00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

8 անչափահաս երեխա, որից 2–ը` առողջական լուրջ խնդիրներով. արցախցի ընտանիքը ծանր վիճակում է

© Sputnik / Aram NersesyanՄոնթեն
Մոնթեն - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2024
Բաժանորդագրվել
Ընտանիքը չի կարողացել 2 ամսվա տան վարձը տալ։ Տանտիրոջը խնդրել են մի քիչ էլ սպասել, մինչև պետական աջակցություն ստանան։ Կոմունալ վճարները կուտակվել են, վառելափայտն էլ վերջանալու վրա է։
40–ամյա Ժաննա Պետրոսյանն ամուսնու` Արթուր Բաղդասարյանի և 8 անչափահաս երեխաների հետ 2023 թվականի սեպտեմբերին հրաշքով է փրկվել. Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղից անտառներով ու ձորերով հասել են Ստեփանակերտ, այնտեղից էլ բռնի տեղահանվել Հայաստան, բայց այսօր հրաշքի սպասում չկա. ընտանիքը հայտնվել է սոցիալապես ծանր վիճակում։ Խմբագրություն ահազանգից հետո Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն գյուղ, որտեղ ընտանիքը վարձով է բնակվում։
© Sputnik / Aram NersesyanԲաղդասարյանների բազմանդամ ընտանիքը
Семья Багдасарян - Sputnik Արմենիա, 1920, 22.01.2024
Բաղդասարյանների բազմանդամ ընտանիքը
4–սենյականոց կիսաքանդ տան հյուրանոցի հատակին մի գորգ է գցված։ Այստեղ խաղում են 3–ամյա Ռադիկը և 2–ամյա Մոնթեն։ 14 տարեկան Ալեքսեյը քնած է։ Նրա գլխում բժիշկները կիստա են հայտնաբերել ու ասել, որ շուտափույտ վիրահատություն է պետք։ Ուժեղ գլխացավերի պատճառով երեխան հաճախ է ցավազրկողներ խմում ու քնում։ Վիրահատության կարիք ունի նաև 2 տարեկան Մոնթեն, որի գլխին հեմանգիոմա կա (հեմանգիոման բարորակ նորագոյացություն է, որը կազմված է լայնացած մազանոթների խիտ կուտակումներից)։ Երկու երեխաների բուժման համար էլ տեղի պոլիկլինիկայից ուղեգրել են Երևան, բայց տաքսիները մայրաքաղաք հասցնելու համար 30.000 դրամ գումար են ուզում, չհաշված հիվանդանոցում մնալու ծախսերը։
Անկազմակերպ աշխատանք, քաղցած մարդիկ. Արցախից տեղահանվածները խնդիրների են բախվում
16 տարեկան Մարիամը սենյակի մի անկյունում նստած է, խոսել չի ուզում։ Խնդրում է պատերազմի անունը չտալ։ Ճանկաթաղի դպրոցում է եղել, երբ կռիվը սկսվել է։ Մյուս աշակերտների հետ նրան ևս տարել են բունկեր։ Ծնողների, քույր–եղբայրների ողջ լինելու մասին իմացել է 5 օր անց միայն, երբ նրանց պատահական հանդիպել է Ստեփանակերտի օդանավակայանի մոտ։
© Sputnik / Aram Nersesyan16–ամյա Մարիիամը
16-летняя Мариам - Sputnik Արմենիա, 1920, 22.01.2024
16–ամյա Մարիիամը
12 տարեկան Դավիթը փորձում է ուժեղ լինել։ Մեծ եղբոր հիվանդությունից ու Մարիամի հոգեբանական վիճակից ելնելով` փոքրերին հետևելու պատասխանատվության մեծ մասը նրա վրա է։ 10 տարեկան Ռայան և 8 տարեկան Մարինան մեզնից չեն խուսափում ու պատմում են տեղի դպրոցում իրենց առօրյայի, մատնահարդար դառնալու իրենց երազանքի ու նոր ընկերների մասին։
© Sputnik / Aram NersesyanՄարինան և Ռայան
Дочери семьи Багдасарян Марина (слева) и Рая - Sputnik Արմենիա, 1920, 22.01.2024
Մարինան և Ռայան
6 տարեկան Հենրին բացահայտ ցույց տվեց, որ մեզ չէր սպասում ու թաքնվեց իր անկողնում։ Հարցազրույցի ողջ ընթացքում նա վերմակի տակից դուրս չեկավ։
Չնայած նրան, որ ընտանիքն Արցախում 18 տարի վարձով է ապրել, տան միակ աշխատողը` Արթուրը, ընտանիքին ապահովել է ամեն ինչով: Երեխաները հաճախել են պարի, կարատեի, նկարչության։ Հայաստան տեղափոխվելուց հետո կարճ ժամանակ ապրել են Վայոց Ձորի թեմապատկան «Սիրանույշ» ճամբարում, հետո վարձով տուն տեղափոխվել։
© Sputnik / Aram NersesyanԺաննան ու Արթուրը
Супруги Жанна Петросян и Артур Багдасарян в Вернашене - Sputnik Արմենիա, 1920, 22.01.2024
Ժաննան ու Արթուրը
Հայաստանում Արթուրը դեռ աշխատանք չի գտել, չնայած շատերին է դիմել, պատրաստ է ցանկացած աշխատանք կատարել։ Ժաննան մասնագիտությամբ վարսավիր է։ Արցախում 8 երեխաների հետ կինը տնային տնտեսությամբ է զբաղվել։ Ասում է` փոքրերը մի քիչ մեծանան, ինքն էլ կվերապատրաստվի ու կաշխատի։
© Sputnik / Aram NersesyanԺաննան
Вынужденная переселенка из Нагорного Карабаха Жанна Петросян в Вернашене - Sputnik Արմենիա, 1920, 22.01.2024
Ժաննան
Նա պատմեց, որ պետական աջակցության ծրագրերից մի քանիսի գումարները 2-3 ամիս է` չեն ստացել։ Դիմումներ գրել են, բայց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ոչ ոք չի կարողանում հստակ պատասխանել, թե այդ գումարները երբ կտան։ Խնայողությունները ծախսվել են երեխաներին հագուստ, սնունդ, անհրաժեշտ իրեր գնելու համար, իսկ տան վարձը (ամսական 60 հազար դրամ) 2 ամիս է, ինչ չեն կարողացել վճարել և ամեն պահի կարող են դրսում հայտնվել։
© Sputnik / Aram NersesyanԱրթուրը որդու` Մոնթեի հետ
Артур Багдасарян с сыном Монте - Sputnik Արմենիա, 1920, 22.01.2024
Արթուրը որդու` Մոնթեի հետ
«Զանգել եմ, տանտիրոջը խնդրել, որ մի քիչ էլ սպասեն, մինչև պետական աջակցություն ստանանք։ Կոմունալ վճարները չենք կարողացել կատարել, ջուրն ու լույսը շուտով կկտրեն, վառելափայտն էլ վերջանալու վրա է։ Աջակցության ծրագրերից 40+10000 դրամը և նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսների համար նախատեսված 50.000–ական դրամներն ընտանիքով չենք ստացել»,–ասաց կինը։
Նա հույս ունի, որ աջակցություն ստանալուց հետո երեխաներին կկարողանա Երևան տանել ու բուժել։
© Sputnik / Aram NersesyanԺաննան որդու` Ռադիկի հետ
Жанна Петросян с сыном Радиком в Вернашене - Sputnik Արմենիա, 1920, 22.01.2024
Ժաննան որդու` Ռադիկի հետ
Sputnik Արմենիան դիմեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից մեզ տեղեկացրին, որ Ժաննա Պետրոսյանը ՌԴ քաղաքացի է և չունի հաշվառում բնակչության պետական ռեգիստրում. պետք է հաշվառվի, ապա դիմում ներկայացնի, նոր միայն կկարողանա օգտվել աջակցության ծրագրերից։ Մինչդեռ, մեր տեղեկություններով, եթե բռնի տեղահանված անձը ՌԴ քաղաքացի է, փախստականի կարգավիճակ ստանալ չի կարող, հետևաբար` չի կարող օգտվել աջակցության ծրագրերից։
Նախարարությունից նաև հայտնեցին, որ Արթուր Բաղդասարյանն օգտվել է աջակցության ծրագրերից` դեկտեմբերը ներառյալ։
«Դեկտեմբերի 15–ին առցանց դիմում են ներկայացրել 8 երեխաների մասով, որ նրանք չեն օգտվել 40+10 000 դրամ և 50.000 դրամ աջակցության ծրագրերից նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսներին։ Տվյալները գտնվում են համադրման փուլում»,–ասացին նախարարությունից։
2 օր անց մեզ տեղեկացրին, որ երեխաների անունները կան աջակցության վճարման ցուցակներում և մոտ օրերս գումարը կփոխանցվի ընտանիքին։
Կամավորների շտապօգնությունը. պետության աջակցությունը բավարար չէ՞ ԼՂ–ից տեղահանվածներին
Նախարարությունից նաև ասացին, որ ընտանիքը գտնվում է համայնքի ուշադրության կենտրոնում, օրեր անց նրանց սոցիալական աշխատող կայցելի և տեղում կարձանագրի ընտանիքի կարիքները։ Երեխաների բուժումը կազմակերպելու համար սոցապնախարարությունից ուղղորդեցին դիմել առողջապահության նախարարություն,առողջապահության նախարարությունից էլ հայտնեցին, որ բռնի տեղահանված անձինք օգտվում են պետպատվերից ամբողջ ծավալով, բայց հիվանդանոց տեղափոխումը` եթե դա անհետաձգելի չէ, իրենց գործառույթների շրջանակում չէ։ Նախարարությունից վստահեցրին, որ խնդիրը տեղական ինքնակառավարման մարմինների տիրույթում է։
Լրահոս
0