00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի կողմից նախապայմաններ չեն ներկայացվել․ Միրզոյան

© Sputnik / Asatur YesayantsԱրարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2024
Արարատ Միրզոյան
Բաժանորդագրվել
Թեպետ ադրբեջանական կողմից խնդիրները սրելու ուղղությամբ հայտարարություններ ենք տեսնում, սակայն ՀՀ-ն, ըստ արտգործնախարարի, շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության գործընթացին։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Խաղաղության պայմանագրի ստորագրման համար ոչ Հայաստանը և ոչ էլ Ադրբեջանը նախապայման չեն ներկայացրել գործընթացի հենց սկզբից։ Այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Հայաստանը նախապայման չի սահմանել, օրինակ, Ադրբեջանում պահվող գերիների վերադարձը, ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական զինուժի դուրս բերումը։
«Տեսականորեն խաղաղության գործընթացը տեղի է ունենում թշնամիների միջև։ Ակնհայտ է, որ կա երկարամյա թշնամանքի պատմություն, ունենք գերիներ, բազմաթիվ անհայտ ճակատագրեր։ Եթե խնդիրների գույքագրում փորձենք իրականացնել՝ առաջինն Ադրբեջանի քաղաքական կամքի բացակայությունն է, գոնե այդպես կարող ենք դատել հնչող հայտարարություններից, ճիշտ հակառակը՝ խնդիրներն ավելի սրելու, Հայաստանի նկատմամբ հիմնավոր, անհիմն պահանջներ ներկայացնելու, սահմանազատման գործընթացում խոչընդոտներ հարուցելու քայլեր կան, բոլոր ուղղություններով տեսնում ենք պայմանավորվածություններից հետ կանգնում, բայց ՀՀ-ն շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության գործընթացին»,- նշեց Միրզոյանը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ հենց թվարկված խնդիրները լուծելու նպատակ ունի խաղաղության գործընթացը։ Ըստ նրա՝ թեպետ նախապայմաններ չեն ձևակերպվել, սակայն հայկական կողմը կարծում է, որ աշխատանքային գործընթացում հնարավոր կլինի լուծել թվարկված հարցերը, այլապես խաղաղություն պարզապես չի ստացվի։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
2023 թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
Լրահոս
0