ՌԴ առողջապահության նախարարը մրցանակ է հանձնել հայազգի բժիշկ Լեյլա Ադամյանին
![Լեյլա Ադամյան Լեյլա Ադամյան - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2024](https://cdn.am.sputniknews.ru/img/1770/36/17703669_0:37:2745:1581_1920x0_80_0_0_aed1bf5ba8b6a51096fa6b784497820f.jpg)
Լեյլա Ադամյան
© Sputnik / Екатерина Чеснокова
/ Բաժանորդագրվել
Հայազգի հայտնի բժշկուհին օրերս նշում էր 75-ամյակը։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ՌԴ առողջապահության նախարարության Մանկաբարձության և գինեկոլոգիայի գլխավոր արտահաստիքային մասնագետ Լեյլա Ադամյանին է հանձնել հատուկ մրցանակ հանրային առողջության ոլորտում ունեցած ավանդի համար:
«Հրաշալի բժիշկ, ականավոր գիտնական, քաղաքական գործիչ, և, իհարկե, ուսուցիչ... Այս գեղեցիկ, նշանակալի օրը ես կցանկանայի առողջապահության նախարարության Սեմաշկոյի անվան մրցանակը հանձնել, որը շնորհվում է հանրային առողջության ոլորտում ներդրման համար»,- ասել է Մուրաշկոն «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:
Օրերս Լեյլա Ադամյանը տոնում էր հոբելյանը։ Նա դարձավ 75 տարեկան:
Հիշեցնենք, որ հունվարի 4-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեյլա Ադամյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով՝ բժշկագիտության և առողջապահության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար: