00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի համար սկզբունքային հարց չէ` Ադրբեջանի հետ ուղիղ կբանակցի, թե միջնորդով․ Միրզոյան

© Sputnik / Asatur YesayantsԱրարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2024
Բաժանորդագրվել
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ Ադրբեջանի հետ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների հարցում նույնպես հետընթաց կա։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հայաստանի համար սկզբունքային հարց չէ` Ադրբեջանի հետ ուղիղ, թե միջնորդավորված բանակցություններ կանցկացնի, սկզբունքային են բանակցությունների բովանդակությունն ու այն սկզբունքները, որոնց շուրջ դրանք պետք է տեղի ունենան։ Այսօր 2023թ–ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Չեմ բացառում` ականապատ նոր տարածքների մասին տեղեկություն փոխանցենք Ադրբեջանին. Միրզոյան
Միրզոյանը շեշտեց, որ ուղիղ կապ կա ոչ միայն վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի միջև, այլև ԱԳՆ-ների և այլ գերատեսչությունների։ Խաղաղության պայմանագրի շուրջ բովանդակային քննարկումները, առաջարկների փոխանակումները տեղի են ունենում ԱԳՆ-ների միջոցով, այլ կապուղիներով ևս տեղի են ունենում ոչ պաշտոնական շփումներ։
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին հանդիպում անցկացնելու առաջարկին, Միրզոյանը նշեց՝ առաջարկ չի եղել, եղել է գաղափար։
«Բանակցությունների շարունակման առաջարկ մենք չենք ստացել, եթե ստանանք, կմտածենք, կդիտարկենք, կարձագանքենք։ Գրանադայից հետո մշտապես եղել է ղեկավարների նոր հանդիպում կազմակերպելու միտք, տարբեր կողմեր հանդես են եկել առաջարկություններով, կարծեմ այսօր էլ կան այդպիսի ջանքեր, սակայն որևէ պայմանավորվածություն չկա»,- նշեց Միրզոյանը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է ինչպես երկու երկրների ղեկավարների, այնպես էլ ԱԳ նախարարների հանդիպմանը։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացին՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրեց, որ այստեղ հետընթաց կա, ու խոսքը նաև արդեն ձեռք բերված պայմանավորվածություններին է վերաբերվում, ինչպես, օրինակ, այն հարցին, որ Ադրբեջանի նախագահը հայտարարում է՝ ադրբեջանական ուժերը դուրս չեն գալու ՀՀ օկուպացված տարածքներից՝ այդպիսով կանխորոշելով սահմանազատման հանձնաժողովների աշխատանքները և նշելով, որ այդտեղ պետք է լինեն սահմանները։
Ալիևը պնդում է նաև, որ պետք է նոր սահմաններ գծվեն կամ որպես հիմք օգտագործվեն նախախորհրդային սահմաններ և այլն։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
2023–ի հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2024–ի հունվարի 23–ին ասաց, որ Ադրբեջանին են ուղարկել Խաղաղության պայմանագրի 7–րդ խմբագրումն ու սպասում են պատասխանի։
ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Նախիջևան տանող ճանապարհի մասին Ալիևի հայտարարությունը
Լրահոս
0