https://arm.sputniknews.ru/20240123/hrhn-chegharkec-argelqy-sputnik-armenia-radivokajany--sharunaki-herardzakumy-71413062.html
ՀՌՀ–ն չեղարկեց արգելքը. Sputnik Արմենիա ռադիոկայանը կշարունակի հեռարձակումը
ՀՌՀ–ն չեղարկեց արգելքը. Sputnik Արմենիա ռադիոկայանը կշարունակի հեռարձակումը
Sputnik Արմենիա
ՀՌՀ–ն գտնում է, որ այն մինիմալ պահանջները, որոնք պետք է կատարվեին, որպեսզի կասեցումը վերացվեր, «Sputnik Արմենիայի» կողմից կատարվել են։ 23.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-23T12:53+0400
2024-01-23T12:53+0400
2024-01-23T13:20+0400
ռադիո
հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ)
եթեր
sputnik արմենիա ռադիոկայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39072734_0:0:1600:901_1920x0_80_0_0_d4d54d71ef5b023f980c7f2f16841078.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հունվարի 25–ին Sputnik Արմենիան 106.0 հաճախականությամբ կվերադառնա եթեր։ ՀՌՀ–ն միաձայն կողմ քվեարկեց, որ «Տոսպա» ռադիոընկերության լիցենզիայի չեղարկման կասեցումը վերացվի։ՀՌՀ–ն գտնում է, որ այն մինիմալ պահանջները, որոնք պետք է կատարվեին, որպեսզի կասեցումը վերացվեր, կատարվել է։Պետք է թացը չորից տարբերել․ ՌԴ դեսպանը՝ Sputnik Արմենիա ռադիոկայանի շուրջ իրավիճակի մասինՀակոբյանն ընդգծեց, որ բարձր են գնահատում ռուսական պատվիրակության այցը Հայաստան և հույս ունեն, որ նման դեպքեր չեն կրկնվի, ու Sputnik Արմենիան կկատարի այն առաքելությունը, որի համար ստեղծված է։Հիշեցնենք` Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դեկտեմբերի 20-ին որոշել էր 30 օրով կասեցնել Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը, վերահեռարձակող «Տոսպա» ռադիոընկերությունը մեկ ամսով զրկվել է լիցենզիայից։ Ընկերությունը նաև տուգանվել է 500 հազար դրամով։ՀՌՀ–ի որոշման պատճառը «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարի` 2023 թվականի նոյեմբերի 17-ի հաղորդումն է, որտեղ հեղինակն իբր հեգնական և երկրի ու ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ է թույլ տվել։ Իսկ տուգանքը կապված է նախկին պատգամավոր Արման Աբովյանի՝ «Աբովյան Time» հեղինակային հաղորդման հետ, որում, ըստ հանձնաժողովի, հնչել են ոչ հավաստի, չստուգված տեղեկություններ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39072734_0:0:1424:1068_1920x0_80_0_0_550ff9358bbfda0fafaf802c4a0a977d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռադիո, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ), եթեր, sputnik արմենիա ռադիոկայան
ռադիո, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ), եթեր, sputnik արմենիա ռադիոկայան
ՀՌՀ–ն չեղարկեց արգելքը. Sputnik Արմենիա ռադիոկայանը կշարունակի հեռարձակումը
12:53 23.01.2024 (Թարմացված է: 13:20 23.01.2024) ՀՌՀ–ն գտնում է, որ այն մինիմալ պահանջները, որոնք պետք է կատարվեին, որպեսզի կասեցումը վերացվեր, «Sputnik Արմենիայի» կողմից կատարվել են։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հունվարի 25–ին Sputnik Արմենիան 106.0 հաճախականությամբ կվերադառնա եթեր։ ՀՌՀ–ն միաձայն կողմ քվեարկեց, որ «Տոսպա» ռադիոընկերության լիցենզիայի չեղարկման կասեցումը վերացվի։
«Հաշվի առնելով բոլոր հանգամանքները, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները, և որ մենք մեզ համարում ենք ազատ երկիր` ունենալով արժանապատվություն, առաջարկում եմ կասեցումը չեղարկել և թույլ տալ «Տոսպա» ռադիոընկերությանը շարունակել գործունեությունը»,–ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։
ՀՌՀ–ն գտնում է, որ այն մինիմալ պահանջները, որոնք պետք է կատարվեին, որպեսզի կասեցումը վերացվեր, կատարվել է։
Հակոբյանն ընդգծեց, որ բարձր են գնահատում ռուսական պատվիրակության այցը Հայաստան և հույս ունեն, որ նման դեպքեր չեն կրկնվի, ու
Sputnik Արմենիան կկատարի այն առաքելությունը, որի համար ստեղծված է։
«Բոլոր հիմքերը կան այդպիսի խախտման պարագայում հետ կանչել լիցենզիան և զրկել «Տոսպա»–ին ՀՀ սուվերեն տարածքում հեռարձակելու իրավունքից»,–նշեց նա։
Հիշեցնենք` Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դեկտեմբերի 20-ին որոշել էր
30 օրով կասեցնել Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը, վերահեռարձակող «Տոսպա» ռադիոընկերությունը մեկ ամսով զրկվել է լիցենզիայից։ Ընկերությունը նաև տուգանվել է 500 հազար դրամով։
ՀՌՀ–ի որոշման պատճառը «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարի` 2023 թվականի նոյեմբերի 17-ի հաղորդումն է, որտեղ հեղինակն իբր հեգնական և երկրի ու ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ է թույլ տվել։ Իսկ տուգանքը կապված է նախկին պատգամավոր Արման Աբովյանի՝ «Աբովյան Time» հեղինակային հաղորդման հետ, որում, ըստ հանձնաժողովի, հնչել են ոչ հավաստի, չստուգված տեղեկություններ։