https://arm.sputniknews.ru/20240123/mijatvovichy-erevanin-ev-baqvin-kvoch-e-arel-kentrvonanal-mardu-iravunqneri-vra-71410122.html
Միյատովիչը Երևանին և Բաքվին կոչ է արել կենտրոնանալ մարդու իրավունքների վրա
Միյատովիչը Երևանին և Բաքվին կոչ է արել կենտրոնանալ մարդու իրավունքների վրա
Sputnik Արմենիա
Դունյա Միյատովիչը ԵԽԽՎ–ում իր զեկույցում նշել է, որ մարդու իրավունքների խիստ երաշխիքներ է անհրաժեշտ սահմանել բոլորի համար։ 23.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-23T11:25+0400
2024-01-23T11:25+0400
2024-01-23T11:27+0400
դունյա միյատովիչ
երևան
բաքու
բանակցություն
խաղաղություն
ղարաբաղյան հակամարտություն
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/13/67488901_0:122:1600:1023_1920x0_80_0_0_928ed14c521e1fae3902a6ea5f192cbe.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը ԵԽԽՎ-ում ներկայացնելով 2023 թվականի իր տարեկան զեկույցը` Երևանին և Բաքվին կոչ է արել խաղաղ բնանակցությունների ընթացքում կենտրոնանալ մարդու իրավունքների պաշտպանության վրա։ Տեղեկությունը հրապարակված է խորհրդարանական վեհաժողովի կայքում։Հանձնակատարը զեկույցը կազմելուց առաջ` անցյալ տարվա հոկտեմբերին, այցելել է Հայաստան, Ադրբեջան, Ղարաբաղ։ Նա իր զեկույցում ընդգծել է, որ անհրաժեշտ է մարդու իրավունքների խիստ երաշխիքներ սահմանել հակամարտությունից տուժած բոլոր անձանց համար:Խոսելով մարդու իրավունքների պաշտպանության մասին` Միյատովիչը նաև կոչ է արել վճռական և կոլեկտիվ ջանքեր գործադրել կորցրած դիրքերը վերականգնելու և մարդու իրավունքները զարգացնելու համար։Միյատովիչը ցնցվել է՝ տեսնելով, որ Ստեփանակերտը գրեթե ամբողջությամբ դատարկված էՀիշեցնենք, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը Հայաստանում, Ադրբեջանում ու Ղարաբաղում է եղել 2023 թվականի հոկտեմբերի 16-ից 23-ը։
երևան
բաքու
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/13/67488901_47:0:1470:1067_1920x0_80_0_0_8aac531b0ece1e5a0a1d2bb0357314d2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դունյա միյատովիչ, երևան, բաքու, բանակցություն, խաղաղություն, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ
դունյա միյատովիչ, երևան, բաքու, բանակցություն, խաղաղություն, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ
Միյատովիչը Երևանին և Բաքվին կոչ է արել կենտրոնանալ մարդու իրավունքների վրա
11:25 23.01.2024 (Թարմացված է: 11:27 23.01.2024) Դունյա Միյատովիչը ԵԽԽՎ–ում իր զեկույցում նշել է, որ մարդու իրավունքների խիստ երաշխիքներ է անհրաժեշտ սահմանել բոլորի համար։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը ԵԽԽՎ-ում ներկայացնելով 2023 թվականի իր տարեկան զեկույցը` Երևանին և Բաքվին կոչ է արել խաղաղ բնանակցությունների ընթացքում կենտրոնանալ մարդու իրավունքների պաշտպանության վրա։ Տեղեկությունը հրապարակված է
խորհրդարանական վեհաժողովի կայքում։
Հանձնակատարը զեկույցը կազմելուց առաջ` անցյալ տարվա հոկտեմբերին, այցելել է Հայաստան, Ադրբեջան, Ղարաբաղ։ Նա իր զեկույցում ընդգծել է, որ անհրաժեշտ է մարդու իրավունքների խիստ երաշխիքներ սահմանել հակամարտությունից տուժած բոլոր անձանց համար:
Խոսելով մարդու իրավունքների պաշտպանության մասին` Միյատովիչը նաև կոչ է արել վճռական և կոլեկտիվ ջանքեր գործադրել կորցրած դիրքերը վերականգնելու և մարդու իրավունքները զարգացնելու համար։
Հիշեցնենք, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը Հայաստանում, Ադրբեջանում ու Ղարաբաղում է եղել 2023 թվականի հոկտեմբերի 16-ից 23-ը։