https://arm.sputniknews.ru/20240123/rusastany-kvoch-e-anum-israjelin-dadarecnel-hardzakumy-siriaji-vra-lavrvov-71451056.html
Ռուսաստանը կոչ է անում Իսրայելին դադարեցնել հարձակումը Սիրիայի վրա․ Լավրով
Ռուսաստանը կոչ է անում Իսրայելին դադարեցնել հարձակումը Սիրիայի վրա․ Լավրով
Sputnik Արմենիա
ՌԴ արտգործնախարարը մեկնաբանել է Սիրիայի տարածքին Իսրայելի կողմից հասցված հարվածները։ 23.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-23T23:11+0400
2024-01-23T23:11+0400
2024-01-23T23:11+0400
սերգեյ լավրով
սիրիա
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/12/71272571_0:62:1600:962_1920x0_80_0_0_bf58b7df7b9fe8bd5bbbf5835dc0e72d.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Ռուսաստանը Դամասկոսի վրա վերջին գրոհից հետո կոչ է անում Իսրայելին դադարեցնել հարձակումները Սիրիայի վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։Սիրիական ԶԼՄ-ներն ավելի վաղ գրել էին, որ հունվարի 20-ի առավոտյան Դամասկոսում պայթյուններ են լսվել։ Ավելի ուշ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իսրայելը հարված է հասցրել բնակելի տան վրա Ալ-Մեզզա շրջանում։ Al Watan թերթը տեղեկացրել է, որ մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել։ Սիրիայի ՊՆ-ն հայտարարել է, որ Դամասկոսի վրա Իսրայելի հարձակման հետևանքով մի քանի խաղաղ բնակիչ է զոհվել և վիրավորվել։Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր հերթին հայտնել է, որ ԻՀՊԿ-ի 5 խորհրդական է զոհվել շաբաթ օրը Դամասկոսին Իսրայելի ՌՕՈւ-ի հասցված հարվածի ժամանակ։
սիրիա
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/12/71272571_162:0:1575:1060_1920x0_80_0_0_fa8190c85f1b88a631c4e4ef2b76ee9d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, սիրիա, իսրայել
սերգեյ լավրով, սիրիա, իսրայել
Ռուսաստանը կոչ է անում Իսրայելին դադարեցնել հարձակումը Սիրիայի վրա․ Լավրով
ՌԴ արտգործնախարարը մեկնաբանել է Սիրիայի տարածքին Իսրայելի կողմից հասցված հարվածները։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Ռուսաստանը Դամասկոսի վրա վերջին գրոհից հետո կոչ է անում Իսրայելին դադարեցնել հարձակումները Սիրիայի վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Մենք կոչ ենք անում իսրայելցիներին դադարեցնել հարձակումները Սիրիայի, այդ թվում Դամասկոսի և Հալեպի օդանավակայանների վրա։ Ի դեպ, դա ընդհատում է մարդասիրական օգնության առաքումը։ Հորդորում ենք դադարեցնել քաղաքական սպանությունները։ Դամասկոսում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի քանի գրասենյակ խոցվել են հրթիռով։ Ըստ երևույթին ՝ իսրայելական», - ասել է նախարարը ամերիկյան
CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Սիրիական ԶԼՄ-ներն ավելի վաղ գրել էին, որ հունվարի 20-ի առավոտյան Դամասկոսում պայթյուններ են լսվել։ Ավելի ուշ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իսրայելը հարված է հասցրել բնակելի տան վրա Ալ-Մեզզա շրջանում։ Al Watan թերթը տեղեկացրել է, որ մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել։ Սիրիայի ՊՆ-ն հայտարարել է, որ Դամասկոսի վրա Իսրայելի հարձակման հետևանքով մի քանի խաղաղ բնակիչ է զոհվել և վիրավորվել։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր հերթին հայտնել է, որ ԻՀՊԿ-ի 5 խորհրդական է զոհվել շաբաթ օրը Դամասկոսին Իսրայելի ՌՕՈւ-ի հասցված հարվածի ժամանակ։