միրզոյան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/13/70240269_0:55:1280:775_1920x0_80_0_0_5f8851e91ee799df21846a95a6820e7a.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Որևէ միջանցքի ստեղծման առումով ՀՀ–ն որևէ պարտավորություն չի ստանձնել։ Այդ մասին 2023 թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` արձագանքելով ադրբեջանական կողմի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարություններին։Նրա խոսքով` ՀՀ–ն պատրաստ է և շահագրգիռ է հասնելու տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։Միրզոյանը նշեց, որ ադրբեջանական կողմը պահանջում է, որ ապաշրջափակման պարագայում ադրբեջանական բեռները և ուղևորները կարողանան հատել ՀՀ սահմանը առանց որևէ մաքսային վարչարարության, առանց անձնագրային վերահսկողության և որ այս ենթակառուցվածքը լինեն ռուս սահմանապահների զինված վերահսկողության ներքո։Ըստ նախարարի` այս 3 պահանջն էլ ՀՀ ինքնիշխանության խախտում է։«Մենք չեն կարող ընդունելի համարել, որ որևէ երկրի որևէ քաղաքացի մեր սահմանն անցնի առանց սահմանային հատման վերաբերյալ վարչարարության։ Իհարկե, մենք պատրաստ ենք պրոցեդուրաների պարզեցման, բայց գաղափարապես, որ որևէ մեկը հատի ՀՀ սահմանը, անցնի, և ՀՀ համապատասխան մարմինները դրա մասին չտեղեկանան, այսպիսի իրավիճակը մեզ համար անընդունելի է»,– հայտարարեց նախարարը։Միրզոյանի խոսքով` սա է ադրբեջանական կողմի միջանցքային հենց այն տրամաբանությունը, որի մասին հայկական կողմը մշտապես ասել է, որ իր համար ընդունելի չէ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/13/70240269_0:0:1138:853_1920x0_80_0_0_0457f16831bd1c2cf4b3aeeb6b9288a5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«զանգեզուրի միջանցք», արարատ միրզոյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան
«զանգեզուրի միջանցք», արարատ միրզոյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան
Որևէ միջանցքի ստեղծման առումով ՀՀ–ն որևէ պարտավորություն չի ստանձնել. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարարը նշեց ադրբեջանական կողմի այն երեք պահանջները, որոնք խախտում են ՀՀ ինքնիշխանությունը։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Որևէ միջանցքի ստեղծման առումով ՀՀ–ն որևէ պարտավորություն չի ստանձնել։ Այդ մասին 2023 թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` արձագանքելով ադրբեջանական կողմի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարություններին։
«Որևէ միջանցքի ստեղծման առումով ՀՀ–ն որևէ պարտավորություն չի ստանձնել ոչ 2020 թ. նոյեմբերի 9–ի հայտարարությամբ, ոչ էլ հետագա հայտարարություններով, օրինակ` 2021 թ. հունվարի 11–ի հայտարարությամբ»,– ընդգծեց նա։
Նրա խոսքով` ՀՀ–ն պատրաստ է և շահագրգիռ է հասնելու տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։
Միրզոյանը նշեց, որ ադրբեջանական կողմը պահանջում է, որ ապաշրջափակման պարագայում ադրբեջանական բեռները և ուղևորները կարողանան հատել ՀՀ սահմանը առանց որևէ մաքսային վարչարարության, առանց անձնագրային վերահսկողության և որ այս ենթակառուցվածքը լինեն ռուս սահմանապահների զինված վերահսկողության ներքո։
Ըստ նախարարի` այս 3 պահանջն էլ ՀՀ ինքնիշխանության խախտում է։
«Մենք չեն կարող ընդունելի համարել, որ որևէ երկրի որևէ քաղաքացի մեր սահմանն անցնի առանց սահմանային հատման վերաբերյալ վարչարարության։ Իհարկե, մենք պատրաստ ենք պրոցեդուրաների պարզեցման, բայց գաղափարապես, որ որևէ մեկը հատի ՀՀ սահմանը, անցնի, և ՀՀ համապատասխան մարմինները դրա մասին չտեղեկանան, այսպիսի իրավիճակը մեզ համար անընդունելի է»,– հայտարարեց նախարարը։
Միրզոյանի խոսքով` սա է ադրբեջանական կողմի միջանցքային հենց այն տրամաբանությունը, որի մասին հայկական կողմը մշտապես ասել է, որ իր համար ընդունելի չէ։