https://arm.sputniknews.ru/20240123/elektraenergiaji-voraki-harcum-khndirner-unenq-pashinjan-71445895.html
Էլեկտրաէներգիայի որակի հարցում խնդիրներ ունենք․ Փաշինյան
Էլեկտրաէներգիայի որակի հարցում խնդիրներ ունենք․ Փաշինյան
Sputnik Արմենիա
Կառավարության ղեկավարն առաջարկել է ոչ թե կուտակել Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիան, այլ այն արտահանել և կուտակել դրանից ստացվող միջոցները։ 23.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-23T20:08+0400
2024-01-23T20:08+0400
2024-01-23T20:08+0400
էլեկտրաէներգիա
նիկոլ փաշինյան
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/17/71444910_0:125:1600:1025_1920x0_80_0_0_9e95dd938fa44cf264bb74a615669383.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում խնդիրներ կան․ մի կողմից՝ էներգիայի որակը, մյուս կողմից՝ մատակարարման որակը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տարեկան հաշտվետվությունն ընդունելիս ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նշել է, որ սպասարկման որակի խախտման համար մատակարարը 580 մլն գումար է վճարել սպառողներին:«Այսինքն, եթե 4 ժամում չի վերականգնում, օրինակ, մի խումբ սպառողների էլեկտրամատակարարում, ավտոմատ հաշվանցում է գումար հաջորդ ամսվա՝ որպես կանխավճար: Ամեն տարի մոտ 120 մլն դրամի տույժ է վճարում»,- տեղեկացրել է ՀԾԿՀ նախագահը։Վարչապետն անդրադարձել է նաև մատուցվող ծառայությունների սակագնին, շեշտել՝ այն պետք է սպառողին երաշխավորի որակ, արտադրողին՝ շահույթ:«Այսինքն՝ եթե այս բալանսը խախտվում է, ուրեմն այդ սակագնային բանաձևի մեջ ինչ-որ մի բան այնպես չէ: Իհարկե, պարզ է, որ այդ ամեն ինչը մի գործողությամբ չի արվում, բայց կարծում եմ՝ այս համակարգերը բավականին երկար գործում են, և մենք պիտի կոնկրետանանք այս խնդրի լուծման մեջ և խնդիրն այս կոնկրետության մեջ ձևակերպենք»,- ընդգծել է գործադիրի ղեկավարը։Փաշինյանն կարևորել է Հայաստանում վերականգնվող Էլեկտրաէներգիայի ոլորտի զարգացումը։ Ըստ նրա՝ ավելի արդյունավետ կլինի ոչ թե կուտակել արտադրվող էլեկտրաէներգիան, այլ այն արտահանել, կուտակել դրանից ստացվող միջոցները և հետագայում օգտագործել սեփական կարիքները հոգալու համար:Մանրամասն անդրադարձ է կատարվել նաև գազամատակարարման, ջրամատակարարման, հեռահաղորդակցության ոլորտներում կարգավորումներին, առկա խնդիրներին, դրանց լուծման հետագա քայլերին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/17/71444910_141:0:1562:1066_1920x0_80_0_0_593102f5636eb9e77e51ee933d85c89f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էլեկտրաէներգիա, նիկոլ փաշինյան, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
էլեկտրաէներգիա, նիկոլ փաշինյան, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
Էլեկտրաէներգիայի որակի հարցում խնդիրներ ունենք․ Փաշինյան
Կառավարության ղեկավարն առաջարկել է ոչ թե կուտակել Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիան, այլ այն արտահանել և կուտակել դրանից ստացվող միջոցները։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում խնդիրներ կան․ մի կողմից՝ էներգիայի որակը, մյուս կողմից՝ մատակարարման որակը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տարեկան հաշտվետվությունն ընդունելիս ասել է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այստեղ ակնհայտ է, որ մենք պրոբլեմներ ունենք: Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ այդ պրոբլեմները չեն լուծվում և ի՞նչ ենք պլանավորում անել, որ այդ խնդիրները լուծվեն»,- վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ ասել է Փաշինյանը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նշել է, որ սպասարկման որակի խախտման համար մատակարարը 580 մլն գումար է վճարել սպառողներին:
«Այսինքն, եթե 4 ժամում չի վերականգնում, օրինակ, մի խումբ սպառողների էլեկտրամատակարարում, ավտոմատ հաշվանցում է գումար հաջորդ ամսվա՝ որպես կանխավճար: Ամեն տարի մոտ 120 մլն դրամի տույժ է վճարում»,- տեղեկացրել է ՀԾԿՀ նախագահը։
Վարչապետն անդրադարձել է նաև մատուցվող ծառայությունների սակագնին, շեշտել՝ այն պետք է սպառողին երաշխավորի որակ, արտադրողին՝ շահույթ:
«Այսինքն՝ եթե այս բալանսը խախտվում է, ուրեմն այդ սակագնային բանաձևի մեջ ինչ-որ մի բան այնպես չէ: Իհարկե, պարզ է, որ այդ ամեն ինչը մի գործողությամբ չի արվում, բայց կարծում եմ՝ այս համակարգերը բավականին երկար գործում են, և մենք պիտի կոնկրետանանք այս խնդրի լուծման մեջ և խնդիրն այս կոնկրետության մեջ ձևակերպենք»,- ընդգծել է գործադիրի ղեկավարը։
Փաշինյանն կարևորել է Հայաստանում վերականգնվող Էլեկտրաէներգիայի ոլորտի զարգացումը։ Ըստ նրա՝ ավելի արդյունավետ կլինի ոչ թե կուտակել արտադրվող էլեկտրաէներգիան, այլ այն արտահանել, կուտակել դրանից ստացվող միջոցները և հետագայում օգտագործել սեփական կարիքները հոգալու համար:
Մանրամասն անդրադարձ է կատարվել նաև գազամատակարարման, ջրամատակարարման, հեռահաղորդակցության ոլորտներում կարգավորումներին, առկա խնդիրներին, դրանց լուծման հետագա քայլերին: