https://arm.sputniknews.ru/20240123/arat-dzjun-merkasarujc-ev-buq-hajastanum-kan-pak-ev-dzhvarancaneli-tshanaparhner-71449027.html
Առատ ձյուն, մերկասառույց և բուք․ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Առատ ձյուն, մերկասառույց և բուք․ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Sputnik Արմենիա
Ճանապարհներին իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ, վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 23.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-23T21:32+0400
2024-01-23T21:32+0400
2024-01-23T21:32+0400
ճանապարհ
ձյուն
ձմեռ
բուք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/17/71448538_0:0:1301:731_1920x0_80_0_0_f055ec0f20975e1293f699914fcecb46.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հանրապետության տարբեր շրջաններում ժամը 20։30-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ տեղացող առատ ձյան և բքի պատճառով։ Տեղեկությունը հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։Մասնավորապես, ձյուն է տեղում Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Ճամբարակի, Տավուշի, Մարտունիի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Նաիրիի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում։Ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, Ստեփանավանի, Դիլիջանի ոլորանները, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները։ Իսկ Սպիտակի լեռնանցքը և Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով ավտոմեքենաների համար։ Վարորդները կարող են երթևեկել միայն անվաշղթաների օգտագործմամբ։Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածին բուք է։Աշտարակի, Աբովյանի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Ստեփանավանի տարածաշրջանների ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։Դեպարտամենտից նաև տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:Իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/17/71448538_155:0:1130:731_1920x0_80_0_0_dd160156d82592a9b0675fcc063c7623.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ճանապարհ, ձյուն, ձմեռ, բուք
ճանապարհ, ձյուն, ձմեռ, բուք
Առատ ձյուն, մերկասառույց և բուք․ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Ճանապարհներին իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ, վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հանրապետության տարբեր շրջաններում ժամը 20։30-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ տեղացող առատ ձյան և բքի պատճառով։ Տեղեկությունը հայտնում են
Ճանապարհային դեպարտամենտից։
Մասնավորապես, ձյուն է տեղում Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Ճամբարակի, Տավուշի, Մարտունիի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Նաիրիի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում։
«Առատ ձյան, բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի»,- տեղեկացնում են դեպարտամենտից։
Ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, Ստեփանավանի, Դիլիջանի ոլորանները, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները։ Իսկ Սպիտակի լեռնանցքը և Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով ավտոմեքենաների համար։ Վարորդները կարող են երթևեկել միայն անվաշղթաների օգտագործմամբ։
Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածին բուք է։
Աշտարակի, Աբովյանի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Ստեփանավանի տարածաշրջանների ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
Դեպարտամենտից նաև տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: