https://arm.sputniknews.ru/20240123/karevvor-e-apahvovel-aph-erkrneri-aravelagujn-ancumy-azgajin-arzhujtvov-hashvarknerin-rd-agn-71412323.html
Կարևոր է ապահովել ԱՊՀ երկրների առավելագույն անցումը ազգային արժույթով հաշվարկներին. ՌԴ ԱԳՆ
Կարևոր է ապահովել ԱՊՀ երկրների առավելագույն անցումը ազգային արժույթով հաշվարկներին. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Պանկինն ընդգծել է, որ կարևոր է ուշադրություն դարձնել պատմական ճշմարտության, արդարության պահպանմանը, երիտասարդության հայրենասիրական դաստիարակությանը: 23.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-23T12:30+0400
2024-01-23T12:30+0400
2024-01-23T12:39+0400
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
հայաստան
միասնական արժույթ
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
ռուբլի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/08/43077049_0:0:700:395_1920x0_80_0_0_60e07a3dea7dee6bfce3e8e54aa42620.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Ռուսաստանն ԱՊՀ-ի հետ իր նախագահության ընթացքում միջոցառումներ է նախատեսել վեց հիմնական ոլորտներում համագործակցության զարգացման համար:Նա նշել է, որ ընդհանուր առմամբ ԱՊՀ տարածքում շարժման դինամիկան շատ լավ է՝ չնայած տնտեսական ոլորտում առկա դժվարություններին։ «Մենք ստիպված ենք դիմադրել այն անօրինական պատժամիջոցներին, որոնք սահմանվել են մեր որոշ երկրների դեմ, այն ճնշմանը, որը գործադրվում է մեր բոլոր երկրների վրա՝ մեզ բաժանելու, ամեն մեկիս մի անկյուն գցելու և մյուս գործընկերներին շղթայելու նպատակով»,-նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:Այդ կապակցությամբ նա հայտարարել է, որ տնտեսական ոլորտում կարևոր է ապահովել առավելագույն անցումը ազգային արժույթներով հաշվարկներին, այլ վճարային համակարգերի օգտագործմանը, որոնք սպառնալիքների ենթակա չեն: ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ բազմաթիվ խնդիրներ կան նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու ոլորտում, այդ թվում՝ նարկոթրաֆիկի, անօրինական միգրացիայի ոլորտում:Ռուսաստանն ու Չինաստանը փոխադարձ առևտուրը միայն ազգային արժույթով են հաշվարկելուՊանկինը նշել է, որ մշակութային-հումանիտար համագործակցությունը «ԱՊՀ-ի ապրանքանիշն է», այս ոլորտում միշտ շատ միջոցառումներ կան՝ կապված Համագործակցության երկրների մշակույթի և դրա բազմազանության առաջխաղացման, Արևմուտքի կողմից իրականացվող «մշակույթի չեղարկման, համաշխարհային գործընթացներում նրա դերի նսեմացման» դեմ պայքարի հետ: Պանկինն ընդգծել է, որ կարևոր է ուշադրություն դարձնել պատմական ճշմարտության, արդարության պահպանմանը, երիտասարդության հայրենասիրական դաստիարակությանը:Նա նշել է նաև, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով աշխատանքների սերտ համակարգում է ընթանում։ «Աշխարհում ամեն ինչ բարդ է, պետք է տարբեր նրբություններ հաշվի առնել, բայց ընդհանուր պայմանավորվածությունների հասնելու ունակությունը շատ նշանակալի է»,-ասել է նա՝ նկատելով, որ ՌԴ-ն իր նախագահության ընթացքում կշարունակի գործընկերների հետ աշխատանքն այդ ուղղությամբ:ԵԱՏՄ–ում ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժինը 2022–ին գերազանցել է 80 %–ը․ Գլազև
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/08/43077049_76:0:700:468_1920x0_80_0_0_6928a20bedfb29bd5549b5b670de9635.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), հայաստան, միասնական արժույթ, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, ռուբլի
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), հայաստան, միասնական արժույթ, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, ռուբլի
Կարևոր է ապահովել ԱՊՀ երկրների առավելագույն անցումը ազգային արժույթով հաշվարկներին. ՌԴ ԱԳՆ
12:30 23.01.2024 (Թարմացված է: 12:39 23.01.2024) Պանկինն ընդգծել է, որ կարևոր է ուշադրություն դարձնել պատմական ճշմարտության, արդարության պահպանմանը, երիտասարդության հայրենասիրական դաստիարակությանը:
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Ռուսաստանն ԱՊՀ-ի հետ իր նախագահության ընթացքում միջոցառումներ է նախատեսել վեց հիմնական ոլորտներում համագործակցության զարգացման համար:
«Պայմանականորեն վեց ոլորտ կա՝ տնտեսական համագործակցություն, արտաքին քաղաքական համակարգում, պայքար նոր մարտահրավերների և սպառնալիքների դեմ, ռազմական համագործակցություն, մշակութային-մարդասիրական համագործակցություն և աշխարհում մեր արտաքին գործընկերների հետ փոխգործակցության ընդլայնում։ Այդ ուղղություններից յուրաքանչյուրում նախատեսված են մի շարք միջոցառումներ»,-Մինսկում ԱՊՀ մշտական ներկայացուցիչների նիստից առաջ լրագրողներին ասել է Պանկինը:
Նա նշել է, որ ընդհանուր առմամբ ԱՊՀ տարածքում շարժման դինամիկան շատ լավ է՝ չնայած տնտեսական ոլորտում առկա դժվարություններին։ «Մենք ստիպված ենք դիմադրել այն անօրինական պատժամիջոցներին, որոնք սահմանվել են մեր որոշ երկրների դեմ, այն ճնշմանը, որը գործադրվում է մեր բոլոր երկրների վրա՝ մեզ բաժանելու, ամեն մեկիս մի անկյուն գցելու և մյուս գործընկերներին շղթայելու նպատակով»,-նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Այդ կապակցությամբ նա հայտարարել է, որ տնտեսական ոլորտում կարևոր է ապահովել առավելագույն անցումը ազգային արժույթներով հաշվարկներին, այլ վճարային համակարգերի օգտագործմանը, որոնք սպառնալիքների ենթակա չեն: ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ բազմաթիվ խնդիրներ կան նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու ոլորտում, այդ թվում՝ նարկոթրաֆիկի, անօրինական միգրացիայի ոլորտում:
Պանկինը նշել է, որ մշակութային-հումանիտար համագործակցությունը «ԱՊՀ-ի ապրանքանիշն է», այս ոլորտում միշտ շատ միջոցառումներ կան՝ կապված Համագործակցության երկրների մշակույթի և դրա բազմազանության առաջխաղացման, Արևմուտքի կողմից իրականացվող «մշակույթի չեղարկման, համաշխարհային գործընթացներում նրա դերի նսեմացման» դեմ պայքարի հետ: Պանկինն ընդգծել է, որ կարևոր է ուշադրություն դարձնել պատմական ճշմարտության, արդարության պահպանմանը, երիտասարդության հայրենասիրական դաստիարակությանը:
Նա նշել է նաև, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով աշխատանքների սերտ համակարգում է ընթանում։ «Աշխարհում ամեն ինչ բարդ է, պետք է տարբեր նրբություններ հաշվի առնել, բայց ընդհանուր պայմանավորվածությունների հասնելու ունակությունը շատ նշանակալի է»,-ասել է նա՝ նկատելով, որ ՌԴ-ն իր նախագահության ընթացքում կշարունակի գործընկերների հետ աշխատանքն այդ ուղղությամբ: